«Մեկ հասարակություն՝ մեկ իրավունք». տեսաֆիլմ խտրականության մասին
Ներկայացնում ենք Եվրասիա համագործակցության հիմնադրամի պատվերով «Վերսուս» ստուդիայի կողմից 2015-ին նկարահանված խտրականության վերաբերյալ կրթական տեսաֆիլմը։ Տեսաֆիլմի նպատակն է պարզաբանել «խտրականություն» հասկացությունը, խտրականության տեսակները և դրա դրսեւորման հիմքերը։
Ֆիլմում ներկայացվում են խտրականության արգելման վերաբերյալ օրենսդրական կարգավորումները, դեռևս առկա բացերը, խոսվում է հետևանքների և լուծման ճանապարհների մասին։ Ֆիլմը կարող է հետաքրքրել խնդրով զբաղվող հասրակական ու պետական կառույցներին, ինչպես նաեւ հանրության լայն շրջանակներին:
Տեսաֆիլմը տրամադրել է Եվրասիա համագործակցության հիմնադրամը
Դիտումների քանակը` 6172