Հավասարության երեք մտապատկեր, որոնք Ճանաչվեցին լավագույնը

 

Մարտի 5-9-ը Նկարիչների միությունում անցկացվում է «Գենդերը եւ կյանքի մտապատկերներ» ցուցահանդեսը, որի ընթացքում ներկայացվեցին 42 պրոֆեսիոնալ ու սիրողական լուսանկարիչների մոտ 150 աշխատանք: 

 

«Գենդերային հավասարությունը Գերմանիայի կառավարության, ինչպես նաև Գերմանական միջազգային համագործակցության ընկերության արժեհամակարգի կարևոր հիմքերից է»,- ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ ասաց Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոհեն Շմիդտը` հավելելով, որ «Գենդերային շաբաթի» շրջանակներում կազմակերպում են բազմաթիվ միջոցառումներ տասնյակ պետություններում,թվում Հայաստանում:

 

<<Գենդերային շաբաթի>> մեկնարկը Հայաստանում ազդարարվեց մարտի 5-ին` նկարիչների միության ցուցասրահում տեղի ունցած <<Գենդերը և կյանքի մտապատկերներ>> խորագրով մրցույթի արդյունքների ամփոփմամբ:  Արարողությանը մասնակցեցին  դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը, ԳՄՀԸ  Հայաստանի գրասենյակի ղեկավար Ջեյմս Մակբեթ Ֆորբսը, ՀՀ Կառավարության ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

 

Լուսանկարը՝ Մարիա Սադոյանի

«Կոտրել կարծրատիպերը»

Լուսանկարը՝ Արման Կարապետյանի

«Մենք հավասար ենք»

 

Լուսանկարը ՝ Դավիթ Մակիչյանի

«Ի՞սկ ես»

 

Մրցույթին ներկայացված բազմաբովանդակ լուսանկարների հեղինակներից  և ոչ ոք զերծ չմնաց գովասանքից ու պատվոգրից` սահմանված Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից, քանզի դրանցից յուրաքանչյուրը յուրովի էր ներկայացնում գենդերային հավասարությունը:
Ժյուրին թեեը  դժվարությամբ,  բայց կարողացավ առանձնացնել լավագույն երեք լուսանկարները, որոնց հեղինակներն էլ` Մարիա Սադոյանը, Արման Կարապետյանն ու Դավիթ Մակիչյանը պարգևատրվեցին անակնկալ նվերներով ու ծաղիկներով, որն էլ այս պարագայում հատուկ էր ընտրված, ինչպես փաստեցին կազմակերպիչները դա էլ գենդերային կարծրատիպ է, որը պետք է կոտրել. <<Երկար մտածեցինք, բայց որոշեցինք` այո՛, ծաղիկներ նաև տղամարդկանց, ինչո՞ւ  ոչ>>:

 

Միջոցառման ավարտին էլ Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդտթը կոչ արեց հայ  աղջիկներին նախ վաղ չամուսնանալ, չշտապել այդ կարևոր ընտրության հարցում և ապա հորդորեց. <<Բարձր պահեք  ձեր արժանապատվությունն ու ինքներդ կառուցեք ձեր ապագան>>…

 

                                                                                  Նինել Հովհաննիսյան

 

 

Ցուցահանդեսի լավագույն լուսանկարները կարելի է դիտել այստեղ.

https://archive.womennet.amphotos/

 

 

Դիտումների քանակը` 4703

Գլխավոր էջ