Այսօր Փախստականների համաշխարհային օրն է
Փախստականների համաշխարհային օրվա հետ կապված ՄԱԿ ՓԳՀ հայաստանայն գրասենյակը հանդես է եկել ուղերձով, որոում, մասնավարապես ասված է, որ երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր այսօր աշխարհը բախվում է լայնածավալ տեղահանման մարտահրավերների: Ներկայումս ավելի քան 60մլն. անձ բռնի տեղահանված են: Փախստականների և տեղահանված անձանց իրավիճակը պահանջում է առավելագույն ուշադրություն և սրտացավություն:
ՄԱԿ ՓԳՀ Հայաստանի հիմնական ուղերձները
Հայաստանն արդեն իսկ ընդունելով մի քանի հարյուր հազար փախստականներ Ադրբեջանից և ավելի քան հազար անձ Իրաքից, ներկայումս մասնավորապես բախվում է Սիրիայից և Ուկրաինայից տեղի ունեցող տեղահանությանը: Մոտավորապես 14,000 անձ՝ մեծամասամբ ազգությամբ հայ, փախչելով Սիրիայի հակամարտությունից պաշտպանություն է գտել Հայաստանում. ներառյալ առավել ծանր վիճակում գտնվող նոր ժամանողները: Ուկրաինայի հակամարտության հետևանքով մոտավորապես 200 տեղահանված անձ ապաստանի դիմում է ներկայացրել Պետական միգրացիոն ծառայություն: Սակայն երկրում առավել մեծ թվով ուկրաինացիներ են գտնվում երկրում: Ավելին, Հայաստանը նաև հյուրընկալում է քիչ թվով փախստականներ այլ երկրներից: Այս հանգամանքը զգալի մարտահրավեր է հանդիսանում Հայաստանի նման փոքր երկրին, որը դեռևս տառապում է Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտության, փակ սահմանների, մեկուսացվածության և ծանր տնտեսական իրավիճակի պատճառով:
Մարդասիրական արձագանք ապահովելու, ինչպես նաև տեղահանված բնակչության կարիքները հոգալու հարցում ՄԱԿ ՓԳՀ-ն Հայաստանի կառավարությանն աջակցելու համար 2015թ. ընդլայնել է իր մարդասիրական գործողությունները Հայաստանում: Այնուամենայնիվ չնայած հասարակության, կառավարության, սփյուռքում գործող կազմակերպությունների, հավատքի վրա հիմնված կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների և ՄԱԿ ՓԳՀ ներգրավվածությանը, ինչպես նաև մի շարք աջակցության միջոցառումների տրամադրմանը, Հայաստանում փախստականները և տեղահանված անձինք դեռևս մի շարք մարտահրավերների են բախվում: Դժվար է մատչելի բնակարան և ապրուստի բավարար հնարավորություններ գտնել և հարմարվել բավականին տարբեր ու նոր միջավայրի:
ՄԱԿ ՓԳՀ-ն ողջունում է այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունն սկզբունքորեն շարունակում է հետամուտ լինել փախստականների նկատմամբ ընկալունակ մոտեցման կիրառմանը և մասնավորապես մի շարք միջոցների ձեռնարկմանը Սիրիայից տեղահանված անձանց աջակցելու հարցում: Կառավարությունը նրանց տրամադրում է պարզեցված կարգով քաղաքացիության ձեռքբերման հնարավորություն, ապաստանի դիմումների արագացված քննում, արտոնյալ կարգով կարճատև, միջին և երկարատև կացության թույլտվությունների ձեռքբերում: ՄԱԿ ՓԳՀ-ն մշտապես ընդգծում է, որ այնուամենայնիվ փախստականների պաշտպանությանն ուղղված միջոցառումները պետք է առաջարկվեն անկախ փախստականի էթնիկ պատկանելիությունից: ՄԱկ ՓԳՀ-ն գոհունակությամբ է նշում, որ հասարակության մեծ մասը հիմնականում ընկալունակ վերաբերմունք է ցուցաբերում տեղահանված անձանց իրավիճակի նկատմամբ: Հաշվի առնելով երկրի պատմությունը և հազարավոր հայերի փորձը, որոնք փրկություն են գտել աշխարհի մի շարք երկրներում, կարելի է ասել, որ ապաստանի ինստիտուտը խորապես արմատավորված է հայկական հասարակության մեջ:
Այս համատեքստում ՄԱԿ ՓԳՀ ժամանակավոր պաշտոնակատար տկն. Քեյթ Պոչապսկին ասել է, – «Ինտեգրումը համալիր և աստիճանական գործընթաց է, այդ իսկ պատճառով աջակցությանն ուղղված ջանքերը պետք է շարունակական բնույթ ունենան: Ես ցանկանում եմ հասկացողության, հանդուրժողականության և սրտացավության կոչ անել բոլորին: Ոչ ոք չպետք է մոռանա այն ցավը, որով մի շարք փախստականներ տառապում են ստիպված լինելով լքել իրենց տունը, ետևում թողնելով իրենց նախնիների շիրիմները և մանկության հուշերը, ծանոթ միջավայրը, ընկերներին և ընտանիքի անդամներին, հաճախ դառնացած` իրենց սիրելի անձանց կորստի վշտով»:
Ըստ նրա հիմնականում պետությունը պետք է ապահովի փախստականների պաշտպանությունը, իսկ ՄԱԿ ՓԳՀ-ն իր մանդատի ներքո պետք է վերահսկի պետությանը միջազգային պարտավորություններին հետևելու, ինչպես նաև աջակցել կառավարությանը կարողությունների զարգացման, փախստականների և այլ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության և կարիքների բավարարման հարցում: Տկն. Պոչապսկին նաև հավելեց, – «Հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է այնպես անի, որպեսզի փախստականները և տեղահանված անձինք իրենց ընդունված զգան և իրական հնարավորություն ունենան նոր տուն և ապագա կառուցելու համար: Մինչդեռ հասարակության որոշ անդամներ էլ պետք է ինքնաքննադատաբար մոտենան իրենց՝ հարցնելով արդյոք տեղին է բարձրացնել բնակարանների վարձն այն դեպքում, երբ վարձակալը Սիրիայից է տեղահանվել, կամ արդյոք փախստականի իրավիճակն արդարացիորեն և մանրակրիտ հաշվի առնվել է բիզնես-համագործակցության մեջ ընդգրկելու կամ աշխատավարձի շուրջ ընթացող բանակցությունների հարցում: Դրա հետ մեկտեղ պետք է բարձր գնահատվեն մի շարք այլ անձինք՝ իրենց մարդասիրական ներգրավվածության և բարեգործական քայլեր ձեռնարկելու համար: Կցանկանայի 2015թ. Փախստականների համաշխարհային օրվա առիթն օգտագործել և շնորհակալություն հայտնել վերջիններիս խրախուսելով հայ հասարակությանը օգնության ձեռք մեկնել տեղահանված անձանց»:
ՄԱԿ ՓԳՀ Հայաստան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Նրան ծախել են մի տուփ ծխախոտի դիմաց». պատմում է ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը
«Որոշ երկրներ փակում են իրենց դռները ապաստան հայցող մարդկանց առջև»
Զարուհի Բաբայանը և նրա խաղաղության փոքրիկ դեսպանները
«Էստեղ ամենալավը, որ խաղաղ է, պատերազմ չէ». երեխաները նկարում են «Իմ հին-նոր Երևանը»
«Մենք պետք է կարողանանք գրկաբաց ընդունել նրանց»
Այսօր Փախստականների համաշխարհային օրն է
Ապրել դժվար կյանքով, սակայն խաղաղության մեջ/ տեսանյութ
Երեք քույրերի պատմություն / տեսանյութ
Պատերազմների գինը . 14 տրիլիոն դոլար եւ 200 հազար մարդկային կյանք մեկ տարում
Փախստականների եւ տեղահանվածների թիվն աշխարհում 60 միլիոնի է հասել / վիդեո
Սիրիայի բնակչությունն երկու կրակի միջեւ
Անջելինա Ջոլիի հզոր ելույթն այն մասին, թե իրականում ի՞նչ են ուզում կանայք տղամարդկանցից
«Պատմե՛ք ձեր ընկերներին». Փախստականների Համաշխարհային օրվան ընդառաջ
Դիտումների քանակը` 4813