Փախստականների չորրորդ սերունդը. մեկդարյա պատմություն ունեցող լուսանկարների ցուցադրություն

Փախստականների համաշխարհային օրվան նվիրված լուսանկարների ցուցահանդես էր բացվել  Սարգիս Մուրադյան պատկերասրահում:  1915 -ին Օսմանյան Թուրքիայից Սիրիա բռնագաղթած  հայերի մասին պատմող  լուսանկարները տրամադրել էր  ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը և Լոնդոնում գործող «Հայաշեն» հայկական կենտրոնը: Մեկդարյա պատմություն ունեցող լուսանկարների կողքին նաև նորերն էին՝ մեր օրերին Սիրիայից Հայաստան գաղթած երեխաների պատմություններով, ում  աջակցություն էր տրամադրել  «Save the children» կազմակերպության հայաստանայան գրասենյակը.

 

-««Save the children»-ը  հիմնադրվել է 1919 թ.-ին եւ իր առաջին ծրագրերից մեկը իրականացրել է Սիրիայում՝ Օսմանյան կայսրությունից բռնագաղթած երեխաներին աջակցության ծրագրեր տրամադրելով: Եվ հիմա, ցավոք սրտի, ճակատագրի բերումով մենք հյուրընկալում ենք այդ նույն փախստականների չորրորդ սերունը: Այստեղ պատկերված են Մեծ Բրիտանիայի արխիվներից հավաքագրված լուսանկարներ, ինչպես նաև  այս տարիների ընթացքում մեր գրասենայկի կողմից իրականցված ծրագրերի մասին պատմող լուսանկարներ, – նշեց  «Save the children» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն՝ Արսեն Ստեփանյանը:

Ցուցահանդեսին ներկա էր նաև  ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը, ով պատմելով երկու բրիտանուհի քույրերի կողմից հիմնադրված ««Save the children» Սեյվ կազմակերպության մասին՝ նշեց.

 

«Շնորհիվ նրանց՝ հնարավոր եղավ փրկել հարյուր հազարավոր երեխաների կյանքեր, այդ թվում նաև շատ հայ երեխաների Սիրիայում և Խորհրդային Միությունում», – նշեց Քեթրին Լիչը:

«Save the children» հայաստանյան գրասենյակը 23 տարվա պատմություն ունի: 2004 թ.-ից  իրականացրել են տարբեր աշխատանքներ՝ աջակցելով Հայաստանում տեղակայված փախստականների ընտանիքներին:

 

Լուսանկարները՝ «Save the children» կազմակերպության հայաստանյան գրասենյակի

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

«Նրան  ծախել են մի տուփ ծխախոտի դիմաց». պատմում է ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը

Փախստականների չորրորդ սերունդը. «Save the children»-ը մեկդարյա պատմություն ունեցող լուսանկարներ ցուցադրեց

«Որոշ երկրներ փակում են իրենց դռները ապաստան հայցող մարդկանց առջև»

Զարուհի Բաբայանը և նրա խաղաղության փոքրիկ դեսպանները

«Էստեղ ամենալավը, որ խաղաղ է, պատերազմ չէ». երեխաները նկարում են «Իմ հին-նոր Երևանը»

«Մենք պետք է կարողանանք գրկաբաց ընդունել նրանց»

Այսօր Փախստականների համաշխարհային օրն է

Ապրել դժվար կյանքով, սակայն խաղաղության մեջ/ տեսանյութ

Երեք քույրերի պատմություն / տեսանյութ

Պատերազմների գինը . 14 տրիլիոն դոլար եւ 200 հազար մարդկային կյանք մեկ տարում

Փախստականների եւ տեղահանվածների թիվն աշխարհում 60 միլիոնի է հասել / վիդեո

Սիրիայի բնակչությունն երկու կրակի միջեւ

Անջելինա Ջոլիի հզոր ելույթն այն մասին, թե իրականում ի՞նչ են ուզում կանայք տղամարդկանցից

«Պատմե՛ք ձեր ընկերներին». Փախստականների Համաշխարհային օրվան ընդառաջ

Դիտումների քանակը` 3825

Գլխավոր էջ