Ավանդույթի վերածնունդ Ղազախստանում. գլխաշոր են հագցրել ` պարտավոր ես ամուսնանալ
Սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակվել, որում երիտասարդ աղջկան բռնի ուժով գլխաշոր են հագցնում: Դեպքը Ղազախստանում է տեղի ունեցել: Համաձայն Ղազախստանում ընդունված հին ավանդույթի, եթե աղջկա գլխին գլխաշոր են կապում, ուրեմն նա պարտավոր է ամուսնանալ:
Տեսանյութում երեում է, որ աղջկան փորձում են համոզել, սակայն նա դիմադրում է ու գոռում: է: Ի վերջո նրան շրջապատող մարդկանց հաջողվում է գլխաշորը գցել նրա գլխին, ինչից հետո աղջիկն այլևս չի դիմադրում և միայն արտասվում է: Հետդարձի ճանապարհ նա այլեւս չունի, քանի որ եթե այնումենայնիվ հրաժարվի ամուսնությունից, ապա դրանից հետո նրա հետ այլեւս ոչ մեկը չի ամուսնանա:
Ըստ էության խոսքը հարսնացուներին առևանգելու հին ավանդույթի վերածննդի մասին է: Նման ձեւով են վարվում այն փեսացուները, ովքեր հարսնացուի համար «կալիմ» վճարելու հնարավորություն չունեն: Կան դեպքեր , որ դա տեղի է ունենում հարսի ու փեսայի ծնողների նախնական պայմանավորվության արդյունքում:
Որեւէ վիճակագրություն թե Ղազախստանում քանի աղջիկ են ամուսնացնում բռնի ուժով «գլխաշոր հագցնելով» չկա, սակայն հարեւան Ղրղստանում տարեկան 8-12 հազր աղջիկ են փախցնում եւ երկրում հատուկ օրենք են ընդունել այդ ավանդույթի դեմն առնելու նպատակով:
ՄԱԿ- տվյալներով Ղազախստանում աղջիկների 7 տոկոսն ամուսնանում են 18-ից ցածր տարիքում:
Առավել մանրամասն կարդացեք ռուսերեն.
Надели платок — обязана выйти замуж: в Казахстане «возрождают традиции»
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Անչափահաս աղջկա աղմկահարույց ամուսնությունը Չեչնիայում/ տեսանյութ
“На нее невозможно было смотреть”
Դիտումների քանակը` 5144