ՄԱԿ ՓԳՀ-ն զգուշացնում է. փախստականների և տեղահանված անձանց թիվն աճում է աննախադեպ տեմպերով

Այսօր ՄԱԿ ՓԳՀ-ի թողարկած զեկույցը ցույց է տալիս, որ աշխարհում պատերազմների, հակամարտությունների, հալածանքի հետևանքով տեղահանումը գտնվում է երբևէ գրանցված ամենաբարձր մակարդակի վրա, որը նաև արագորեն վատթարանում է:

 

ՄԱԿ ՓԳՀ-ի «Համաշխարհային միտումներ» նոր տարեկան զեկույցը ցույց է տալիս, որ կտրուկ բարձրացել է այն մարդկանց թիվը ովքեր ստիպված են փախչել իրենց տներից. 59.5 մլն. բռնի տեղահանված անձ 2014թ. վերջին  մեկ տարի առաջ 51.2 մլն.-ի համեմատ  և մեկ տասնամյակ առաջ 37.5 մլն.-ի համեմատ: 2013թ.-ից ի վեր գրանցված աճը ամենաբարձրն է եղել մեկ տարվա մեջ:

 

Աճի հիմնական արագացումը եղել է 2011թ. սկզբին Սիրիայի հակամարտության սկսվելուց ի վեր, որն աշխարհում ամենամեծ տեղահանման առաջացման պատճառն է դարձել:  2014թ. ամեն օր միջին հաշվով 42.500 մարդ դարձել է փախստական, ապաստան հայցող կամ ներքին տեղահանված, ինչը քառամյա ժամկետում քառակի աճ է նշանակում: Ներկայումս աշխարհում 122 մարդկանցից մեկը փախստական է, ներքին տեղահանված կամ ապաստան հայցող: Եթե դա լիներ երկրի բնակչության թվաքանակ, ապա այն կլիներ աշխարհում մեծությամբ 24-րդը:

 

«Մենք ականատեսն ենք միտումների փոփոխության, չստուգված անցմանը մի ժամանակաշրջան, երբ աշխարհում բռնի տեղահանության ծավալները և դրա հակազդման անհրաժեշտությունը ակնհայտորեն մթագնեցնում են այն ամենը, ինչի ականատեսն ենք եղել մինչ այժմ»,- ասել է ՄԱԿ-ի Փախստականների գծով գերագույն հանձնակատար Անտոնիո Գութերեսը: «Մի կողմից սարսափելի է, որ ավելանում է անպատժելիությունը նրանց համար ովքեր սկսում են հակամարտությունները, և մյուս կողմից  նկատվում է միջազգային հանրության կատարյալ անկարողությունը միասնաբար գործելու պատերազմները դադարեցնելու, խաղաղություն կառուցելու և պահպանելու հարցում»:

 

ՄԱԿ ՓԳՀ զեկույցը ցույց է տալիս, որ փախստականների և ներքին տեղահանված անձանց քանակն աճում է տարածաշրջանից տարածաշրջան: Վերջին հինգ տարիների ընթացքում առնվազն 15 հակամարտություններ են բռնկվել կամ վերսկսվել. ութ հակամարտություն Աֆրիկայում (Կոտ դ՛Իվուար, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն, Լիբիա, Մալի, Հյուսիսարևելյան Նիգերիա, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Հարավային Սուդան և այս տարի նաև Բուրունդի), մեկ հակամարտություն Եվրոպայում (Ուկրաինա) և երեքը Ասիայում (Ղրղզստան, ինչպես նաև Մյանմարի և Պակիստանի որոշ այլ տարածքներ): Որոշ ճգնաժամեր լուծվել են, սակայն մեծ մասը դեռևս տեղահանումներ են առաջացնում: 2014թ. 126.800 փախստականներ են կարողացել վերադառնալ իրենց ծննդավայրեր՝ ամենացածր թիվը 31 տարվա ընթացքում:

 

Միևնույն ժամանակ, բազմամյա անկայունությունն ու հակամարտությունները Աֆղանստանում,Սոմալիում և այլուր նշանակում են, որ այս վայրերից  միլիոնավոր մարդիկ շարունակում են մնալ անընդհատ տեղափոխությունների մեջ  կամ, ինչը գնալով պատահում է ավելի ու ավելի հաճախակիորեն,  տարիներով հայտնվում են հասարակության լուսանցքում և երկար ժամանակով փախստական կամ ներքին տեղահանված լինելու անորոշության մեջ: Աշխարհի հակամարտությունների վերջին մեծապես նկատելի հետևանքների և դրանց առաջ բերած տառապանքների շրջանակներում տեղի է ունեցել վտանգավոր ծովային ճանապարհներով, այդ թվում Միջրկրական ծովով, Ադենի ծոցով, Կարմիր ծովով և Հարավարևելյան Ասիայում վտանգավոր ծովային ճանապարհորդությունների դիմելու ճանապարհով ապահովություն փնտրող փախստականների թվի կտրուկ աճ:

 

Նրանցից կեսը երեխաներ են

ՄԱԿ ՓԳՀ «Համաշխարհային միտումներ» զեկույցը ցույց է տալիս, որ 2014թ. 13.9 մլն. անձ դարձել է նոր տեղահանված` չորս անգամ ավել 2010թ.-ի համեմատությամբ: Ամբողջ աշխարհում կան 19.5 մլն. փախստականներ (16.7 մլն.-ից ավել 2013թ.), 38.2 մլն. ներքին տեղահանվածներ (33.3 մլն.-ից ավել 2013թ.) և 1.8 մլն. անձ, ով գտնվում է ապաստանի դիմումների արդյունքների սպասման մեջ (2013թ. 1.2 մլն.-ի փոխարեն): Տագնապալի է այն փաստը, որ աշխարհում փախստականների կեսից ավելին երեխաներ են:

 

«Ֆինանսավորման մեծածավալ կրճատումների և պատերազմից տուժածներին պաշտպանելու գլոբալ ռեժիմի լայն բացերի պատճառով` կարեկցանքի, օգնության և ապաստանի կարիքն ունեցող մարդիկ անուշադրության են մատնվում» -, ասաց Գութերեսը: «Աննախադեպ լայնածավալ տեղահանմանն ի պատասխան մեզ անհրաժեշտ է  աննախադեպ մարդասիրական արձագանք, հանդուրժողականություն ցուցաբերել և պաշտպանել հակամարտությունից և հալածանքից փախչող անձանց»:

 

Սիրիան համարվում է ամենաշատ ներքին տեղահանված անձ (7.6 մլն.)  և փախստական (3.88 մլն. 2014թ. վերջի տվյալներով) «արտադրող» երկիրը:   Փախստականների աղբյուր հանդիսացող հաջորդ ամենախոշոր երկրներն են Աֆղանստանը (2.59 մլն.) և Սոմալին (1.1 մլն.):

 

Նույնիսկ թվաքանակի նման կտրուկ աճի պարագայում փախստականների համաշխարհային բաշխվածությունը հարուստ երկրներից նշանակալիորեն շեղվում է դեպի ոչ այդքան զարգացած երկրներ: Մոտավորապես յուրաքանչյուր տաս փախստականից ինը (86 տոկոս) գտնվում է տնտեսապես ցածր զարգացում ունեցող տարածաշրջանում կամ երկրում:

 

Փախստականների մեկ քառորդը գտնվում է ՄԱԿ-ի ամենից քիչ զարգացած երկրների ցանկում:

 

Եվրոպա (մինչև 51%)

Ուկրաինայի հակամարտությունը, 219.000 միջերկրածովյան հատումները, սիրիացի փախստականների ամենամեծ ծավալը Թուրքիայում, որը 2014թ. դարձավ ամենաշատ փախստական հյուրընկալող երկիրը (տարվա վերջի տվյալներով 1.59 մլն. սիրիացի փախստական) գրավեց հանրության ուշադրությունը դրական և բացասական իմաստներով,  առաջ բերելով հարցեր, որոնք վերաբերում են փախստականներին: ԵՄ-ում ամենամեծ թվով ապաստանի դիմումներ ներկայացվել են Գերմանիայում և Շվեդիայում: Ընդհանուր առմամբ տարվա վերջի տվյալներով բռնի տեղահանումը 6.7 մլն. է կազմել համեմատած 2013թ. վերջի 4.4 մլն.-ի և նրա հետ, որ նրանց մեծ մասը կազմում են սիրիացիներ Թուրքիայում և ուկրաինացիներ Ռուսաստանի Դաշնությունում:

 

«Համաշխարհային միտումներ» զեկույցի ամբողջական տարբերակը վերոնշյալ և հավելյալ տեղեկատվությամբ հասանելի է այստեղ   

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Պատերազմների գինը 2014-ին. 14 տրիլիոն դոլար եւ 200 հազար մարդկային կյանք

 

Փախստականների եւ տեղահանվածների թիվն աշխարհում 60 միլիոնի է հասել / վիդեո

 

«Պատմե՛ք ձեր ընկերներին». Փախստականների Համաշխարհային օրվան ընդառաջ

 

Երեք քույրերի պատմություն

 

Ապրել դժվար կյանքով, սակայն խաղաղության մեջ

 

«Պատերազմը մեր հիմքը քանդեց…» . մի ընտանիքի պատմություն

 

«Հուսահատվել, նշնակում էր մատնվել անգործության»

 

«Նոր կյանք , նոր տեղում, նոր էջից…, միայն թե հիշողություններն են խեղդում»

 

«Այսուհետ սա է իմ երկիրը, ուզում եմ իմ աշխատանքով օգտակար լինել նրան»

 

«Այստեղ մենք մեզ փախստական չենք զգացել»…

 

Սիրիահայ եւ տեղացի կին ձեռներեցներն էքսպո ցուցահանդեսում

 

Սիրիայի բնակչությունն երկու կրակի միջեւ

 

Հալեպ. սիրիահայերի դրությունը ծայրահեղ ծանր է

 

Հայաստանի կառավարությունը պատրաստ է ընդունել սիրիահայերին, բայց …

 

«Պատերազմը սկսում են տղամարդիկ, իսկ կանայք երկար տարիներ կրում են դրա հետեւանքները»

 

Օգնության ձեռք Հալեպում մնացած հայերին

 

Սիրիայում մարդասիրական աղետ է

 

Հալեպի հայերը Հայաստանի իշխանություններից աջակցություն են խնդրում

 

Աշխարհում փախստականների թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի

 

Սիրիայում երկրորդ ցեղասպանություն է. Թալին Կլբաշյան

 

Ողջ ճշմարտությունը պատերազմի մասին

 

ՀԵԿԱ-ի ավանդական տոնավաճառին մասնակցեցին նաև սիրիահայ կանայք

 

Սիրիահայ ընտանիքներին կօգնի բնակարանապահովման նոր ծրագիրը

 

Դիտումների քանակը` 3111

Գլխավոր էջ