Կնոջ ինչպիսի՞ կերպար է մատուցվում Հայաստանի հեռուստատեսությամբ

« 26-35 տարեկան բարձրահասակ, մոդելային   կառուցվածքով, դիմահարդարված, վարսահարդարված,  վառ գույների հագուստներ կրող կանանց կերպարն է այսօր գերակշռում հեռուստատեսությունում: Արտաքին տեսքի  առավել  շեշտադրման հետեւանքով   կնոջ կերպարը նույնականացվում է  շատ լավ հարդարված և խնամված տիկինիկի կերպարին, և դրանով իսկ ամրապնդվում է  այն կարծրատիպը, որ կանայք մշտապես պետք է լինեն գեղեցկության էտալոն: Մինչդեռ հարկ է հեռուստաեթերում ավելացնել փորձագետ կանանց մասնաբաժինը՝ շեշտադրելով նրանց ինտելեկտուալ կարողություններն ու հաջողությունները…»

 

Դրա մասին են վկայում «Հայ կնոջ կերպարը հեռուստաեսությունում. գենդերային զգայունությունից գենդերային կարծրատիպեր» հետազոտության արդյունքները, որոնք ներկայացվեցին  ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի կողմից կազմակերպված գիտաժողովի ժամանակ:   Հետազոտությունը փորձ էր «գենդերային հայացքով» դիտել հայկական հեռուստաընկերությունների հաղորդաշարերը: Հետազոտության հեղինակ Լիլիթ Շաքարյանի կողմից դիտարկվել են երեք հեռուստաընկերություններ, որոնք հեռուստադիտողների ամնենամեծ լսարաննն ունեն «Հ 1», «Արմենիա», «Շանթ»:

– Հեռուսատհաղորդումների մոնիտորինգը իրականցվել է երեք ամիսների կտրվածքով: Ընտրել ենք լրատվական, ժամանցային/հումորային և կանանց նվիրված երեքական հեռուստատեսային ծրագրեր: Ընդհանուր առմամբ, դիտարկվել է 108 հաղորդաշար,- նշում է Լիլիթ Շաքարյանը և հավելում, որ այսօր հեռուստատեսությունը գենդերային զգայուն նյութերի կարիք ունի:

 

«Ներկայացված հաղորդաշարերի միայն  6%-ն էին  զգայուն, 9%-ը  խտրական էր, գերակշռողը՝ 85%՝  չեզոք բնույթ էին կրում, մինչդեռ գենդերային կարծրատիպերի հաղթահարման համար  գենդերային զգայունության մոտեցում է հարկավոր,- նշում է Լիլիթ Շաքարյանը: Այս առումով  հետազոտողը կարևորում է լրագրողների վերապատրստումը՝ գենդերային կրթության բացերը լրացնելու ուղղությամբ, քանի որ  հաճախ լրագրողական նյութերում արտացոլված խտրական միտքը կամ հարցադրումը ոչ թե լրագրողի աշխարհայացքի հետևանքն է, այլ գենդերային հիմնահարցերի վերաբերյալ ոչ բավարար գիտելիքների:

 

Ըստ հետազոտողի,  ոչ զգայուն լրագրության արդյունքում այսօր հեռուստաեթերում շրջանառվում են հայրիշխանական համակարգին բնորոշ կարծրատիպեր, որոնց ներքո կանանց վերագրվում է մարգինալացված, իսկ հաճախ նաև անբարո և նյութապաշտաական կերպար:

 

Կանանց կերպարի մարգինալացման  փորձերը  ակնհայտ են  «Վիտամին ակումբ» հաղորդման  և «Տնփեսա» սերիալի  շրջանակներում, որտեղ   վերարտադրվում  են հայրիշխանական  կարծրատիպեր եւ ակնհայտ սեքիստական բնույթի  արտահայտություններ ,  կամ էլ կինը հաճախ ներկայանում է  որպես զարդարանքի և բեմի մի մաս:

 

«Վիտամին ակումբում» ներկայացվող պատկերների 67%-ը վերաբերում են նյութապաշտ կանանց,  ինչը  կարող է ձևավորել և ամրապնդել կանանց՝ որպես նյութապաշտ մարդկանց ընկալումները  հասարակական կարծիքում:   Ուշագրավ է   «Տնփեսա» հեռուստասերիալում ներկայացված պապիկի կերպարը,  ով սեռական բնույթի ոտնձգությունների է դիմում ծառայի նկատմամբ՝ ռեպլիկներով իսկ երբեմն նաև դիպչելով նրան: Այստեղ երևույթը չի դիտարկվում որպես բացասական՝ համարելով, որ պապիկի և ծառայի տարիքային տարբերությունը մեծ է և չի կարող ոչինչ լինել, սակայն նման ներկայացումը կարող է հանգեցնել երևույթի նկատմամբ ոչ բացասական ընկալման ձևավորմանը և վարքագիծը դարձնել խրախուսելի, նշում է հետազոտության հեղինակը:

 

Մեկ այլ խնդիր է փորձագետ կանանց ներկայացվածությունը հաղորդաշարերում:

– Լրատվությունը հիմնականում վերլուծվում է արական սեռի փորձագետների կողմից. Ընդհանուր առմամբ 8-ը 3- ի հարաբերակցություն ունենք՝ փորձագետների առումով բոլոր հաղորդումներում: Կին փորձագետի ներկայացվածության  խնդիր կա, – ասում  է Լիլիթ Շաքարյանը:

 

Ըստ հետազոտության կանայք՝ որպես փորձագետ հանդես են գալիս հիմնականում կանանց նվիրված հաղորդաշարերում, այստեղ նրանք կազմում են փորձագետների 62%-ը, ընդ որում ներկայացնում են հիմնականում  սոցիալական- կրթական ոլորտներ՝ մանկավարժ (21%),  բժիշկ(19%), հոգեբան(18%): Լրատվական եւ նույնիսկ ժամանցային հաղորդաշարերի  փորձագետների ճնշող մեծամասնությունը տղամարդիկ են:

 

Անդրադառնալով հեռուստաեթերով ներկայացված կանանց վիզուալ կերպարին՝  հետազոտողը նշում է, որ  կանայք հիմնականում ներկայացվում էին առավելապես խնամված, հարդարված տեսքով, իսկ դեպքերի մեծամասնությունում ներառվում և հատուկ ներկայացվում էր նաև կանանց մատնահարդարումը: Սա հատկապես բնութագրական էր կանանց նվիրված հաղորդաշարերին, որտեղ հաղորդման հյուրերն ու հաղորդավարները մշտապես ներկայանում են իդեալականացված կերպարներով: Վերջինս տանում է կանանց առավելապես սեռականացման, հատկապես, եթե ներկայացվող կերպարը աչքի է ընկնում բաց և վառ գույնի հագուստով:

 

 

Հետազոտության ընթացքում բացահայտվել է ընդամենը երկու  դեպք, երբ հասարակական կարծիքում արմատավորված գենդերային  կարծրատիպերին դեմ  դուրս գալու  փորձ է  արվել :  Օրինակ,  «Մեր մեջ ասած» հաղորդման ժամանակ  հյուրընկալվող  ամուսինները  ներկայացնում էին, որ տան դերային բաշխումը կարող է չհամապատասխանել ավանդական հայրիշխանական համակարգին: Մեկ այլ դեպք էր կանանց բռնության թեմային անդրադարձող հաղորդաշարը, որի մասնակիցները ներկայացնում էին  թե ինչ կարծրատիպեր և վախեր են առկա կանանց շրջանում և ինչպես կարելի է դրանք հաղթահարել…

 

Լիլիթ Շաքարյանը կարծում է, որ  պատկերը  փոխելու համար, ԶԼՄ դաշտը կարգավորող փաստատթղթերում  գենդերային զգայուն լրատվությունը  պետք է որպես նախապատվություն դիտարկվի: Այլապես լրատվամիջոցները` գենդերային հավասարությունը  խթանելու   փոխարեն, կշարունակեն կարծրատիպեր վերարտադրել …

Լիլիթ Քոչինյան

 

Հետազոտությունը ամբողջությամբ  այստեղ

 

 

Կարդացեք նաեւ  WomenNet.am-ի անդրադարձը կենտրոնի այլ հետազոտություններին.

 

 

Գենդերային անհավասարությունն ամենօրյա պրատիկայում

 

Սեռական ոտնձգություններն աշխատավայրում. խնդիր, որը չի բարձրաձայնվում

 

Ինչպես փրկել Հայաստանի «չծնված աղջիկներին». հետազոտություն

 

Ի՞նչն է խոչընդոտում կանանց մասնակցությունը ՏԻՄ-երում

 

Հաճախ կնոջ համար սա պատերազմ է «միայնակ – ամբողջ աշխարհի դեմ»…

 

Ինչո՞ւ էին կանայք գնում պատերազմ

 

«Ամենամտահոգիչն այն է, որ սերիալների հեղինակները դրական կերպարներին են օժտում բռնարարի հատկանիշներով»

 

Բուժծառայությունների մատչելիությունը հաշմանդամություն ունեցող կանանց համար

 

Հեռուստադիտողը սիրո՞ւմ է կին ծեծող տղամարդկանց

 

ԵՊՀ-ում կայացավ «Կանայք, առաջնորդությունը և հասարակությունը» գիտաժողովը

 

Միգրացիայի խնդիրները ՝ գենդերային տեսանկյունից

 

Նուշիկն ու Աննան լավ գիտեն, թե որն է կնոջ զբաղմունքը…

 

ԵՊՀ-ում բացվեց Գենդերային Հետազոտությունների և Սռաջնորդության Կենտրոն

 

Դիտումների քանակը` 3618

Գլխավոր էջ