Արփինե Հովհաննիսյանը կնշանակվի արդարադատության նախարար
ՀՀ արդարադատության նախարարի թափուր պաշտոնում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի նշանակման հարցը քննարկվել է սեպտեմբերի 3-ին կայացած կուսակցության Գործադիր մարմնի նիստում: Այդ մասին նիստից հետո հայտարարել է ՀՀԿ մամլո խոսնակԷդուարդ Շարմազանովը:
«Հանրապետական կուսակցությունում դրական են տրամադրված ու դրական են գնահատում Արփինե Հովհաննիսյանի գործունեությունը։ Նախագահը խորհրդակցել է գործադիր մարմնի անդամների հետ ու իր որոշումը կկայացնի»,- ասել է Շարմազանովը՝ ընդգծելով, որ ինքը՝ Հովհաննիսյանը, նույնպես ներկա է եղել նիստին:
Թեպետ մամուլում մինչ այդ շրջանարվում էին մի քանի թեկնածուների անուններ, սակայն Շարմազանովի ներկայացմամբ այլ թեկնածություններ նիստին չեն քննարկվել:
Ի դեպ, Արփինե Հովհաննիսյանի նշանակմամբ ՀՀ կառավարության կազմն առաջին անգամ կհամալրվի երրորդ կին նախարարով:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Արփինե Հովհաննիսյան. «Ուզում եմ քաղականության մեջ ասել իմ՝ որպես մասնագետի խոսքը»
Դիտումների քանակը` 5228