Եվրոպայի սահմաններին աննախադեպ թվով փախստականներ են կուտակվել
Օրվա կադր. սիրիացի տղան՝ փոքրիկ եղբորը գրկած, անցնում է Հունաստանի եւ Մակեդոնիայի սահմանը…
Photo: UNHCR/A. McConnell
Եվրոպական երկրները մեծ խնդիրներ ունեն կապված փախստականների աննախադեպ հոսքի հետ: Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում ամենամեծն է Երկրորդ համաշխարհայինից հետո: Ապօրինի ներգաղթյալների քանակը Եվրոպայում տարբեր գնահատականներով արդեն իսկ 5-7 միլիոնի է հասնում: Ապօրինի միգրանտների հիմնական հոսքն ընդունում են Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան:
Արտաքին սահմանների անվտանգության գծով ԵՄ Frontex գործակալությունը հայտնել է, որ 2015-ին Եվրամիության սահմանները հատել է 340 հազար միգրանտ, այն դեպքում, երբ 2014-ի ամբողջ ընթացքում նրանց թիվը եղել է 280 հազար:
Գերմանիայի իշխանությունները մինչև տարեվերջ մոտ 800 հազար փախստականի ներհոսք են ակնկալում, ինչը 4 անգամ գերազանցում է 2014-ի ցուցանիշը: Նրանց հիմնական մասը Սիրիայից են և Աֆղանստանից եւ հիմնականում նրանք ժամանում են Թուրքիայի և Հունաստանի տարածքով:
Ներգաղթյալների աճող թվից տուժում են նաև հունական կղզիները։ Այնտեղ, ի տարբերություն Գերմանիայի, չկան միջոցներ նրանց այլ երկրներ ուղարկելու համար։ Այսօր ամենաշատ փախստականները Կոս և Լերոս կղզիներում են: ։
Հերթական երկիրը, որի միջով փախստականները հայտնվում են Եվրոպայում, դարձել է Մակեդոնիան։ Մակեդոնիա հասնելու համար երկար ամիսներ ճանապարհորդելով՝ ներգաղթյալները տեղափոխվում են Սերբիա, այնուհետև հատում են Հունգարիայի հետ սահմանը։
Օգոստոսի 20-ին Մակեդոնիայի կառավարությունն արտակարգ իրավիճակ հայտարարեց Հունաստանի հետ սահմանին և լրացուցիչ զինվորական ստորաբաժանումներ տեղակայեց այնտեղ` կանխելու համար ապօրինի ներգաղթյալների մուտքը երկիր: միայն ՄԱԿ ՓԳՀ-ի աջակցության շնորհիվ հաջողվեց փոքր ինչ մեղմել իրավիճակը՝ օգնություն ցուցաբերելով փախստականներին, որոնց թվում շատ երեխաներ կային:
Մակեդոնիան այդքան ռեսուրս չունի, որպեսզի ընդունի բոլոր փախստականներին, կուտակված հունա-մակեդոնյան սահմանին: Այս մասին BBC-ին տված հարցազրույցում ասել է երկրի ԱԳՆ ղեկավար Նիկոլա Պոպոսկին:
– Վերջին մի քանի օրում կտրուկ աճել է փախստականների թիվը, խոսքը գնում է 3-3.5 հազար մարդու մասին օրական, – նշել է նախարարը, հիշեցնելով, որ Մակեդոնիայում մոտ երկու միլիոն մարդ է բնակվում, այդ իսկ պատճառով երկիրն ի վիճակի չէ այդքան մարդ ընդունել:
Ավելի վաղ Amnesty International ոչ կառավարական կազմակերպությունը հայտարարել էր, որ սահմանին փախստականների հետ վարվել են ինչպես զանգվածային ցույցերի մասնակիցների հետ:
Միջազգային գործակալությունները հայտնում են նաեւ եվրոպական տարբեր երկրներում ներգաղթյալների ընդվզումների ու անկարգություների մասին:
Օգոստոսի 20-ին մոտ 50 փախստական գրոհել է ոստիկանների վրա Գերմանիայի Թյուրինգիայի դաշնային շրջանում, բախման հետևանքով 13 մարդ վիրավորվել է: Ըստ Էրֆուրտ քաղաքի ոստիկանության ներկայացուցիչների, անկարգությունները սկսվել են օգոստոսի 19-ի երեկոյան Զուլ քաղաքի փախստականների համար նախատեսված ապաստարանում, երբ միգրանտներից մեկը սկսել է պատռել Ղուրանի էջերը` ագրեսիա հրահրելով այլ 20 փախստականների մոտ: Ավելի ուշ նրանց է միացել ևս 30 փախստական:
ԵՄ երկրների ներքին և արտաքին գործերի նախարարները մտադիր են հանդիպել Փարիզում հոկտեմբերին` քննարկելու համար ապօրինի ներգաղթյալների աննախադեպ հոսքը Եվրոպա:
Մինչդեռ ՄԱԿ-ի միգրանտների գծով հատուկ զեկուցող Ֆրանսուա Կրեպոն երեկ հայտարարել է, որ Եվրոպան պետք է վերանայի իր վերաբերմունքը փախստականների նկատմամբ եւ նոր մոտեցումներ կիրառի միգրացիայի հարցում: Նրա խոսքով, մարդիկ փախչում են պատերազմներից եւ բռնությունից, նրանք աջակցության եւ պաշտպանության կարիք ունեն: Դրա փոխարեն ապօրինի միգրանտներին Եվրոպայում որպես հանցագործ կամ ձրիակեր են դիտարկում: Մինչդեռ խոսքը գնում է երեխաների մասին, ովքեր ծանր ապրումների միջով են անցել:
«Իրենք բոլորն էլ,մեր նման մարդիկ են, ու մենք բարոյական իրավունք չունենք նրանց դատելու, քանի որ հայտնելով իրենց տեղում շատ հնարավոր է նույն կերպ մեզ կպահեինք», – ասաց նա:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Եվրոպայի սահմաններին աննախադեպ թվով փախստականներ են կուտակվել
Իսլամական պետությունը վաճառում է ոչ միայն սեքս-ստրկուհիներին, այլ նրանց օրգանները
Թե ինչու պետք է Իսրայելն ու Հայաստանը «ընդունեն» եզդիներին. Huffingtonpost
ՄԱԿ ՓԳՀ. Հիշե՛նք նրանց, ովքեր զոհվել են մարդասիրական առաքելություն իրականացնելիս
Այսօր ավելի քան 100 միլիոն կին, տղամարդ և երեխա մարդասիրական օգնության կարիք ունեն
Եզդի ընտանիքները Իսլամական պետությունից փախչում են Հայաստան
Սիրիա. Իսլամական պետությունն առևանգել է 150 ասորական քրիստոնյաների, այդ թվում՝ կանանց և երեխաների
Միայն վերջին երեք ամսում Հայաստան է ժամանել երկու հազար սիրիահայ
«Պատերազմը միակ բանն է, որ նրանք տեսել են իրենց կյանքում»…
Սիրիացի փախստականների թիվը գերազանցում է չորս միլիոնը – ՄԱԿ ՓԳՀ / վիդեո
ՄԱԿ-ը կոչ է անում պաշտպանել հակամարտություններից եւ աղետներից փախած կանանց ու աղջիկներին
Միջերկրյածովյան ճգնաժամ. փախստականների և միգրանտների ամենաբարձր թիվն է գրանցվել
Միջազգային օր ընդդեմ հակամարտություններում սեռական բռնության. հայտարարել է ՄԱԿ-ը
«Նրան ծախել են մի տուփ ծխախոտի դիմաց». պատմում է ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը
«Որոշ երկրներ փակում են իրենց դռները ապաստան հայցող մարդկանց առջև»
Դիտումների քանակը` 6366