«Հայոց թագուհիներ». ֆիլմի թրեյլերը եւ հատվածներ սցենարից

«…Երբ տղամարդիկ հավաքվում են մի տեղ առանց կանանց, ապա ամենայն հավանականությամբ դրա պատճառը կամ  հետեւանքն է   վեճը, թշնամանքը, պատերազմն ու մահը: Երբ կանայք են հավաքվում մի տեղ  միայանակ առանց տղամարդկանց ապա  ամենայն հավանականությամբ դրա պատճառը կամ  հետեւանքն է՝  փոխօգնությունը, կարեկցանքը, ծննդաբերությունը եւ կյանքն է…

 

…Մենք ապրում ենք տղամարդկանց աշխարհում, և այն սարսափը, դաժանությունը, անարդարությունը, որ տիրում է ողջ աշխարհում, ինչպես նաև մեր երկրում, տղամարդկանց աշխարհ լինելու հետևանքն է. կանայք երբեք թույլ չեն տա նման բան ո´չ ընտանիքում, ո´չ երկրում, ո´չ աշխարհում: Ինչ վերաբերում է մեր երկրին, ինձ համար նկատելի է դարձել` ազատատենչ զանգվածի ճնշող մեծամասնությունը կանայք են», – ասում է «Հայոց թագուհիներ» ֆիլմի ռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

 

 

 

Հատվածներ  «Հայոց թագուհիներ» ֆիլմի սցենարից

 

Գրառումները` ռեժիսոր Տիգրան Խզմալյանի ֆեյսբուքյան էջից:

 

 

«Փառանձեմը առաջին ու միակ հայ թագուհին էր, ով դուրս եկավ կնոջ մասին ավանդական պատկերացումներից եւ մարտահրավեր նետեց վախվորած ու դավաճան տղամարդկանց իշխանությանը»…

 

Հայոց պատմության մեջ հիշատակված են շուրջ հարյուր հիսուն թագուհիներ, որոնց մի մասը հայ չէին, ինչպես Տիգրան Մեծի երկրորդ կինը’ Միհրդատ Պոնտացու դուստր Կլեոպատրան, կամ հռոմեացիների կողմից հայոց գահին դրված հույն Էրատոն’ միակ թագուհին, ում դիմանկարը հասել է մեզ հայկական դրամի վրա դաջված: Հայոց թագով էին պսակվում եւրոպական ազնվագույն տոհմերի դստրերը, որոնք պատիվ էին համարում դարնալ Կիլիկիայի արքաների կանայք: Դրանցից ոմանց մասին մենք դեռ կպատմենք: Սակայն եթե ընտրելու լինենք այս երեքհազարամյա պատմության մեջ հայոց ամենավեհ ու ողբերգական, ամենահիշարժան ու հերոսական կնոջ կերպարը, ես անվերապահորեն կխոնարհվեմ Փառանձեմ թագուհու առաջ:
“Սյունյաց աշխարհի զարդը”, ինչպես անվանում էին նրան ժամանակակիցները, Անդովկ իշխանի դուստր Փառանձեմը գահակալել էր մեր պատմության ծանրագույն ժամանակաշրջանում, երբ ընթամենը կեսդար առաջ քրիսոնեությունն ընդունած երկիրը կանգնել էր դաժան քաղաքակրթական ընտրության առաջ….

 

Փառանձեմ թագուհու ճակատագիրն իր վեհությամբ գերազանցում է ցանկացած հունական կամ շեքսպիրյան ողբերգությունները: Փառանձեմը ծնվել էր մոտավորապես 333 թվականին, Սյունաց իշխան Անովկի ընտանիքում, որը ժամանակին իր 20-հազարանոց զորքով դիմակայել էր պարսիկների ներխուժմանը եւ քշել էր զավթիչներին մինչեւ Տիզբոն: Բոլոր աղբյուրների համաձայն, լինելով Հայաստանի ամենագեղեցիկ օրիորդը, Փառանձեմը 17 տարեկանում, 350 թվականին ամուսնանում է երկրի ամենանախանձելի արքայազնի, Գնել Արշակունու հետ: Հեքիաթային սկիզբ ունեցող նրա կյանքը ակնթարթորեն վերածվեց սարսափելի մղձավանջի, երբ երիտասարդ արքայական զույքը դարնում է նենգ դավադրության զոհ: Գնել արքայազնը սպանվում է, իսկ այրի դարձած նորապսակ Փառանձեմը բաժին է հասնում կրքով բռնկված արքա Արշակին:

 

Այսքանն արդեն բավական կլիներ միջնադարյան հռչակավոր վեպի համար, սակայն հայոց պատմությունը ցանկացած երեւակայությունից դաժան է: Սիրածի սպանությունն ու ճակատագրի մարտահրավերն ընդունելով արքայական տոկունությամբ, հայոց նոր երիտասարդ թագուհին ստանձնում է երկրի ու ազգի պատասխանատվությունը այնպիսի քաջությամբ ու արժանապատվությամբ, որ գրեթե աննախադեպ են մեր պատմության մեջ: Երկու տարի անց Փառանձեմը մայրանում է, լույս աշխարհ է բերելով հայոց վերջին Արշակունի ժառանգորգին’ Պապ արքայազնին:
Փառանձեմը դաստիարակեց որդուն որպես մեծանուն նախնիների արժանի հետեւորդ: Դատելով երիտասարդ Պապ արքայի գործունեությունից, կարելի է վստահաբար ասել, որ հայոց վերջին Արշակունին լուծում էր իր երկի արջեւ խոյացող ճակատագրական երկընտրանքը միակ հնարավոր ու այսօր էլ արդիական ձեւով….

 

 

Ամբողջությամբ կարդացեք այստեղ 

 

 

«Հայ արքայադուստր Շիրինը հանդիսանում էր կնոջ ազատության հազվադեպ խորհրդանիշը, հաղթահարելով կրոնական խիստ արգելքներն ու հասարակական դաժան ադաթները»…

“…Հայ կանայք, հայ թագուհիները հնագույն ժամանակներից ի վեր գեղեցկության ու կանացիության չափանիշ էին համարվում ոչ միայն մեզ, հայերիս, այլ նաեւ ողջ աշխարհի համար: Բավական է հիշատակել պարսկական գրականության հանճարի, 13-րդ դարի բանաստեղծ Նիզամի Գյանջեվիի “Խոսրովն ու Շիրինը” պոեմը, կամ 16-րդ դարի թյուրքալեզու մեկ այլ դասական’ Ալիշեր Նավոիի “Ֆարհադն ու Շիրինը”, որոնց երկուսի գլխավոր հերոսուհին էլ’ 7-րդ դարում ապրած ու պարսիկ շահ Խոսրով Փարվիզի կինը դառձած հայ արքայադուստր Շիրինն է, որոշ գիտնականների կարծիքով հայերեն Սիրուն անվան փոփոխված ձեւով:

 

Փաստորեն, “Լեյլան ու Մեջնուն” պոեմի հետ մեկտեղ, Շիրին արքայադստեր կերպարը դարձել էր ողջ արեւելյան միջնադարյան պոեզիայի գլխավոր կանացի խորհրդանիշը, սիրո ու գեղեցկության չափանիշն ու նմուշը…

 

Հայ գեղեցկուհու կերպարը, շնորհիվ Նիզամիի եւ Նավոիի պոեմների, դարեր շարունակ մնում էր իսլամական արվեստի մեջ երկնային սիրո, մարմնական գեղեցկության եւ անգամ էրոտիզմի գրեթե միակ թույլատրված օրինակ: Շիրինի պատկերներով տոգորված են պարսկական, արաբական, անգամ հնդկական մանրանկարները, կարպետները, խցանկարները: Հանճարեղ բանաստեղծների, նկարիչների, գուսանների շնորհիվ միջնադարյան Արեւելքում հայ արքայադուստր Շիրինը հանդիսանում էր կնոջ ազատության հազվադեպ խորհրդանիշը, հաղթահարելով կրոնական խիստ արգելքներն ու հասարակական դաժան ադաթները”

 

 

Ամբողջությամբ կարդացեք այստեղ  .

 

 

 

«Ռուսական հեքիաթների ամենասիրված ու խորհրդավոր հերոսուհին»

 

 «…Եթե 7-րդ դարի հայ արքայադուստր Շիրինը շուրջ հազար տարի շարունակ հանդիսանում էր պարսկական, արաբական եւ թուրքական պոեզիայի, գրականության եւ մանրանկարչության գլխավոր կանացի կերպարն ու ոգեշնչման աղբյուրը, ապա 10-րդ դարում մեկ այլ հայուհի դարձավ Հին Ռուսիայի քաղաքակրթման պատճառն ու խորհրդանիշը, վերածվելով ռուսական հեքիաթների ամենասիրված հերոսուհու` գեղեցիկ եւ իմաստուն Վասիլիսայի կերպարով: Նրա իրական անունն է Աննա` Բյուզանդիայի հայկական կայսերական դինաստիայի արքայադուստր, որն 988 թվականին ամուսնացավ Կիեւի իշխան Վլադիմիրի հետ, Ռուսիայի կողմից քրիստոնեության ընդունման պայմանով: Լինելով բյուզանդական հայազգի կայսերական զույգի` Ռոմանոս Երկրորդի ու Ֆեոֆանոյի դուստր եւ հռչակավոր Վասիլի Բուլղարասպան կայսեր հարազատ քույրը, Աննան նախանձելի հարսնացու էր բազմաթիվ եւրոպական արքունիկների համար:

 

… Նկատի առնենք, որ Աննան ի ծնե թագուհի էր, հունարեն «Բասիլսա», եւ շուրջ 500 տարի նա մնում էր ռուսած առաջին ու միակ թագուհին,քանի որ միայն հինգ դար անց, Իվան Ահեղն իրեն հռչակեց արքա իսկ Ռուսած իշխանությունը` արքայություն: Աննան իր հետ Կիեւ էր բերել իր արքունիկի լավագույն արհեստավորներին ու երաժիշտներին, նկարիչներին ու շինարարներին, դերձակներին ու ժանյակագործներին, որոնք տարածեցին Ռուսիայում իրենց արվեստներն ու հմտությունները: Ահա ինչու ռուսական հեքիաթների ամենասիրված ու խորհրդավոր հերոսուհին դառձավ իմաստուն գեղեցկուհիՎասիլիսան` Վասիլ Բասիլեւսի քույրն ու իշխան Վլադիմիրի կին Աննան…»:

 

Ամբողջությամբ կարդացեք այստեղ  .

 

 

Հայ կանայք չեն հաշտվում ստրկության հետ եւ մշտապես անկառավարելի են մնում նրանց տերերի համար

 

“… Հայուհիների առասպելական գեղեցկությունը մշտապես եղել էր ոչ միայն պոետների պաշտամունքն այլ նաեւ զավթիչների թիրախը: Օսմանյան կայսրության ողջ պատմության ընթացքում պատանդների կարգավիճակում հայտված բնիկ ազգերի միջից մշտապես առեւանգվում էին գեղեցիկ աղջիկներն ու կանայք’տեղական բռնակալների հարեմների համար: Ամենագեղեցիկներին հասցնում էին սուլթանի հարեմ: Այդ բազմադարյա ստրկական տուրքը հատկապես ծանր էր անդրադառնում հայ ազգի վրա: Եթե բարեկազմ ու խելացի տղաներին խլում էին ընտանիքներից եւ դաստիարակում որպես “յենիչար”’սուլթանի թիկնազորի զինվորներ, ապա գեղեցկադեմ հայուհիները մշտապես հանդիսանում էին վավաշոտ զավթիչների համար ամենաթանկ մարտավարը: Բավական է հիշել, որ դահիճի համբավ ստացած սուլթան Աբդուլ-Համիդը հարեմի հայ կնոջ զավակ էր, ու հենց այդ պատճառով առանձնանում էր իր հայատյացությամբ…
18-19 րդ դարերում Եւրոպայում առանձնակի հետաքրքրություն առաջացավ թուրքական հարեմներում պահվող կանանց հանդեպ: Մոցարտն ու Լոպե դե Վեգան, Էնգռն ու Դենոնը, Դելակռուան ու Լյուիսը, տասնյակ այլ արվեստագետներ անդրադառձել են այդ թեմային, նրանցից շատերը վավերագրել են պատմության համար թուրքական հարեմներում սեռական ստրկության զոհ դարձած կանանց: Ոչ բոլոր եւրոպացիներն էին ընկալում այդ կանանց որպես ստրուկ, շատերը դիտում էին նրանց որպես ոսկեզոտ վանդակում պահվող դրախտային թռչունների, առանց մարդկային իրավունքների, իղձերի ու արժանապատվության.. Վերջերս, ուսումնասիրելով այդ նկարիչների օրագրերն ու նամակները, պատմաբանները գտան բավականին անսպասելի խոստովանություններ…

 

… Բրիտանական “Արվեստի ամսագիրը” դեռեւս 1858 թվին վերլուծելով հարեմներում նկարված հայուհիների պատկերները, նկատում էր, որ դրախտային հուրիների կերպարանքով ներկայացված հայ կանայք մերժում էին ոսկե վանդակում հնազանդ գերուհու դերը եւ ըմբոստանում դրա դեմ: 1960 թ. Լոնդոնում հրատարակված “Իսլամի հանրագիտարանը” պարզ նշում էր, որ “հայ կանայք չեն հաշտվում ստրկության հետ եւ մշտապես անկառավարելի են մնում նրանց տերերի համար”:

 

Այստեղ եւ այսպես, թուրքական հարեմներում կատարվեց հայ կնոջ կարգավիճակի այդ սարսափելի եւ առ այոօր առկա անցումն ու անկումը’ թագուհուց մինչեւ ստրկուհի…”

 

 

Ամբողջությամբ կարդացեք այստեղ  .

 

 

Կարդացեք նաեւ մեր կայքում.

 

«Պատմությունն ուրացել է հայ կնոջը »

 

Տիգրան Խզմալյան. «Երբ բացահայտվեց այդ գաղտնիքը, ցանկություն առաջացավ գրկել Երևանը» / վիդեո

 

 

Դիտումների քանակը` 11332

Գլխավոր էջ