«Այստեղ բոլորը հավասար են»…

Փոքր թատրոնում գործող պարային խումբը միակն է Հայաստանում, որտեղ հաշմանդամություն ունեցող եւ չունեցող պարողները հանդես են գալիս միասին: Խումբը ստեղծվել է բրիտանական «Candoco» խմբի մոդելի հիման վրա՝ Հայաստանում Բրիտանական խորհրդի աջակցությամբ: Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ-ռեժիսոր Վահան Բադալյանը «WomenNet.am»-ին տված հարցազրույցում պատմեց, թե ինչպես է կազմավորվել խումբը:

 

«Բրիտանական խորհուրդը Հայաստան էր հրավիրել «Candoco» խմբին, որը ներառական խումբ է կազմված հաշմանդամություն ունեցող եւ չունեցող  պրոֆեսիոնալ պարողներից: Մեր հանդիսատեսի կողմից բավականին ջերմ արձագանք եղավ, եւ գաղափար ծնվեց նման մի բան անել նաեւ Հայաստանում: Մոտ 80 մասնակիցներ ներգրավվել էին դասընթացներին, ընտրվել ենք 10 հոգու, որոնք մշտապես հանդես են գալիս պարային ներկայացումներում»:

 

Անցած տարի տեղի է ունեցել ներառական խմբի պրեմիերան, որից հետո «Մի լքիր ինձ» ներկայացումը ներառվել է Փոքր թատրոնի խաղացանկում:

 

Վահան Բադալյանի խոսքով՝ բեմ դուրս գալը շատ է օգնում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալիզացիայինլ. «Մենք մեծ խնդիր ունենք, մենք փողոցում, հասարակական տրանսպորտում չենք տեսնում հաշմանդամություն ունեցող անձանք, ուր մնաց բեմի վրա տեսնենք: Նրանցից շատերը երբեք չեն եղել թատրոնում, իսկ այստեղ մենք տեսնում ենք նրանց բեմում: Բացի այդ պարը ֆիզիկական առավելություններ է տալիս՝ մարմնին ճկունություն է հաղորդում, նոր հնարավորություններ է բացում: Դրա վառ օրինակը մեր Մանուկն է, ով հավասարակշռության հետ կապված խնդիր ուներ, բայց մեկ տարվա ընթացքում շատ վստահ է քայլում, ճկունացել է: Մեզ՝ ստեղծագործողներիս համար էլ հետաքրքիր է, մենք էլ շարժման նոր տեսակ ենք ստանում»:

 

Թատրոնում բոլորի առջեւ նույն պահանջներն են դրված, բոլորը պետք է ձգտեն պրոֆեսիոնալիզմի. «Հաշմանդամություն ունեցող պարողներին  առավելություն չի տրվում, այստեղ բոլորը հավասար են»,- ասում է Վահան Բադալյանը:

 

Բեմադրիչ-ռեժիսորը նշում է, որ իրենց համար ամենաբարդը հաշմանդամություն ունեցող երեխաներին եւ երիտասարդներին  դեպի թատրոն բերելն է: Նաեւ պետք է  հանդիսատեսին տրամադրել ոչ թե խղճահարության, այլ պրոֆեսիոնալ ներկայացում դիտելուն. «Պրեմիերայից հետո մենք բոլորս գնացինք փաբերից մեկը, բոլորս պարում էինք, ներկաների ռեակցիան սկզբում տարօրինակ էր, սակայն հինգ  րոպե հետո բոլորը ադապտացվեցին, եւ ամեն ինչ նորմալ ընթացավ»:

 

20-ամյա Մանուկ Սաղաթելյանը «WomenNet.am»-ի հետ զրույցում պատմեց, որ երբ առաջին անգամ է եկել թատրոն, տեղյակ չի եղել, որ պետք է պարի. «Երբ ասացին, որ ես էլ պետք է պարեմ, ուզում էի գնայի, ասում էի, որ ես չեմ կարող պարել, բայց ինձ համոզեցին, ու բոլորս բարձրացանք բեմ…»:

 

Մանուկի խոսքով՝ նախքան թատրոն գալը նա երբեք չէր պարել, նույնիսկ երբ տանը մենակ է եղել, չի փորձել պարել՝ վստահ լինելով, որ չի կարող. «Սկզբում շատ դժվար էր, բայց հետո փոխվեց, հիմա չեմ ամաչում պարել»:

 

Խմբի խորեոգրավ Թենի Մաթյանը նշում է, որ բոլորի համար էլ համատեղ աշխատանքը նորություն է եղել, քանի որ նախկինում նման փորձ ոչ ոք չի ունեցել. «Կարեւոր է, որ մարդիկ այստեղ ինքնուրույնություն ձեռք բերեն, պահեր կան, որ երեխաները ուզում են իրար օգնել, բայց ես ասում եմ՝ չէ, թողեք, որ նա ինքը ձեւը գտնի: Հիմա բոլորը հասկանում են, թե որ պահին է պետք ընկերոջն օգնել, բայց այդտեղ խղճահարություն չկա»:

 

Պրոֆեսիոնալ պարուհի Տոմա Այդինյանն էլ պատմում է, որ խմբի ձեւավորման սկզբում իրեն շատ բարդ է եղել, նույնիսկ ցանկություն է եղել չմասնակցել թատերական ներկայացումներին. «Անկեղծ ասած, սկզբում հոգեբանորեն շատ ծանր էր, ես նեղվում էի, երբ տեսնում էի, թե մարդիկ որքան դժվարությամբ են անում ամենահասարակ շարժումները: Սակայն երբ տեսա, թե որքան են ջանք թափում, որքան են բացվում, հասկացա, որ սա պետք է թե իրենց, թե ինձ»:

 

Տոման կարծում է, որ պետք չէ ծանրացնել խնդիրը. «Բոլորը ազատ հումորներ են անում իրար հետ, շատ թեթեւ ենք սկսել նայել, որովհետեւ եթե ծանրացնում ես, դիմացինի մոտ էլ է ծանրանում այդ խնդիրը»:

 

«Նախատեսում ենք եւս մեկ անգամ դասընթացների փուլ սկսել, որպեսզի նոր մարդկանց էլ ներգրավել, քանի որ պրոցեսը ցույց տվեց, որ այսպիսի թատրոնը  շատ հարցեր է լուծում»,- ասում է Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

 

 

Արման Ղարիբյան

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

«Մենք ենք» ներառական թատրոնը փակման վտանգի տակ է

«Հաշմանդամություն ունեցող աղջիկներն ու կանայք կրկնակի խոցելի են»

«Էությամբ լավատես եմ, ունեմ նաև հումորի մեծ զգացում, որն ինձ օգնում է չհուսալքվելու»

«Ես Դաունի համախտանիշ ունեմ, սակայն դա ամենաանհետաքրքիրն է իմ մեջ»…/ տեսահոլովակ

«Արևիկ-Հայաստան»-ը բացել է դռները Սիրիայից եկած հաշմանդամություն ունեցող երեխաների համար

«Սիրող ծնողն ամեն ինչի միջով էլ կանցնի, միայն թե երեխան իր կողքին լինի ու ժպտա»

«Հայ մայրեր»-ը փոխում են գլխուղեղային վնասվածքով մանուկների ճակատագրերը

«Երազում եմ նախագահ դառնալ…»

«Անհաղթահարելի թվացող պատն աստիճանաբար քանդվում է»…

Երեխաների իրավունքների լիարժեք պաշտպանությունը մարզերում. ի՞նչ է անհրաժեշտ

«Չես պատկերացնի, թե ինչ ա նշանակում այդ դպրոցի պիտակը կրել»…

Ներառական կրթությունը մանկապարտեզից է սկսվում

«Մայրիկ, մարդիկ այնքան տարբեր են: Ես նրանց բոլորին ուզում եմ օգնել»

«Նրանք մեզ բոլորիս աշխարհին այլ կերպ նայելու հնարավորություն են տալիս»…

Մոր խոսքը` չընկճվել եւ պայքարել հանուն երեխաների եւ հավասարության …

Կարող ենք միասին

 

Դիտումների քանակը` 4777

Գլխավոր էջ