«Փոքրիկ ձեռքերի ծանր բեռը» . Սիրիայի երեխաները կորցնում են իրենց մանկությունը…

Սիրիայի երեխաները շատ թանկ են վճարում չդադարող պատերազմի  եւ այն բանի համար, որ աշխարհին չի հաջողվում վերջ տալ հակամարտությանը, –  նշվում է   UNICEF-ի եւ  Save the chidren-ի կողմից պատրաստված եւ վերջերս հրապարակված « Փոքր ձեռքերն ու ծանր բեռը»  զեկույցում: Զեկույցի ուսումնասիրության հիմնական թեման ՝ հակամարտության պայմաններում երեխաների աշխատանքային շահագործումն է, ինչի  հետեւանքով նրանք կորցնում են կրթություն ստանալու  իրավունքը, վնասում իրենց առողջությունը  եւ զրկվում ավելի լավ կյանքի հեռանկարից…

 

 

Մինչև աղետալի ճգնաժամի և զինված հակամարտության մեջ հայտնվելը, Սիրիան միջին եկամուտ ունեցող երկիր էր, որն ի վիճակի էր իր ժողովրդի համար  արժանապատիվ կյանք ապահովել: Գրեթե բոլոր երեխաները դպրոց էին գնում և գրագիտության մակարդակը 90%-ից բարձր էր:

 

Չորսուկես տարի ճգնաժամի մեջ լինելու հետևանքով այսօր 5 սիրիացիներից 4-ը ապրում է աղքատության մեջ և 7.6 միլիոն մարդ տեղահանվել է:

 

2014-ի տարեվերջի տվյալներով, գործազրկության մակարդակը գրեթե քառապատկվել է՝ հասնելով 57,7%-ի: Հարևան երկրները նույնպես տառապում են տարածաշրջանային ճգնաժամից՝ փորձելով հաղթահարել 4 միլիոն փախստականների ներհոսքը, որոնցից  մոտավորապես կեսը երեխաներ են:

Ճգնաժամը խորապես ազդել է երեխաների կյանքի վրա: Սիրիայի ներսում երեխաները ենթարկվում են աննդհատ աճող բռնության,  անխնա հարձակումների,  որոնց հետևանքով տարբեր բնույթի  տրավմաներ ստանում: Շատերը ստիպված են եղել զենք վերցնել: Շատերը կորցրել են իրենց հարազատներին և լքել  են իրենց տներն ու համայնքները, երբեմն՝ մի քանի անգամ: Սիրիայի երեխաները շատ թանկ են վճարում այն բանի համար, որ աշխարհին չի հաջողվում վերջ տալ հակամարտությանը:

 

Սիրիայի մինչպատերազմական կյանքում էլ են եղել  երեխաների աշխատանքի մասին որոշակի փաստեր, բայց մարդասիրական ճգնաժամը մեծապես սրեց այդ խնդիրը: Հակամարտության հետեւանքով  շատ երեխաներ այժմ ներգրավված են տնտեսական այնպիսի  գործունեության մեջ, որը մտավոր, ֆիզիկական և սոցիալական շատ վտանգներ ունի և որը սահմանափակում կամ էլ խախտում է  նրանց կրթության հիմնարար իրավունքը: Առկա են նաեւ երեխաների իրավունքների խախտման  առավել ծայրահեղ դրսևորումներ, ինչպիսիք են՝   երեխաներին հավաքագրումը զինված ուժերի կամ խմբերի կողմից ու  երեխաների  սեռական շահագործումը:

Սիրիայի ճգնաժամը զգալիորեն նվազեցրեց ապրուստի միջոցներ հայթայթելու   հնարավորությունները և աղքատացրեց միլիոնավոր տնային տնտեսություններ տարածաշրջանում: Թե´ Սիրիայում, թե´ հարևան երկրներում, երեխաները հաճախ հիմնական, երբեմն էլ նույնիսկ միակ աշխատողներն են ընտանիքում: Հորդանանում տնային տնտեսությունների 47% ասում են, որ նրանք մասամբ կամ ամբողջությամբ ապավինում են երեխայի ունեցած եկամտին:

 

2,7 միլիոն սիրիացի երեխաներ դուրս են մնացել դպրոցից, քանի որ  ստիպված են աշխատել: Որակյալ կրթություն ստանալու սահմանափակ հասանելիությունը այս երեխաների խնդրի մի մասն է, աշխատող երեխաները, ավելի հավանական է, որ դուրս են մնում դպրոցից:

 

Ընտանիքների հուսահատության հասնող  տնտեսական իրավիճակի հետ մեկտեղ  վատթարանում են նաեւ այն աշխատապայմանները, որոնցում  աշխատում են երեխաները: Հորդանանում, օրինակ, հյուրընկալ համայնքներում աշխատող երեխաների մեծամասնությունը աշխատում է շաբաթական վեց կամ յոթ օր՝ մեկ երրորդ անգամ ավելի, քան օրական ութ ժամը: Նրանց օրական եկամուտը 4-ից 7 դոլար է: Երեխաները սկսում են աշխատել շատ երիտասարդ տարիքում, նույնիսկ մինչև 12 տարեկանը: Լիբանանի որոշ մասերում երեխաներն աշխատանքի են անցնում 6 տարեկանից:

 

Վնասակար աշխատանքը անդառնալի հետեւանքներ է թողնում  երեխաների առողջության վրա: Հորդանանի փախստականների Զաաթարի ճամբարում աշխատող երեխաների 75% առողջական խնդիրներ ունեն, մոտ 40 % վնասվածք կամ հիվանդություն ունեն; Լիբանանի Բեկկա հովտում աշխատող երեխաների 35,8 % գրել կամ կարդալ չգիտեն: Վնասակար աշխատանքում ներգրավված աղջիկներն ու տղաները կորցնում են իրենց մանկությունը:

 

Այս տեղեկությունները  զետեղված են  UNICEF-ի եւ  Save the chidren-ի կողմից պատրաստված  « Փոքր ձեռքերն ու ծանր բեռը» զեկույցում, որի նպատակն է լույս սփռել աշխատող երեխաների դրության վրա, և այս երևույթի մասին  համարձակ քննարկումների սկիզբ դնել :

 

Զեկույցում  շահագրգիռ կողմերին ներակայացվում են մի շարք առաջարկություններ, որոնք գուցե օգնեն   սիրիացի երեխաներին  վերգտնել իրենց կորցրած մանկությունը:

 

Նշենք, որ երեխաների աշխատանքը հանդիսանում է 2013-ին մեկնարկած «Չկորցնել  սերունդը» նախաձեռնության առանցքային մարտահրավերներից մեկը, որի շրջանակում UNICEF-ը, Save the chidren-ը  և նրանց գործընկերներ կազմակերպությունները փորձում են  պաշտպաել երեխաների կրթության իրավունքը:

 

Զեկույցի ամփոփ տարբերակն  այստեղ.

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

«Պատերազմը միակ բանն է, որ նրանք տեսել են իրենց կյանքում»…

ՄԱԿ-ը կոչ է անում պաշտպանել հակամարտություններից եւ աղետներից փախած կանանց ու աղջիկներին

Միջազգային օր ընդդեմ հակամարտություններում սեռական բռնության. հայտարարել է ՄԱԿ-ը

«Նրան ծախել են մի տուփ ծխախոտի դիմաց». պատմում է ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը

 

Դիտումների քանակը` 4762

Գլխավոր էջ