Պատերազմը Սավչենկոյի դեմքն ունի
Անցած տարվա հուլիսից Մոսկվայի «Մատրոսսկայա տիշինա» բանտում պահվող ուկրաինական ռազմաօդային ուժերի օդաչու Նադյա Սավչենկոն, ով մեղադրվում է ռուսաստանցի երկու լրագրողի սպանության մեջ, շուտով ազատ կարձակվի։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն՝ Մինսկում տեղի ունեցած բանակցություններից հետո։ Սակայն Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակն հերքել է այդ լորը՝ ասելով, որ չկա որևէ խոստում ուկրաինացի օդաչու Նադյա Սավչենկոյի կարգավիճակի վերաբերյալ: Դմիտրի Պեսկովը հիշեցրել է, որ ուկրաինացի օդաչուի գործով զբաղվում են իրավապահները:
Նշենք, որ փետրվարի 9-ին Բրյուսելում Եվրամիության երկրների 14 նախարար ֆլեշմոբ էին անցկացրել ի պաշտպանություն Նադեժդա Սավչենկոյի: Նրանք նկարահանվել են « Ազատություն անհիմն ձերբակալված ուկրինացի օդաչու՝ Նադեժդա Սավչենկոյին» պաստառներով:
Սավչենկոն առողջական խնդիրների պատճառով տեղափոխվել է բանտի հիվանդանոց: Նա, բողոքելով իր անհիմն ձերբակալության դեմ, արդեն յոթ շաբաթ է ինչ հացադուլի մեջ է։
Սավչենկոյի մասին հայտնի է, որ նա 2014 թվականի հունիս ամսին անդամագրվել է ուկրաինական ազգային գվարդիայի «Այդար» գումարտակին, ծագումով Կիևից է, բոլորել է 30 տարեկանը, վերջին տասը տարիներն անցկացրել է բանակում: Նրան մեղադրանք է առաջադրվել ռուսաստանցի լրագրողների ճգրիտ կոորդինատները հայտնելու մեջ, ինչի պատճառով նրանք գնդակոծվել եւ սպանվել էին:
Առավել մանրամասն Սավչենկոյի մասին Ռուսաստանում «Ազատություն» ռադիոկայանի նյութերում.
Савченко о помиловании не просит
Դիտումների քանակը` 3704