«Աղջիկներն էլ կարող են բարկանալ տղաների վրա»…

Ավետ Տերտերյանի անվան դպրոցի կինո-ֆոտոբաժնի սաներ 10- ամյա Միլենա Շուշանյանն ու 14- ամյա Վիկտոր Ավթանդիլյանը <<Գենդերը և կյանքի մտապատկերներ>> խորագրով լուսանկարչական մրցույթի ամենակրտսեր մասնակիցներն էին :

 

Դպրոցի սաներն իրենց ղեկավար Գրիգոր Ավետիսյանի հետ քննարկման են ենթարկել գենդերային խնդիրներն ու համատեղ ընտրել մրցույթին ուղարկելու նկարները: Մրցույթը առիթ դարձավ, որ երեխաներից  յուրաքանչյուրն իր պատկերացումն ներկայացնի  գենդերային հավասարության վերաբերյալ:

 

Վիկտորը` միայն կիսով չափ է համամիտ կնոջ և տղամարդու իրավահավասարության հետ. <<Ես չեմ սիրում ու չեմ ընդունում առաջին հերթին այն, որ կինը մեքենա է վարում, բայց գտնում եմ, որ կան շատ աշխատանքներ, որ կարող են անել և կինը, և տղամարդը: Կամ ասենք բնավ էլ ծիծաղելի չէ, որ տղամարդն անի այն ինչ կինը զբաղվածության պատճառով չի հասցրել, ասենք երեխային կերակրի (նկարներից մեկում, ի դեպ,  պատկերված էր նույն այդ պրոցեսը):

 

 

Միլենան ի տարբերություն Վիկտորի, կարծում է , գենդերային հավասարության լիակատար կողմնակից է.   <<Ես կարծում եմ, որ կինն ու տղամարդը կարող են անել նույն աշխատանքները, և նրանք պետք է ունենան հավասար իրավունքներ ու հնարավորություններ>>:

 

 

 

Լուսանկարը՝  Միլենա Շուշանյանի

«Հայրիկի նախաճաշը»

 

 

Ի դեպ, նկարներից մեկում պատկերված էր վիճաբանող զույգը,  որն էլ Միլենան մեկնաբանեց հետևյալ կերպ. <<Ես ներկայացրել եմ այս նկարը ցույց տալու համար, որ ոչ միայն տղաները կարող են բարկանալ աղջիկների վրա, կարող է լինել նաև հակառակը>>:

Լուսանկարը՝ Միլենա Շուշանյանի

«Առաջին վիճաբանություն»

 

 

Փոքրիկներին մաղթենք հաջողություններ ու թերևս գենդերային տեսանկյունից ուրախալի համարեք  այն փաստը, որ մրցույթին հավասարապես մասնակցեցին  և աղջիկները, և տղաները:

Նինել Հովհաննիսյան

 

Դիտումների քանակը` 4860

Գլխավոր էջ