«Պատերազմը սկսում են տղամարդիկ, իսկ կանայք երկար տարիներ կրում են դրա հետեւանքները»
Այսիսի եզրակացության է եկել Ալլա Գամախարիան՝ «Սուխումի» մշակութային եւ մարդասիրական հիմնադրամի ղեկավարը: Ազգությամբ ռուս Ալլան ավելի քան 20 տարի առաջ դարձել է փախստական, անցել է բազմաթիվ դժվարությունների միջոցով եւ այժմ ինքն է փորձում օգնության ձեռք մեկնել պատերազմի հետեւանքով տեղահանված մարդկանց: Ալլայի հետ մենք ծանոթացանք «Կանանց դերը հակամարտությունների կանխարգելման եւ խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում» տարածաշրջանային կոնֆերանսի ժամանակ, որը վերջերս կազմակերպել էր Երեւանում «Ժողովրդավարությունն այսօր» հկ-ն :
«WomenNet.am»-ի հետ զրույցում Ալլան խոսեց Վրաստանում տեղի ունեցած պատերազմներից հետո տեղահանվածների եւ փախստականների խնդիրների մասին:
«Տղամարդիկ պատերազմից հետո տրամվա են տանում, հետո չեն կարողանում իրենց գտնել քաղաքացիական կյանքում, հարմար աշխատանք չեն գտնում, իսկ կանայք մտածում են, որ իրենք պետք է կերակրեն երեխաներին, կանանց համար չկա բարձր կամ ցածր աշխատավարձ, նրանք ցանկացած աշխատանք անում են»,- ասում է Ալլա Գամախարիան:
Նրա խոսքով, փախստականների համար առավել դժվար է լինում աշխատանք գտնել նոր միջավայրում. «Լեզվական եւ մշակութային խնդիրները կարող են խանգարել նրանց, մենք փորձում ենք օգնել կանանց, որպեսզի նրանք նոր գիտելիքներ ձեռք բերեն, հատկապես դժվար է միջին եւ ավելի բարձր տարիք ունեցող կանանց համար»:
2008 թվականի օգոստոսի պատերազմից հետո Վրաստանում փախստականները մինչ օրս ապրում են «կոլեկտիվ կենտրոններում», որոնք տեղակայված են դեռեւս Խորհրդային Միության ժամանակ կառուցված հանգստյան տներում եւ առողջարաններում: «Այդ շենքերը չեն վերակառուցվել ավելի քան 25 տարի, այնտեղ բավարար պայմաններ չկան մարդկանց կենցաղի համար»:
Փախստականներին վերաբնակեցնելու համար արդեն կառուցվել են շենքեր, որոնք ըստ էության փախստականների համար դառնալու են նոր «կոլեկտիվ կենտրոններ»:
«Մենք գտնում ենք, որ փախստականներին պետք է վերաբնակեցնել իրարից առանձին շենքերում, այդպես նրանք ավելի հեշտ կինտեգրվեն տեղաբնակների հետ: Երբ մեկ շենքում միայն փախստականներ են բնակվում, դա դառնում է մարգինալացված տարածք եւ այդ մարդիկ շարունակում են կառչած մնալ միմյանցից: Փախստականներին պետք է դուրս բերել «կոլեկտիվ կենտրոններից»»,- ասում է «Սուխումի» ֆոնդի նախագահը:
Նրա խոսքով՝ փախստականներից շատերը ստիպված են լինում հեռանալ Վրաստանից՝ աշխատանք փնտրելով արտերկրում: «Հիմա տենդենց է նկատվում, որ կանայք են մեկնում ավելի շատ արտագնա աշխատանքի, իսկ տղամարդիկ մնում են տանը երեխաներին խնամելու: Այս պարագայում ներընտանեկան բազմաթիվ խնդիրներ են առաջանում»,- նշում է Ալլա Գամախուրիան:
Նշենք, որ ՄԱԿ-ի գնահատականներով ՝ 1992-93 թթ. աբխազական պատերազմի եւ 2008-ի հարավ օսական զինված հակամարտության հետեւանքով փախստականների եւ տեղահանված մարդկանց թիվը Վրաստանում 262 հազարի է հասնում:
Արման Ղարիբյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Հայտնի են «Կովկասի երիտասարդ կանայք հանուն խաղաղության» 2015-ի մրցանակակիրները
«Կովկասի երիտասարդ կանայք հանուն խաղաղության»-2015 մրցանակները կհանձնվեն հունիսի 4-ին
«Կովկասի երիտասարդ կանայք հանուն խաղաղության» մրցանակակիրները ստացան իրենց պարգևները
«Խաղաղությունը քո տնից է սկսվում»…
«Կովկասը մեր ընդհանուր տունն է» շարժումը հայտնեց մրցանակակիրների անունները
Կովկասի Խաղաղության Մրցանակ ՝ երիտասարդ կանանց համար
Известны лауреаты премии «Молодые женщины Кавказа за мир»
Կովկասի Խաղաղության Մրցանակ ՝ երիտասարդ կանանց համար
«Կովկասը մեր ընդհանուր տունն է» շարժումը հայտնեց մրցանակակիրների անունները
Հայաստանը դեռևս չի մշակել թիվ 1325 բանաձևի կատարումն ապահովող ազգային ծրագիր
«Գենդերային հավասարությունը – կայուն խաղաղություն է»/ վիդեո
Կանանց, խաղաղության ու անվտանգության մասին ՄԱԿ-ի բանաձևերը
Դիտումների քանակը` 3598