Մոր խոսքը` չընկճվել եւ պայքարել հանուն երեխաների եւ հավասարության …

Մարի Մարտիրոսյանը մասնագիտությամբ երաժիշտ է եւ բանասեր, սակայն այժմ իր հիմնական առաքելությունը` մայր լինելն է, որն էլ նա առանձնահատուկ նվիրումով է կատարում:  Միայնակ ու սոցիալական  ծանր պայմաններում  ապրող Մարին   խնամում, կրթում  ու դաստիարակում է  իր  երկու   հաշմանդամություն  ունեցող անչափահաս  երեխաներին,  ովքեր   հասակակիցներից ոչ միայն հետ չմնալու, այլև   նրանց գերազանցելու համառություն ու ձգտում ցուցաբերում: Եւ այդ ամենը նրանց ապագան  հարթող  մոր ջանքերով, նրա  կամքի եւ արիության շնորհիվ:

 

 

Ուստի զարմանալի չէ, որ 2013 –ին  <Տարվա  բազմագիտակ> անվանակարգին արժանացած  աղջնակի և  գերազանց  առաջադիմությամբ  ու բազմակի հետաքրքրություններ ունեցող տղայի տաղանդին ականատես  մարդիկ ապրում են  հիացմունք, բայց ՝ ոչ  խղճահարություն:

 

 

Մարի Մարտիրոսյանի դիմում է  պետությանը`  հաշմանդամություն ունեցող  մարդկանց կյանքի, կացությանը  վերաբերող սրտացավ  մոտեցում ցուցաբերելու  արդար պահանջով: Նրա  խոսքն ուղղված է նաև հաշմանդամություն ունեցող  երեխաների      ծնողներին` իր իսկ օրինակով չընկճվելու  եւ պայքարելու իրենց  փոքրիկների  ավելի լավ ապագայի համար…

 

 

Մարի Մարտիրոսյանի ելույթը տեսագրվել  է 2014-ին Երեւանում`   ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի «Activate Talks» միջազգային միջոցառումների շրջանակում, որոնք  նվիրված էին  ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի ընդունման 25-ամյակին: Հայաստանյան  միջոցառման կարգախոսն էր` «Նորարարություն հանուն երեխաների և հավասարության»:

 

Աղբյուրը ` UNICEF Armenia

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Ներառական կրթությունը մանկապարտեզից է սկսվում

 

«Մայրիկ, մարդիկ այնքան տարբեր են: Ես նրանց բոլորին ուզում եմ օգնել»

 

«Նրանք մեզ բոլորիս աշխարհին այլ կերպ նայելու հնարավորություն են տալիս»…

 

«Նորարարություն հանուն երեխաների և հավասարության»

 

Դիտումների քանակը` 3433

Գլխավոր էջ