Հայտնի են «Կովկասի երիտասարդ կանայք հանուն խաղաղության» 2015-ի մրցանակակիրները
«Կովկասի երիտասարդ կանայք հանուն խաղաղության»ամենամյա մրցանակի այս տարի արժանացան իրավաբան Էթերի Սիգայեվան (Հյուսիսային Օսեթիա-Ալանիա) եւ ազգագրետ Նաիմա Նեֆլյաշեվան (Ադիգեայի հանրապետություն): Մրցանակները հանձնվեցին հունիսի 4-ին Երեւանում տեղի ունեցած «Կովկասի կանայք հանուն խաղաղության եւ բարգավաճման» մրցանակաբաշխության ժամանակ, որին մասնակցեցին Հայաստան ժամանած Հարավային եւ Հյուսիսային Կովկասի կին իրավապաշտպանները: Իսկ մյուս օրը՝ հունիսի 5-ին նույն կազմով սկսեց իր աշխատանքները «Կանանց դերը հակամարտությունների կանխարգելման եւ խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում» միջազգային խորհրդաժողովը:
Մրցանակաբաշխության կազմակերպիչ «Դեմոկրատիան այսօր» հասարակական կազմակերպության նախագահ Գյուլնարա Շահինյանը իր բացման խոսքում հիշեցրեց, որ «Կովկասի երիտասարդ կանայք հանուն խաղաղության» մրցանակի գաղափարը ներշնչվել է խաղաղարար եւ մարդու իրավունքների հայտնի ակտիվիստ, հրապարակախոս Անահիտ Բայանդուրի (1931-2011) գործունեությամբ եւ արդեն չորս տարի անընդմեջ հանձնվում է կովկազյան երկրներում խաղաղասիրական եւ իրավապաշտպան գործունեություն ծավալող երիտասարդ կանանց: «Անահիտ Բայանդուրը շատ էր սիրում Կովկասը եւ անում էր ամեն ինչ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար: Իր անունը կրող այս մրցանակը վկայում է նրա գործը շարունակելու մեր բոլորիս հաստատակամության մասին», – ասաց նա :
Գյուլնարա Շահինյանի խոսքով, այսօր խաղաղությունն երանելի արժեք է դարձել ողջ աշխարհում՝ հաշվի առնելով տարեցտարի շատացող հակամարտություններն ու լոկալ պատերազմները. «Աշխարհում պատերազմների վրա ամեն տարի ծախսվում է 2 տրիլիոն դոլար: Այդ գումարը բավական կլիներ, որպեսզի ողջ աշխարհում լուծվեին երեխաների կրթության, սննդի եւ առողջապահության հետ կապված բոլոր խնդիրները: Դա հսկայական գումար է, որն իրականում պետք է ծախսել ի բարօրություն մարդկանց »:
Մրցանաբաշխության ընթացքում հնչած բոլոր ելույթներում մտահոգություն էր հայտնվում Կովկասի տարածաշրջանում դեռեւս չմարած հակամարտություններով, որոնք լուրջ խոչընդոտ են հանդիսանում երկրների զարգացման ճանապարհին եւ որոնց հետեւանքով շարունակում են տուժել մարդիկ, հատկապես կանայք եւ երեխաները:
«Միգուցե Սիրիայում, Իրաքում, Ուկրաինայում այսօր տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին թվում է, որ Կովկասում համեմատաբար հանգիստ է իրավիճակը, սակայն դա թվացյալ «հանգստացություն» է եւ մենք բոլորս լավ գիտենք մեր տարածաշրջանում առկա այսպես կոչվածսառեցված հակամարտությունների վտանգավորության իրական աստիճանը », -նշեց իր ելույթում Վրաստանում հայտնի «Համաձայնություն» կազմակերպության ղեկավար եւ փախստականների գծով փորձագետ Յուլիա Խարաշվիլին: Ժամանակին աբխազական պատերազմի հետեւանքով տեղահանված Յուլիայի համար «խաղաղության» համար պայքարը , ինչպես ինքն է ասում, իր հետագա կյանքի առաքելությունը դարձավ: «Կովկասը միայն հակամարտությունների տարածաշրջան չէ, այն հսկայական ռեսուրսների տարածաշրջան է եւ թիվ մեկ ռեսուրսն այստեղ բնակվող մարդիկ են: Եվ ինչքան էլ դժվար չլիներ մենք շարունակելու ենք խաղաղության համար մեր պայքարը »,- ասաց Խարաշվիլին:
Չեչնիայից ժամանած մեր հայրենակցուհին ` իրավապաշտպան Իննա Հայրապետյանը, ով երեք տարի առաջ «Կովկասի երիտասարդ կանայք հանուն խաղաղության»մրցանակի արժանացած առաջիններից մեկն էր, նշեց իր խոսքում , որ մրցանակը տրվում է երիտասարդ կանանց ոչ միայն նախկինում կատարած աշխատանքների, որքան ապագա խաղաղասիրական գործունեության ակնկալիքով:
«Այս մրցանակաբաշխության շնորհիվ Կովկասի կանայք կապեր են հաստատում միմյանց հետ եւ համագործակցում հանուն խաղաղության տարբեր նախագծերի շրջանակներում», – ասաց նա, հիշեցնելով, որ մրցանակաբաշխության կարգախոսն է «Խաղաղությունը քո տնից է սկասվում» եւ այդ իմաստով կանայք պատասխանատու են խաղաղության ու անվտանգության համար, այնպես, ինչպես իրենց տանը: Ի դեպ, Իննան, ով ծնվել ու մեծացել է Չեչնիայում, պատերազմի ժամանակ կորցրել է իր հարազատներին եւ և լավ հասկանում է, թե ինչ ասել է խաղաղություն. « Մենք բոլորս Կովկասից ենք, մեր կանայք իրենց մաշկի վրա են զգացել, թե ինչ է զինված հակամարտությունը», – ասաց նա :
Այս տարվա մրցանակակիր Էթերի Սիգայեվայի խոսքով, ըստ էության, յուրաքանչյուր մարդ ր տեղում կարող է ինչ -որ բան անել խաղաղության համար եւ նա փորձում է դա անել՝ պաշտպանելով իր հայրենակիցների իրավունքները: Մյուց մրցանակակիրը՝ ազգագրետ Նաիմա Նեֆլյաշեվան ոչ միայն գիտաշխատող է , այլ նաեւ հայտնի բլոգեր. «Կովկասյան հանգույց կայքում նա վարում « Հյուսիսային կովկասը դարերի առանցքում» բլոգը: Ի դեպ վերջերս Չեչնիայում տեղի ունեցած անչափահաս աղջկա աղմկահարույց ամուսնության առիթով Նաիման երկու վերլուծական հոդվածներ է գրել եւ որպես պատմաբան ապացուցել է, որ վաղ ամուսնություններն իրականում կովկասյան ավանդույթ չեն:
Ելույթներից մեկում մի շատ հետաքրքիր միտք հնչեց, որն անմիջականորեն առնչվում է խաղաղության հաստատման հարցում կանանց դերակատարմանը : «Պատմությունը ոչ միայն տղամարդիկ են կերտում, սակայն պատմության մեջ հիշվում են միայն տղամարդիկ: Այսուհետ մենք պետք է փորձենք այնպես անել, որ պատմության մեջ նաեւ կանայք հիշվեն»… Եվ գուցե այդ ժամանակ այն կդադարի միայն պատերազմների պատմություն լինել
Արման Ղարիբյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Կովկասի երիտասարդ կանայք հանուն խաղաղության»-2015 մրցանակները կհանձնվեն հունիսի 4-ին
«Կովկասի երիտասարդ կանայք հանուն խաղաղության» մրցանակակիրները ստացան իրենց պարգևները
«Խաղաղությունը քո տնից է սկսվում»…
«Կովկասը մեր ընդհանուր տունն է» շարժումը հայտնեց մրցանակակիրների անունները
Կովկասի Խաղաղության Մրցանակ ՝ երիտասարդ կանանց համար
Известны лауреаты премии «Молодые женщины Кавказа за мир»
Կովկասի Խաղաղության Մրցանակ ՝ երիտասարդ կանանց համար
«Կովկասը մեր ընդհանուր տունն է» շարժումը հայտնեց մրցանակակիրների անունները
Հայաստանը դեռևս չի մշակել թիվ 1325 բանաձևի կատարումն ապահովող ազգային ծրագիր
«Գենդերային հավասարությունը – կայուն խաղաղություն է»/ վիդեո
Կանանց, խաղաղության ու անվտանգության մասին ՄԱԿ-ի բանաձևերը
Դիտումների քանակը` 3962