«Պատմե՛ք ձեր ընկերներին». Փախստականների Համաշխարհային օրվան ընդառաջ
« Միլիոնավոր ընտանիքներ ողջ աշխարհում թողել են իրենց տները , որպեսզի փրկվեն պատերազմներից կամ մարդու իրավունքների ոտնահարումից: Միլիոնավոր մայրեր և հայրեր, որդիներ և դուստրեր, ովքեր միաժամանակ ուսանողներ են, երաժիշտներ, գործարարներ, խահարարներ … Մարդիկ, ովքեր պատերազմից առաջ իրենց սովորական կյանքով էին ապրում, ստիպված են եղել փախչել եւ նոր կյանք սկսել այլ տեղում: Իմացե՛ք նրանց ատմությունները եւ պատմե՛ք նրանց մասին ձեր ընկերներին», – այս ուղերձով է ազդարարել ՄԱԿ ՓԳՀ-ն Փախստականների Համաշխարհային օրվան նվիրված քարոզարշավի մեկնարկը:
Քարոզարշավի հիմքում սովորական մարդկանց պատմություններն են: Սովորական մարդկանց, ովքեր հայտնվել են ոչ սովորական իրավիճակներոում: Նրանք տարհանվել են պատերազմների և զինված հակամարտությունների հետևանքով, սակայն նոր կյանք սկսելու և իրենց երազանքներից չհրաժարվելու ուժ գտել իրենց մեջ: Փախստականների Համաշխարհային օրվան նվիրված քարոզարշավը նպատակ ունի պատմել նրանց հույսի և տոկունության մասին վկայող պատմությունները ողջ աշխարհին:
Քարոզարշավի կայքը՝ http://www.unhcr.org/refugeeday/ ,
որտեղ ներկայացվում են այդ պատմությունները,
հասանելի է 11 լեզուներով, այդ թվում ռուսերեն և արաբերեն:
ՄԱԿ ՓԳՀ -ն կոչ է անում պատմել բոլորին կայքում տեղադրված փախստականների և տարհանված մարդկանց պատմությունները, ինչպես նաև համալրել այն նոր պատմություններով:
Նշենք, որ Փախստականների համաշխարհային օրը նշվում է հունիսի 20-ին, սակայն քարոզարշավն սկիզբ է առել ավելի վաղ՝ հունիսի 2-ից: Այս օրերին ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը փորձում է ողջ աշխարհի ուշադրությունը գրավել այն ավելի քան 50 միլիոն մարդկանց ճակատագրերին, ովքեր պատերազմների և մարդու իրավուքնների ոտնահարման պատճառով ստիպված եղան թողնել իրենց տները ու փախչել:
ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակը նույնպես նախատեսում է մի շարք միջոցառումներ՝ նվիրված Փախստականների համաշխարհային օրվան: Գրասենյակը մշտապես համագործակցում է ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության հետ՝ փախստականներին և տեղահանված անձանց աջակցություն ցուցաբերելու հարցում:
P.S. Հայաստանում փախստականների ամենամեծ հոսքն, ինչպես հայտնի է, արձանագրվեց ղարաբաղյան հակամարտության հետև անքով: Ադրբեջանից գաղթած ու Հայաստան եկած ավելի քան 360 հազար էթնիկ հայերի մի մասը մեկնեցին երրորդ երկրներ, սակայն մեծ մասը ձեռք բերեց ՀՀ քաղաքացիություն և վերակառուցեց իր կյանքը Հայաստանում:
2004 թ. ի վեր Հայաստան են ժամանել նաև հարյուրավոր էթնիկ հայ փախստականներ Իրաքից, ինչպես նաև ապաստան հայցողներ ու փախստականներ Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Ասիայի տարբեր երկրներից: Սիրիական հակամարտության սկզբից ի վեր 17.000 սիրիայի քաղաքացիներ են ժամանել Հայաստան, ովքեր մեծամասամբ էթնիկ հայեր են: 2015-ի ապրիլ ամսվա դրությամբ նրանցից մոտավորապես 13.000-ը մնացել և պաշտպանություն են գտել Հայաստանում:
Ուկրաինայում հակամարտության հետևանքով 2014թ. դեկտեմբերից մինչև 2015թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում 143 ուկրաինացի ապաստան է գտել Հայաստանում:
Tell Your Friends! World Refugee Day-2015
Statement on the situation in Syria
Angelina Jolie’s Powerful Speech On What Women Really Need From Men
The war broke down our ground… a story of one family
«Where an Armenian lives, he is hardworking and can create his business out of nothing»
New life in a new place from a new page… only memories are suffocating
Դիտումների քանակը` 3942