ՀԵԿԱ-ի ավանդական տոնավաճառին մասնակցեցին նաև սիրիահայ կանայք

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) անցկացրեց մարտի 29-ին  իր  ավանդական բացօթյա բարեգործական տոնավաճառը՝ նվիրված Կանանց տոնին և Սուրբ Զատիկին:

 


Տոնավաճառըն անցավ  Երևանում՝ Կարապի լճի մերձակայքում:  Մասնակցում էին ՀԵԿԱ-ի կողմից հիմնադրված ՀՀ Կին ձեռներեցների ցանցի  ներկայացուցիչներ,  Երևանից և ՀՀ տարբեր մարզեր ներկայացնող կին արտադրողներ, վարպետներ, ինչպես նաև միջազգային և տեղական կազմակերպություններ, դեսպանություններ:  Տոնավաճառի առանցնահատկություններից մեկն էլ այն էր , որ մասնակիցների թվում էին սիրիահայ կանայք, ովքեր  հանդես եկան իրենց ձեռքի աշխատանքներով` քաղցրաբլիթներով, գործվածքներով, զարդեղենով:  Նրանց մասնակցությունը տոնավաճառին հնարավոր դարձավ Օքսֆամի  “Աջակցություն Սիրիայից տեղահանված հայերին” ծրագրի շրջանակներում:

 

Բարեգործական տոնավաճառն ուղեկցվեց մշակութային ծրագրով՝ երիտասարդ կատարողների և պարային խմբերի մասնակցությամբ: Մանկական անկյունում ապահոված էր երեխաների ուրախ ժամանցը: Տոնավաճառի ընթացքում կազմակերպվեց նաև վիճակահանություն, խաղարկվեցին ՀԵԿԱ-ի գործընկերների և աջակիցների կողմից տրամադրված նվերներ:

 

Միջոցառման անցկացմանը աջակցել էին   Չինաստանի, Շվեյցարիայի, Բրազիլիայի դեսպանությունները, «Սամ-Հար»ՍՊԸ («Սիփան» ապրանքանիշով), Օքսֆամ-Հայաստան կազմակերպությունը:  Միջոցառման ողջ հասույթը կտրամադրվի ձեռագործության ոլորտում կանանց ձեռներեցության զարգացմանը:

Լուսանկարները՝ ՀԵԿԱ -ի  եւ Օքսֆամի

Դիտումների քանակը` 4451

Գլխավոր էջ