«Էստեղ ամենալավը, որ խաղաղ է, պատերազմ չէ». երեխաները նկարում են «Իմ հին-նոր Երևանը»

Քարնին իր ընտանիքի հետ երկու շաբաթ առաջ է եկել Հայաստան: Պատմում է Սիրիայում իր պարապմունքների մասին.  –  Գծագրության էի գնում, գիմնաստիկայի, պարի ու պիանոյի, – ասում է Քարնին ու ասում, որ Երևանը նույնպես իրեն դուր է եկել : – Ես հիմա նկարում եմ հրապարակը, շատրվանները, բայց ամենից շատ սիրել եմ Կասկադը:

 

Քարնիի պես տասնայակ երեխաներ  էր համախմբել՝ «Իմ հին-նոր տուն Երևան» խորագիրը կրող նկարչական միջոցառումը: Տեղացի և Սիրայից եկած երեխաները խմբերի էին բաժանվել և Երևանի կենտրրոնում՝ Հրապարակի, «Մոսկվա» կինոթատրոնի շրջակայքում յուրաքանչյուրը  նկարում էր Երևանի իր սիրելի վայրը: Միջոցառումը նախաձեռնել էին «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը:

Ինչպես պատմեց մեզ հետ զրույցում «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության ծրագրի ղեկավար Թամարա Բարբակաձեն,  մարտ ամսից սկսել են  իրականցրել՝ երեխան երեխայի համար արտադասարանային ուսուցումը, որի նպատակն էր երեխաների օգնությամբ  վերհանել փախստականներին հուզող հարցերը: Ծրագրի ընթացքում բազմաթիվ նախաձեռնություններով են երեխաները հանդես եկել և սա էլ կարծես եզրափակող միջոցառումն է: Խոսելով ծրագրի արդյունքում վերհանված խնդիրների մասին՝   Թամարա Բարբակաձեն առանձնացրեց մի քանիսը.

–         Երեխաները հատկապես նշում են այն, որ կարոտում են իրենց քաղաքը, ընկերներին: Դժվարություններից է նաև լեզվական խնդիրները: Կան ընտանիքներ, որոնց անդամների մի մասը Սիրիայում է, ինչը նույնպես խնդիր է երեխայի համար, քանի որ կարոտում է: Մյուս կողմից էլ, սա նաև տեղացի երեխաների համար ուսանելի էր, քանի որ նրանք հասկացան, թե ինչ է նշանակում պատրեազմի պատճառով թողնել տունը և այլ երկիր տեղափոխվել:

–         Այսօր մենք խոսում ենք ավելի շոշափելի աջակցության մասին՝ տարածք, բնակարան, բայց ինտեգրման խնդիր էլ ունենք: Շատ դեպքերում երեխաները իրենք տանն էլ կարող է չբարձրաձայնեն խնդրի մասին, բայց երեխան երեխային մեթոդը կիրառմամբ տեսանելի ենք դարձնում այդ խնդիրները, – նշում է «Սեյվ դը չիլդրեն» Հայաստանյան ներկայացուցչության տնօրեն՝ Արսեն Ստեփանյանը՝ հավելելով, որ Հայաստանը  մոնոէթնիկ երկիր լինելով՝ այլ խոսքը, այլ մշակույթը դժվար է ընդունում, և  դա նկատվում է նույնիսկ սիրիահայերի դեպքում: Ու եթե  մենք այսօր ուզում են օգնել նրանց  ինտեգրվել մեր հասարակություն, ապա մենք ինքներս էլ պետք է փոխվենք:

Կալին, Ազնիվը և Վանա Մարգարյանները քույրիկներ են: Մեկ տարի առաջ ամբողջ ընանիքով տեղափոխվել են Հայաստան:

 

–         Անցյալ տարի հուլիսին ենք եկել, պատերազմը սկսել էր: Մի անգամ ռումբը ընկել ա մեր տան վրա, իմ մահճակալի հենց վրա: Մենք ճաշում էինք այդ պահին: Շատ վախեցանք, կրակոցները նույնպես շատ էին…,- պատմում է Կալին:

Այժմ աղջիկներրը սովորում են Շիրվանզադեի անվան դպրոցում՝ 4-րդ և 6-րդ դասարաններում: Ազնիվն ու Վանան էլ զույգեր են:

 

–         Էստեղ ամենալավը, որ խաղաղ է, պատերազմ չէ: Բայց տատիկս հիմա Սիրիայում է ու իրան շատ ենք կարոտում, մեր դասարանին էլ եմ կարոտում, տունը:

Աղջիկները պամում են, որ այստեղ իրենց շատ լավ են ընդունել.

 

– Դասարանում ինձ բոլորը սիրում են, ես էլ բոլորին եմ սիրում,- ասում է Կալին:

 

– Ամենաշատը մեզ ասում են արաբերեն իրենց անունները գրել սովորորեցնենք, իսկ մեզ էլ շատ օգնում են ռուսերեն տառերը սովորել,- պատմում է Ազնիվը:

 

Փաթիլ Կուրղիկյանը Չարենցի անվան  դպրոցի 7-րդ դասարանում է սովորում: Որոշել է դերասանուհի դառնալ:

 

–         Առաջին անգամ 7 տարի առաջ ենք եկել Հայաստան: Մեկ ամսով եկանք ու հետ գնացինք: Բայց արդեն մեկ տարի է էստեղ ենք եկել:

 

Փաթիլը նույնպես պատմոմ է կրակոցների մասին, բայց ասում, որ իրենց տունը չի վնասվել:

 

–         Շատ կարոտում եմ իմ ընկերներին, հատկապես Նանուշին, ինքը հիմա Հալեպում է: Երկու օրինց հայրիկս էլ կգա, շատ եմ վախենում, որ ինքը էնտեղ է լինում, կուզեմ գա ու էլ չգնա Հալեպ:

 

Այսօր Սիրիայից տեղահանվող  բնակչության 53%-ը երեխաներ են, որոնցից շուրջ 200 հազարը՝ 4 տարեկանից ցածր են, ինչը ըստ Արսեն Ստեփանյանի, էլ ավելի է բարդացնում իրավիճակը, քանի որ այդ երեխաները նույնիսկ ինքնուրույն փախչել չեն կարող:

Լիլիթ Քոչինյան

Լուսանկարները՝ հեղինակի

 

 

Հ.Գ. Ըստ ՄԱԿ ՓԳՀ-ի  «Համաշխարհային միտումներ» զեկույցի, Սիրիան համարվում է ամենաշատ ներքին տեղահանված անձ (7.6 մլն.)  և փախստական (3.88 մլն. 2014թ. վերջի տվյալներով) «արտադրող» երկիրը:   Փախստականների աղբյուր հանդիսացող հաջորդ ամենախոշոր երկրներն են Աֆղանստանը (2.59 մլն.) և Սոմալին (1.1 մլն.):  Տագնապալի է այն փաստը, որ աշխարհում փախստականների կեսից ավելին երեխաներ են:

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Նրան  ծախել են մի տուփ ծխախոտի դիմաց». պատմում է ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը

Փախստականների չորրորդ սերունդը. «Save the children»-ը մեկդարյա պատմություն ունեցող լուսանկարներ ցուցադրեց

«Որոշ երկրներ փակում են իրենց դռները ապաստան հայցող մարդկանց առջև»

Զարուհի Բաբայանը և նրա խաղաղության փոքրիկ դեսպանները

«Էստեղ ամենալավը, որ խաղաղ է, պատերազմ չէ». երեխաները նկարում են «Իմ հին-նոր Երևանը»

«Մենք պետք է կարողանանք գրկաբաց ընդունել նրանց»

Այսօր Փախստականների համաշխարհային օրն է

Ապրել դժվար կյանքով, սակայն խաղաղության մեջ/ տեսանյութ

Երեք քույրերի պատմություն / տեսանյութ

Պատերազմների գինը . 14 տրիլիոն դոլար եւ 200 հազար մարդկային կյանք մեկ տարում

Փախստականների եւ տեղահանվածների թիվն աշխարհում 60 միլիոնի է հասել / վիդեո

Սիրիայի բնակչությունն երկու կրակի միջեւ

Անջելինա Ջոլիի հզոր ելույթն այն մասին, թե իրականում ի՞նչ են ուզում կանայք տղամարդկանցից

«Պատմե՛ք ձեր ընկերներին». Փախստականների Համաշխարհային օրվան ընդառաջ

Դիտումների քանակը` 5519

Գլխավոր էջ