«Կոշիկներ»՝ խանութի ցուցափեղկից մինչեւ Օսվենցիմ/ թրեյլեր

2013-ին նկարահանված «Կոշիկներ»  կարճամետրաժ ֆիլմը պատմում է   Հոլոքոստի ողբերգության մասին  մեկ զույգ  կարմիր կոշիկների տեսանկյունից:  Ֆիլմը հայտնի է ուշագրավ  ռեժիսորական հնարքով՝  կադրում միայն կոշիկներ են…

Դա մի զույգ նորաձեւ  կարմիր կոշիկների պատմություն է ՝ խանութի ցուցափեղկից մինչեւ Օսվենցիմ: Ի դեպ, Օսվենցիմում մինչ այսօր ցուցադրվում  են այստեղ զոհված մարդկանց հազարավոր կոշիկները…

 

Ֆիլմի ռեժիսորն է  Կոնստանտին Ֆամը: Իրականում դա իր «Վկաներ» ալմանախի առաջին ֆիլմն է, մյուս երկու ֆիլմերը՝   «Բրուտ» -ը  եւ  «Ջութակ»-ը նույնպես պատմում են Հոլոքոստի մասին: «Բրուտ»-ը – շան մասին է, ում մարդիկ  դաժան մարդասպան են դարձնում, իսկ  երրորդ նովելը ՝ ջութակի մասին է, որն անցավ պատերազմի բոլոր սարսափների միջով…

Դիտեք «Կոշիկներ» ֆիլմի թրեյլերը.

 

 

Դիտումների քանակը` 5009

Գլխավոր էջ