«Գենդերային հիմնախնդիրները ժամանակակից Հայաստանում». գիտաժողովի հրավեր
Մայիսի 11-12-ը Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնը (ԳՀԱԿ) հրավիրում է մասնակցելու «Գենդերային հիմնախնդիրները ժամանակակից Հայաստանում. հետազոտությունից դեպի քաղաքականություն» խորագրով երրորդ միջազգային գիտաժողովին:
Գիտաժողովը նվիրված է թվով քսանութ հետազոտությունների (28) ներկայացմանը, որոնք իրականացվել են Հայաստանում սոցիալական գիտություններով զբաղվողհետազոտողների կողմից: Հետազոտությունները իրականացվել են ԳՀԱԿ-ի աջակցությամբ 2013-2014 թթ. ընթացքում:
Գիտաժողովը տեղի կունենա ԵՊՀ–ի Պալեանների դահլիճում (Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, 4- րդ հարկ),
մայիսի 11-12, 2015:
Հ.Գ. Նշենք, որ այս օրերին Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնը նշում է իր գործունեության 2-ամյակը: Այդ կապակցությամբ կենտրոնի թիմը շնորհավորանքներն է ստանում իր գործընկերներից, եւ ի պատասխան դրանց՝ դիմում բոլորին, ովքեր նպաստել և մասնակցել են կենտրոնի ստեղծմանը, զարգացմանն ու առաջխաղացմանը և/կամ որևէ կերպ աջակցել են կենտրոնի գործունեության մասին տեղեկատվության տարածմանը: «Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում այն մարդկանց, ովքեր կարողացել են ժամանակ տրամադրել և մասնակցել կենտրոնի միջոցառումներին՝ դառնալով գենդերային հավասարության և գենդերայնորեն զգայուն ու առողջ հասարակություն կերտելու գործընթացի մասնակիցները: Շնորհակալ ենք մեր կողքին լինելու համար», – ասված է կենտրոնի ուղերձում:
WomenNet.am-ը միանում է բոլոր շնորհավորանքներին՝ մաղթելով կենտրոնի թիմին նորանոր հաջողություններ:
Դիտումների քանակը` 4806