Ինչպիսի՞ն է հաշմանդամություն ունեցող երեխաների հանդեպ վերաբերմունքը. ԱՄՆ vs Հայաստան

…Ընտանիքը՝ մայրը, հայրը, իրենց աղջիկն ու 14 տարեկան տղան, ով աուտիզմ ունի, սրճարան  են եկել: Իրականում նրանք դերասաններ են եւ օգնում են  սոցիալական էքսպերիմենտ անցկացնելուն :  Նպատակը  ՝ պարզել  շրջապատի մարդկանց  ռեակցիան   աուտիզմով երեխայի վարքի նկատմամբ:

 

 

Հարցվածների մոտ մեկ երրորդը պատրաստ է  մեկուսացնել  մտավոր հաշմանդամություն ունեցող երեխաներին

 

 

Մենք չենք առաջարկում  պատկերացնել թե ինչպիսի արդյունքների կարող էր հանգեցնել   տեսահոլովակում պատկերված  սոցիալական էքսպերիմենտը Հայաստանաում:  Սակայն այս տեսահոլովակը լավ առիթ է Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ վերաբերմունքին անդրադառնալու համար: Այսպես, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի 2013-ին անցկացրած «Հաշմանդամություն ունեցող երեխաների հանդեպ վերաբերմունքը Հայաստանում» հարցման տվյալներով` հարցվածների 95 տոկոսը կարծում է, որ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երեխան պետք է ներգրավված լինի հասարակության մեջ: Սակայն այս ցուցանիշը զգալիորեն նվազում է մտավոր հաշմանդամություն ունեցող  երեխաների դեպքում, երբ հարցվածների մոտ մեկ երրորդը կարծում է, որ այդպիսի երեխաները պետք է հասարակությունից առանձնացվեն:

 

***

Հարցին, թե որքանով է ընդունելի,  որ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երեխային ծնողները տանեն միջոցառումների (հարսանիք, ծննդյան տոն,  հյուրընկալություն և այլն), հարցվածների մեծ մասը պատասխանել է, որ միանգամայն (66 տոկոս) կամ ավելի շուտ (24 տոկոս) ընդունելի է,  իսկ   9 տոկոսը  համարել  է անընդունելի:

 

***

 

Հարցվածների 63 տոկոսն է միանգամայն և ավելի շուտ ընդունելի համարում, որ մտավոր  հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողները նրան տանեն միջոցառումների:  Մտավոր հաշմանդամություն ունենալու դեպքում միջոցառումների տանելն ընդունելի չի համարում հարցվածների 34 տոկոսը, ինչը 25 տոկոսային կետով ավելի է, քան ֆիզիկական հաշմանդամության դեպքում:

 

***

 

Նույն վերաբերմունքն է նկատվում դպրոց հաճախելու հարցում: Հարցվածների կեսը կողմ է, որ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երեխան հաճախի հանրակրթական դպրոց, սակայն մտավոր հաշմանդամություն ունեցողների  դեպքում պատասխանողների գերակշիռ մասը` 87 տոկոսը կարծում է, որ երեխան պետք է գնա հատուկ դպրոց:

 

***

 

Հարցվածների գերակշիռ մասը` 87 տոկոսը, ընդունելի է համարում, որ իր երեխան ունենա ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մոտ ընկեր, սակայն միայն 58 տոկոսի համար է ընդունելի, որ իր երեխան մտավոր հաշմանդամություն ունեցող  ընկեր ունենա:

 

 

Հետազոտությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ. 

 

Ի՞նչպիսին է իրավիճակն  արդյունքում

 

Համաձայն ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի  «Խոսքը ներառման մասին է»  զեկույցի ` Հայաստանում  հաշմանդամություն ունեցող 5 երեխաներից 1-ը կամ 18%-ը (այդ թվում` տղաների 17%-ը և աղջիների 21%-ը) բոլորովին դպրոց չի հաճախում: Հենաշարժական և/կամ մտավոր հաշմանդամություն ունեցող երեխաների խմբում այս ցուցանիշը կազմում է 25%: Գյուղական բնակավայրերում այս ցուցանիշներն ավելի բարձր են: Լրացուցիչ խոչընդոտ են նաև կարծրատիպային բնույթի պատճառները: Առավել խոցելի են այդ առումով հաշմանդամություն ունեցող աղջիկները:

 

Դպրոց չհաճախող և գյուղական համայնքներում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների 51%-ը և դպրոց չհաճախող և Երևանում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների 36%-ը հավատացած է, որ իրենց երեխաները չեն կարող դպրոց հաճախել:
Հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր 6 երեխայից մեկը կամ 16%-ն ապրում կամ սովորում է մանկատանը կամ հատուկ տիպի գիշերօթիկ դպրոցում: Ավելին, հաշմանդամություն ունեցող աղջիկներին համեմատաբար ավելի հաճախ են տեղավորում մանկատանը, քան տղաներին և նրանց առավել քիչ են հաճախում:

 

 

Հաշմանդամություն ունեցող տղաների 5%-ը և աղջիկների 7%-ը երբեք դուրս չի գալիս տանից կամ դուրս է գալիս միայն բժշկին այցելելու նպատակով: Հենաշարժողական, մտավոր կամ համակցված հաշմանդամության դեպքում երեխաներն առավել քիչ են դուրս գալիս տանից:

 

 

Հաշմանդամութուն ունեցող երեխաները առավել քիչ հավանական է, որ ունենան ընկերներ և ավելի քիչ հավանական է, որ մասնակցեն համայնքային կյանքի միջոցառումներին: Հաշմանդամություն ունեցող երեխաների 12%-ը ընդհանրապես ընկերներ չունեն և նրանց 33%-ը չի մասնակցում իրենց համայնքում կազմակերպվող միջոցառումներին:

 

Զեկույցին ամբողջությամբ  կարելի է ծանոթանալ այստեղ. 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Ներառական կրթությունը՝ միայն շենքային հարմարությունները չեն…

«Եթե մանկավարժը ցանկություն ունի աշխատել հաշմանդամություն ունեցող աշակերտի հետ, ապա նա գտնում է մեթոդը»…

Հենրիետ Արենս. « Ավելի շատ լսել երեխաների ու երիտասարդների ձայնը»

Ինչպիսի՞ն է հաշմանդամություն ունեցող երեխաների հանդեպ վերաբերմունքը. ԱՄՆ vs Հայաստան

Orange-ը ֆինանսավորում է հատուկ հավելվածի ստեղծումը աուտիզմով երեխաների համար

«Այստեղ բոլորը հավասար են»…

«Մենք ենք» ներառական թատրոնը փակման վտանգի տակ է

«Հաշմանդամություն ունեցող աղջիկներն ու կանայք կրկնակի խոցելի են»

«Էությամբ լավատես եմ, ունեմ նաև հումորի մեծ զգացում, որն ինձ օգնում է չհուսալքվելու»

«Ես Դաունի համախտանիշ ունեմ, սակայն դա ամենաանհետաքրքիրն է իմ մեջ»…/ տեսահոլովակ

«Արևիկ-Հայաստան»-ը բացել է դռները Սիրիայից եկած հաշմանդամություն ունեցող երեխաների համար

«Սիրող ծնողն ամեն ինչի միջով էլ կանցնի, միայն թե երեխան իր կողքին լինի ու ժպտա»

«Հայ մայրեր»-ը փոխում են գլխուղեղային վնասվածքով մանուկների ճակատագրերը

«Երազում եմ նախագահ դառնալ…»

«Անհաղթահարելի թվացող պատն աստիճանաբար քանդվում է»…

Երեխաների իրավունքների լիարժեք պաշտպանությունը մարզերում. ի՞նչ է անհրաժեշտ

«Չես պատկերացնի, թե ինչ ա նշանակում այդ դպրոցի պիտակը կրել»…

Ներառական կրթությունը մանկապարտեզից է սկսվում

«Մայրիկ, մարդիկ այնքան տարբեր են: Ես նրանց բոլորին ուզում եմ օգնել»

«Նրանք մեզ բոլորիս աշխարհին այլ կերպ նայելու հնարավորություն են տալիս»…

Մոր խոսքը` չընկճվել եւ պայքարել հանուն երեխաների եւ հավասարության …

Կարող ենք միասին

 

Դիտումների քանակը` 5214

Գլխավոր էջ