Վահան գյուղի տասնյակ բնակիչներ թունավորվել են թթից
Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի տասնյակ բնակիչներ հունիսի 6-ին թունավորումով Ճամբարակի առողջության կենտրոն են տեղափոխվել: Պարզվել է, որ դրանից մեկ օր առաջ Վահան գյուղում անհայտ անձն ավտոմեքենայով թութ էր բերել ու վաճառել տեղացիներին, ինչից հետո բազմաթիվ մարդիկ, վերջին տեղեկություններով 51 հոգի, թունավորվել են: Առողջապահության նախարարությունը նույն անձից գնված թթից թունավորվելու վարկածը հաստատել է:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հաղորդմամբ՝ իրենց մարզային տեսուչներն ահազանգն ստանալուց հետո անմիջապես այցելել են Վահան գյուղ և տեղում ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ հավաքել պահանջվող տեղեկությունները, շրջայց կատարել, նաև՝ բնակիչների մոտ հայտանբերված թութը ուղարկել լաբորատոր փորձաքննության: Ծառայության մասնագետները շարունակում են աշխատանքները տեղում եւ այս պահին նոր տեղեկություննոր դեռեւս չկան:
Այսօր որոշ մանրամասներ հայտնի են դարձել ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի եւ Ճամբարակի հիվանդանոցի ռեանիմատոլոգ Մարինե Խաչատրյանի զրույցից: Մասնավորապես, բժիշկը տեղեկացրել է, որ ընդհանուր առմամբ գրանցվել է թունավորման 55 դեպք, հոսպիտալացվել է 33 մարդ, որոնցից 7-ը՝ երեխաներ 0-18 տարեկան: Թունավորման 51 դեպք գրանցվել է Վահան գյուղում, 4-ը՝ Ճամբարակում: «Հոսպիտալացվածների մոտ նկատվել է գլխացավ, գլխապտույտ, սրտխառնոց, փսխում, փորլուծություն: Ոտքի է կանգնել հիվանդանոցի ողջ բուժանձնակազմը, հիվանդներին անվճար տրամադրվել է բուժօգնություն, խորհրդատվություն, դեղորայք, խնամք»: Հոսպիտալացվածներից ոմանք արդեն դուրս են գրվել, այս պահին հիվանդանոցում պառկած է 22 մարդ:
Իսկ թե ինչու է տեղի ունեցել թունավորումը թթից, բժշկուհին չշտապեց եզրակացնել՝ ասելով, որ վերցվել են նմուշներ, որոնց անալիզների պատասխանները պարզ կլինեն առաջիկայում:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Ինչպե՞ս բացառել մանկապարտեզներում երեխաների թունավորման դեպքերը
Առողջ սնվելու օր. հիվանդությունների 90 տոկոսը ոչ ճիշտ սնվելու արդյունք է
500 հազար դրամ տուգանք` մանկապարտեզներին քիմիական նյութերով մշակած հավեր մատակարարողին
Երկու ծայրահեղություն` թերքաշություն ու գիրություն
Հայաստանի բնակչության 60 տոկոսը ստանում է օրական 2100 կալ ցածր սնունդ
Ի՞նչ են ուտում Հայաստանի բնակիչները
«Յուրաքանչյուր հինգերորդ երեխան Հայաստանում թերաճ է»
Դիտումների քանակը` 5202