Նյու- Յորքյան դեֆիլե. Ցուցադրությանը մասնակցել են հաշմանդամի սայլակով մոդելները / վիդեո
Նյու Յորքում փետրվարի 11-19-ը անցնող նորաձևության շաբաթվա շրջանակներում ցուցադրության են մասնակցել հաշմանդամություն ունեցող մոդելներ, ովքեր տեղաշարժվում են սայլակով : Այս մասին են հայտնում մի շարք միջազգային, այդ թվում ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով The Daily Mail-ին:
Ցուցադրության կենտրոնում էին սահմանափակ կարողություններ ունեցող մարդիկ: Նրանք ներկայացրել են իտալացի մի քանի դիզայների աշխատանքներ՝ զգեստներ և այլ հագուստներ: Ջեք Էյերսը, ով պատմության մեջ անդամահատված վերջույթով առաջին տղամարդ մոդելն է, հանդես է եկել ջինսե հագուստով, իսկ նրա իրանին եղել է ժամանակավոր մեծ դաջվածք: Աղբյուրը նշում է, որ նա կորցրել է ոտքը 16 տարեկանում ոսկրային հիվանդության պատճառով:
«Ես չգիտեի՝ ինչ սպասել շոուից: Ուղղակի ցանկանում էի ցույց տալ, որ սահմանափակ ֆիզիկական կարողողությունները չպետք է ինչ-որ բանում զսպի մարդկանց»,- ասել է նա:
Մոդելներին տարամադրել էր Models of Diversity («Մոդելները բազմազանություն»), լոնդոնյան գործակալությունը, որը առաջ է տանում նորաձեւության ոլորտում հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրման գաղափարը:
Ցուցադրություն անցել է «Նորաձևությունը սիրում է ձեզ» խորագրի ներքո: Շոուն հովանավորում է Fondazione Vertical իտալական բարեգործական հիմնադրամը, որը աջակցում է ողնաշարի հիվանդությունների բժշկական հետազոտությունների անցկացմանը:
Ավելի վաղ, նորաձեւության շաբաթվա շրաջանակներում ցուցադրության է մասնակցել նաեւ Դաունի սինդրոմ ունեցող մոդել Ջեմմի Բրայերը (Jamie Brewer): Նա նաեւ «Ամերիկյան սարսափների պատմություն» սերիալի աստղ է : Դերասանուհին հույս էր հայտնել, որ նրա օրինակը կարող է ոգեւորել երիտասարդ աղջիկներին, ովքեր տառապում են այս հիվանդությամբ:
Դիտումների քանակը` 7147