Ապրել դժվար կյանքով, սակայն խաղաղության մեջ/ տեսանյութ
Արտյոմ և Էլլա Նախոյանների ընտանիքն ապրում էր Ուկրաինայի Լուգանսկի շրջանում: Էլլան գոհ էր իր կյանքից Ուկրաինայում իր ընտաքինի և 5 զավակների Միքայելի (14), Ելիզավետայի (10), Դավիթի (4) և փոքրիկ Եվայի (1,5) հետ միասին՝ Աշխատում էր որպես կոսմետոլոգ, նրան աջակցում էր հոգատար ամուսինը, նաև ընկերները: Ընտանիքը հույս ուներ, որ Ուկրաինայում սկիզբ արած հակամարտությունը շուտ կլուծվի և նրանք կկարողանան վերադառնալ իրենց նորմալ կյանքին: Ցավոք, պատերազմը հասավ նաև նրանց քաղաք, և ստիպեց լքել խաղաղ կյանքի հույսը: Արտյոմը կորցրեց իր աշխատանքը հանքում, իսկ Էլլան հրաժեշտ տվեց իր հաճախորդներին այն հույսով, որ նրանք երբևէ նորից կվերադառնան իր մոտ:. Ընտանիքին այլ ելք չէր մնում, քան փախչել իրենց հարազատ քաղաքից, քանի որ նրանց կյանքը վտանգի տակ էր: Որոշեցին գնալ Արտյոմի նախնիների տուն՝ Հայաստան:
Թռիչքի հետ կապված բարդությունները նոր իրենց համար ավելի դժվար կյանքի սկիզբն էին միայն: Հայստանի կառավարության հատկացրած փոքրիկ մեկ սենյականոց բնակարանը միևնույն ժամանակ ճաշասենյակ, ննջարան և աշխատասենյակ էր ծառայում: «Եվան վազվզում, է, Ելիզավետան փորձում է իր տնային հանձնարարությունը կատարել, Միքայելը կիթառ է նվագում: Երբեմն անհնար է գտնել մի խաղաղ անկյուն նստելու և անհայտ ապագայի մասին մտածելու համար…» – ասում է Էլլան տխուր: Չնայած դժվար կենսապայմաններին և ապրելու համար բավարար վարձատրվող աշխատանքի բացակայությանը՝ Էլլան ավելի լավ ապագայի հույս ունի: «Ես որոշել եմ հաղթահարել բոլոր դժվարությունները: Ամենակարևորն այն է, որ մենք բոլորս միասին ենք և կարող ենք խաղաղ քնել», – ասում է Արտյոմը՝ Էլլայի ամուսինը:
Բացի կոսմետոլոգի մասնագիտությունից Էլլան կարողանում է նաև լավ պատրաստել և կարել: Նա որոշ գումար է վաստակում՝ օգտագործելով իր այդ հմտությունները: Ամուսինն օգնում է նրան հայերեն սովորել: Երեխաները, ովքեր պատերազմից հետո միանգամից լրջացան, ավելի լավ են սովորում դպրոցում և նաև օգնում են մորը տնային գործերում և խոհանոցում: Նրանք ուզում են, որ իրենց մայրիկի երազանքը կկատարվի և նա մի օր կկարողանա ունենալ իր սեփական կոսմետոլոգիական սրահը: Էլլան ոգեշնչված է հյուրընկալ համայնքի ջերմ ընդունելությամբ, թե հարևանների, թե ՄԱԿ ՓԳՀ կամ աջակցող ՀԿ-ները, ինչպիսիք են Առաքելություն Հայաստանը և ԿԱԶԱ Շվեյցարական հիմնադրամը աջակցում են իրենց: «Ես կարծում եմ, որ ամեն բան կհանդարտվի, և մենք ի վիճակի կլինենք հետ վերադառնալ Լուգանսկ», – ժպտում է Էլլան և արցունքն աչքերում պատուհանից դուրս է նայում՝ դեպի կապույտ երկինք:
Ուկրաինայի հակամարտության հետևանքով տեղահանվսծ կանայք և երեխաները պայքարում են Հայաստանում իրենց ապագայի համար: Նրանք խիզախ են և հույսով լի: ՄԱԿ ՓԳՀ և իր գործընկերները անում են առավելագույնը նրանց կյանքը Հայաստանում բարելավելու համար:
Պատրաստված է Անահիտ Հայրապետյանի կողմից
ՄԱԿ ՓԳՀ Հայաստան, հունիսի 12 2015
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Պատմե՛ք ձեր ընկերներին». Փախստականների Համաշխարհային օրվան ընդառաջ
«Պատերազմը մեր հիմքը քանդեց…» . մի ընտանիքի պատմություն
«Հուսահատվել, նշնակում էր մատնվել անգործության»
«Նոր կյանք , նոր տեղում, նոր էջից…, միայն թե հիշողություններն են խեղդում»
«Այսուհետ սա է իմ երկիրը, ուզում եմ իմ աշխատանքով օգտակար լինել նրան»
«Այստեղ մենք մեզ փախստական չենք զգացել»…
Սիրիահայ եւ տեղացի կին ձեռներեցներն էքսպո ցուցահանդեսում
Սիրիայի բնակչությունն երկու կրակի միջեւ
Հալեպ. սիրիահայերի դրությունը ծայրահեղ ծանր է
Հայաստանի կառավարությունը պատրաստ է ընդունել սիրիահայերին, բայց …
«Պատերազմը սկսում են տղամարդիկ, իսկ կանայք երկար տարիներ կրում են դրա հետեւանքները»
Օգնության ձեռք Հալեպում մնացած հայերին
Հալեպի հայերը Հայաստանի իշխանություններից աջակցություն են խնդրում
Աշխարհում փախստականների թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի
Սիրիայում երկրորդ ցեղասպանություն է. Թալին Կլբաշյան
Ողջ ճշմարտությունը պատերազմի մասին
ՀԵԿԱ-ի ավանդական տոնավաճառին մասնակցեցին նաև սիրիահայ կանայք
Սիրիահայ ընտանիքներին կօգնի բնակարանապահովման նոր ծրագիրը
Դիտումների քանակը` 3718