«Առնվազն 700 տարի կպահանջվի լրատվամիջոցներում գենդերային հավասարությանը հասնելու համար»

Այսպիսի կարծիք հնչեց  ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 59-րդ նստաշրջանի շրջանակում տեղի ունեցած   քննարկմանը, որը նվիրված էր  «Կանայք և լրատվամիջոցները»  թեմային:  Հանդիպումը կազմակերպված էր ՄԱԿ- Կանայք կառույցի կողմից՝ ՅՈՒՆԵՍԿՈ-ի  աջակցությամբ: Հիմնական բանախոսը հայտնի դերասանուհի Ջինա Դեվիսն էր,  ով հանդես եկավ բավականին ուշագրավ դիտարկումներով:

 

Քննարկման հիմքում բազմաթիվ ուսումնասիրություններով  բացահայտված այն փաստն էր, որ կանայք դեռևս լիարժեք ներկայացված չեն ժամանցի ինդուստրիայում և լրատվամիջոցներում, իսկ կանանց կերպարները կինոյում արմատացած կարծրատիպերի և խտրականության արտացոլումն  են:  «Միակ լավ նորությունը կայանում է նրանում, որ տղամարդիկ նույնպես  սարսափ են ապրում՝ վիճակագրական տվյալներն իմանալով: Օրինակ, մասսայական տեսարաններում պերսոնաժների միայն 17% -ն են կանայք: Երևի հոլիվուդյան սցենարիստները կարծում են, որ կանայք չեն հավաքվում մեկ տեղ: Սակայն ես կարծում եմ, որ մեր նիստը հակառակն է ապացուցում: Եվ մենք բոլորս հիանալի կերպով հասկանում ենք միմյանց», – նկատեց  Ջինա Դեվիսը:

 

Նիստի մասնակիցները հիշեցրեցին , որ 20 տարի առաջ 189 պետությունների կողմից  հաստատված  Պեկինյան գործողությունների ծրագրում «Կանայք եւ լրատվամիջոցները» խնդրահարույց ոլորտի առանձնացումը նպատակ էր հետապնդում ընդգծել ԶԼՄ-ների դերի կարեւորությունը գենդերային հավասարությանը  հասնելու հարցում:   Այն ներառում էր կոչ լրատվամիջոցներին խուսափել կանանց՝  կարծրատիպային և նվաստացնող կերպարներից, սակայն այսօր էլ այս  ուղղությամբ վերցված պարտավորությունները դեռեւս հեռու են իրականացումից:

 

«Եթե վերլուծենք այն, թե ինչ չափով են  են փոխվել կանանց կերպարները  լրատվամիջոցներում, հատկապես  երեխաների համար  նախատեսված կինոինդուստրիայում,  վերջին 20 տարիների ընթացքում, ապա  հասկանալի կդառնա, որ այդ տեմպերով ոլորտում գենդերային հավասարությանը հասնելու համար կպահանջվի ոչ պակաս քան 700 տարի», – հայտարարեց Ջինա Դեվիսը, նկատելով, որ,  իր կարծիքով, դա շատ ավելի շուտ կարելի է անել., եւ  իրականում սեռերի հավասարությանը  նշված ոլորտում հնարավոր  է հասնել մոտակա յոթ տարվա ընթացքում:

 

Ըստ Ջինա Դեվիսի  հիմնադրամի կողմից անցկացված   հետազոտության, ամենահայտնի  ֆիլմերի վերլուծությունը ցույց տվեց, որ կանայք կազմելով  աշխարհի բնակչության կեսը,  էկրաններին երկու անգամ ավելի քիչ են հայտնվում, քան տղամարդիկ:

 

Փորձագետները նայել են ֆիլմեր, որոնք ցուցադրվում են Ավստրալիայում, Բրալիզիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Հնդկաստանում, Չինաստանու, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Հարավային Կորեայում և Ճապոնիայում:

 

Պարզվել է, որ աշխատող կինոպերսոնաժների թվում կանայք կազմում են ընդամենը 22.5% , և միայն 15% ` քաղաքականությունում կամ բիզնեսում բարձր պաշտոններ զբաղեցնում: Էկրաններին քիչ են նաև կին գիտնականները, ինժեներները, մաթեմատիկոսները, իրավաբանները և բժիշկները: Բացի այդ, կանանց կերպարները, որպես կանոն, մեծ մասամբ սեքսուալացված են:

 

Հետազոտության ևս մեկ հետաքրքիր հետևություն. այն է, որ կանայք կազմում են օպերատորների, ռեժիսորների, պրոդյուսերների, դիզայներների մեկ քառորդը: Մինչդեռ կանանց նկարահանած ֆիլմերում կանանց կերպարները ավելի շատ են, քան տղամարդկանց նկարահանած ֆիլմերում:

 

Քննարկաման մասնակիցները շեշտեցին,  որ  լրատվամիջոցները  սոցիալական պատասխանատվություն են կրում, հետեւապես  նրանք պետք է առաջ տանեն հասարակությունը և խուսափեն կարծրատիպային  ընկալումների վերարտադրումից:

 

ՅՈՒՆԵՍԿՈ – ի  Գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան հանդիպման մասնակիցներին իր ուղերձում  նշեց, որ աշխարհում  լրատվամիջոցների ղեկավարների շարքերում միայն մեկ քառորդն են կանայք: Քիչ են նաև կին  թղթակիցները – մեկ երրորդից ոչ ավելի: ՅՈՒՆԵՍԿՈ-ի ղեկավարը կոչ արեց վերջ տալ այս անհավասարակշռությանը:

 

Նշենք, որ  2011-ին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ «ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ-ի կողմից    անցկացված «Կնոջ կերպարը հայ մամուլում» հետազոտության արդյունքները  ցույց տվեցին.

 

  • 86%-ը այն մարդկանց, ում մասին կարդում են հայկական լրատվամիջոցներում տղամարդիկ են
  • Ողջ տեղեկատվական հոսքի միայն 10%-ն է հատկացված կանանց:
  • Տղամարդկանց լուսանկարների թիվը 6 անգամ ավելի է, քան կանանց:
  • Նյուսմեյքերները և «արտոնյալ խոսնակները» հիմնականում տղամարդիկ են՝ կանանց համեմատ 6:1 հարաբերակցությամբ:
  • Փորձագիտական կարծիքը նույնպես պատկանում է տղամարդկանց՝ 8 տղամարդ-փորձագետ և միայն 1 կին-փորձագետ հարաբերակցությամբ:
  • Գենդերային անհավասարությունն ինտերնետում ավելի վառ է արտահայտված, քան տպագիր մամուլում:

 

Դրա հետ մեկտեղ  հայկական լարտվամիջոցներում   ներկայացվող տղամարդկանց աշխարհը կառուցվում է կանանց ձեռքերով՝ հրապարակումների հեղինակների 67%-ը կանայք են:

 

Երեւան-Նյու Յորք

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«64 կանանց կերպար եւ միայն մեկ կին, ում ոչ ոք չի ծեծում, նվաստացնում…»
«Կնոջ կերպարը հայ մամուլում»

 

«Յուրաքանչյուր կին, յուրաքանչյուր երեխա». հաջողվել է փրկել 2,4 մլն. կյանք

 

«Կանայք քաղաքականության մեջ – 2015». ներկայացվեց նոր քարտեզը

 

Բիզնեսը հավասարություն է ենթադրում

 

ՄԱԿ- ը հավակնոտ նպատակ հռչակեց՝ մինչև 2030թ. հասնել գենդերային հավասարության

 

Կանանց երթը Նյու Յորքում « Մոլորակ 50/50» կարգախոսով

 

«Կապանքներից ազատենք կանանց ներուժը հանուն բոլորի համար ապահով ապագայի»

 

 

Դիտումների քանակը` 3937

Գլխավոր էջ