Կանանց համար լավագույն նվերը
ԱԺ պատգամավորները sms կստանան Կոալիցիայից
Ապրիլի 7-ին Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան պատրաստվում է sms հաղորդագրություններ ուղարկել Ազգային ժողովի պատգամավորներին՝ նրանց կոչ անելով ընդունել «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» оրենքի նախագիծը :
«Լավագույն նվերը մեր կանանց «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի ընդունումն է»,- այսպիսի բովանդակությամբ հաղորդագրություններ կստանան բոլոր պատգամավորները:
«Ապրիլի 7-ն այն օրն է, երբ հատապես պաշտոնյաները սիրում են խոսքեր շռայլել, մեծարել կանանց: Մենք էլ ասում ենք, որ խոսքերի փոխարեն գործով ապացուցեք, որ հարգում եք կանանց, պաշտպանեք նրանց նաեւ օրենքով, չէ որ միայն անցած տարի 12 կին է մահացել ընտանեկան բռնության հետեւանքով»,- «WomenNet.am»-ի հետ զրույցում ասաց Կոալիցիայի անդամ Նվարդ Մարգարյանը:
Կոալիցիայի անդամները նշում են, որ օրենքի նախագիծը սեռային չեզոքություն է պահպանում, դրանով նախատեսվում է պաշտպանել ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց իրավունքները: «Սակայն բոլորիս համար ակնհայտ է, որ այսօր կանանց համար այս օրենքի նախագիծն ավելի կարեւոր է, քանի որ ընտանեկան բռնությունից տուժում են մեծամասամբ կանայք եւ երեխաները»,- ասում է Տաթեւիկ Աղաբաբյանը:
Հիշեցնենք, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծն անցած տարվանից Կոալիցիան ուղարկել է ԱԺ 131 պատգամավորներին՝ կոչ անելով ընդունել այն:
Արման Ղարիբյան
Դիտումների քանակը` 3438