Տնտեսական ավելի արդար օրակարգ. ազդարարում է «ՄԱԿ-Կանայք»-ի նոր զեկույցը

Կանանց տնտեսական հնարավոությունների ընդլայնման արդյունքում կշահեն տնտեսությունը և ողջ հասարակությունը:  Դրա մասին է խոսվում «ՄԱԿ կանայք» կառույցի կողմից  Մայիսի 1-ի՝ Աշխատավորների միջազգային օրվա նախօրեին հրապարակված «Կանանց առաջընթացը 2015-2016 թ.թ.. տնտեսական համակարգերի վերափոխում, իրավունքների իրացում»  նոր զեկույցում: Նրա հեղինակները կոչ են անում պետություններին մշակել այնպիսի ռազմավարություններ, որոնք թույլ կտան կանանց տնտեսապես կայանալ եւ չհրաժարվել առաջխաղացման հնարավոություններից՝ հանուն ընտանիքի մյուս անդամների:

 

Զեկույցում նշվում է, որ Պեկինի գագաթնաշողովից հետո 20 տարվա ընթացքում հաջողվել է հասնել նշանակալից հաջողությունների գենդերային հավասարության ոլորտում, սակայն ինչպես հայտարարել է  «ՄԱԿ կանայք» կառույցի գործադիր տնօրեն Ֆումզիլե Մալմբո Նգուկան ամբողջ աշխարհի կանանց և աղջիկներին տրված խոստումները չեն կատարվել: Նույնիսկ զարգացած երկրներում դեռևս կանայք միևնույն աշխատանքի համար ավելի քիչ են վարձատրվում, եւ  շատ քիչ են ներկայացված ղեկավար պաշտոններում:

 

Ամբողջ աշխարհում կանանց աշխատավարձը 24%-ով զիջում է տղամարդկանց աշխատավարձին: Նույն իրավիճակն է նաև թոշակների հետ կապված: Երեխաներ ունեցող կանանց դեպքում այդ տարբերությունը 35%-ի է հասնում: Կանանց և տղամարդկանց վարձատրության մեջ տարբերությունը, անհավասարության այլ դրսեւորումները աշխատանքի շուկայում բերում են կանանց ու տղամարդկանց եկամուտների զգալի տարբերության, ինչը նկատվում է նույնիսկ հարուստ երկրներում: Այսպես, Ֆրանսիայում և Շվեդիայում ամբողջ կյանքի ընթացքում կանանց եկամուտները  31%-ով ավելի քիչ են, քան տղամարդկանց, Գերմանիայում՝ 49%: Թուրքիայում այդ տարբերությունը  75%-ի է հասնում:

Աշխարհում այսօր  աշխատունակ տարիքի կանանց միայն կեսն է աշխատանքով ապահովված, իսկ տղամրկանց երեք քաոորդը: Աշխատանքի շուկայում կանայք կատարում են ամենացածր վարձատրվող աշխատանքը: Զարգացող երկրներում բոլոր աշխատող կանանց 95% զբաղված են տնտեսության ոչ ֆորմալ հատվածում: Կնոջ վրա է դրված երեխաների և ընտանիքի՝  խնամքի կարիք ունեցող մյուս անդամների հոգսը: Շատ երկրներում ամբողջությամբ կնոջ ուսերին է դրված չվարձատրվող տնայյին աշխատանքը:

Ֆումզիլե Մլամբո Նգուկան ընդգծել է, որ այսպիսի աշխատանքով զբաղվում են միլիարդավոր կանայք ամբողջ աշխարհում: «Մեզ պետք է այնպիսի քաղաքականություն, որը թույլ կտա ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց հոգ տանել իրենց մտերիմնորի մասին առանց իրենց սեփական տնտեսական բարեկեցությունից և անկախությունից հրաժարվելու անհրաժեշտության», – ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը:

Նույնիսկ աշխատանքային կարիերայի ընթացքում որոշակի բարձունքներին հասած կանայք հանդիպում են աշխատանքի վայրում այնպիսի խոչընդոտների, որոնք տղամարդկանց դեպքում բացակայում են: Ըստ զեկույցի, Եվրամիության երկրներում  բարձր պաշտոններ զբաղեցնող կանանց 75 տոկոսը եւ ծառայությունների ոլորտում աշխատող կանանց 61 տոկոսը խոստովանել են, որ ենթարկվել են  աշխատանքի վայրում սեռական ոտնձգությունների:

Զեկույցի հեղինակները առաջարկում են տաս խորհուրդ, որոնք կօգնեն բարելավել կանանց դրությունը և կնպաստեն հասարակության ծաղկմանը:  Մասնավորապես  ընդգծվում է, որ տնտեսական և սոցիալական քաղաքականությունների ճիշտ համադրման դեպքում կառավարությունները կարող են առաջ բերել աշխատատեղեր կանանց (և տղամարդկանց) համար և վստահանալ, որ  խնամքի չվճարվող աշխատանքը, որն իրականում կայունացնում է բոլոր տնտեսությունները, ճանաչվում և սատարվում է: Լավ մտածված սոցիալական ծառայությունները (առողջության, խնամքի ծառայություններ) և  սոցիալական ծառայության միջոցները (թոշակները), կարող են բարձրացնել կանանց եկամոտները ծննդյան պահից մինչև ծերություն, և մեծացնեն նրանց տնտեսական հնարավորությունները,  բարելավեն կենսապայմանները:

 

Մակրոտնտեսական քաղաքականությունները կարող են և պետք է սատարեն կանանց իրավունքների իրացմանը՝ ստեղծելով դինամիկ և կայուն տնտեսություններ.համապատասխան աշխատանք և մոբիլիզացնել ռեսուրսները, ֆինանսավորել կենսական անհրաժեշտություն ունեցող ծառայությունները:

 

Կանանց տնտեսական և սոցիալական իրավունքները  – աշխատանքի, ատողջության և բռնությունից և խտրականությունից զերծ կյանքը – երաշխավորված են մարդու իրավունքների խարտիաներում, որոնք ստորագրել են աշխարհի գրեթե բոլոր կառավարությունները: Կառավարությունները պատասխանատվություն են կրում այս իրավունքների իրագործման համար, սակայն նրանք չեն կարող դա միայնակ անել: Միջազգային ֆինանսավորման հաստատությունները և մասնավոր հատվածը շատ կարևոր դեր են խաղում տնտեսության ձևավորման մեջ:

 

 

Զեկույցում առաջարկված փոփոխությունները ոչ միայն  տնտեսությունը կդարձնեն ի շահ կանանց, այլև տղամարդկանց այն մեծամասնության համար, ում համար տնտեսությունը նույնպես լիարժեք չի գործում:

 

 

Զեկույցն ամբողջությամբ այստեղ 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

Կանայք եւ տղամարդիկ աշխատանքի շուկայում. թաքնված խտրականություն

 

Հավասար հնարավորությունների քաղաքականություն – ի՞նչ է դա նշանակում

 

Իսկ ձեզ հայտնի՞ է երջանիկ ընտանեկան կյանքի ամենակարևոր գործոնը

 

Պատգամավոր Լիսիա Ռոնզուլիի դուստրը քվեարկում է մոր հետ միասին

 

ԵԽԽՎ նոր բանաձևը կոչ է անում հավասար բաժանել պարտականությունները ընտանիքում

 

«Այսօր հայ կնոջ համար այլ ելք չկա. պետք է աշխատել»…

 

«Մնում է մի հատ գոգնոց կապեմ ու վրեն գրեմ «Նինայի կնիկը»…

 

Կանայք աշխատանքի շուկայում. օրենսդրական փոփոխություններ

 

«Պահանջվում են մինչև 25 տարեկան, բարետես աղջիկներ….»

 

Հաջողված կարիերա թե՞ երջանիկ ընտանիք

 

Դիտումների քանակը` 3028

Գլխավոր էջ