«Եթե առաջ ապրում էինք ﬔկ օրով, ապա այսօր տեսնում ենք ապագա»

Այս հավատով լի խոսքերը հնչեցին  օրերս  Գաֆեսճյան արվեստի կենտրոնում «Աուտիզմ ազգային հիմնադրամի» աջակցությամբ կազմակերպված համերգին, որի ընթացքում  հանդես եկան երաժշտական տաղանդով օժտված աուտիզմով հիվանդ  երեխաները:

 

Նշենք, որ  2012-ին ստեղծված  «Աուտիզմ » հիմնադրամը գործում է պետության ֆինանսավորմամբ եւ այն նախագահում է  ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ով նույնպես ներկա էր համերգին:  Հիմնադրամի  ծրագրերի շրջանակներում 2014 թվականին հիմնվել է «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնը, որտեղ 100-ից ավելի երեխաներ, ժամանակակից կրթական տեխնոլոգիաներով ստանում են թերապևտիկ շտկողական բուժում:

 

Համերգին դաշնամուրային կատարումներով հանդես եկան աուտիզմով հիվանդ 13-ամյա Ռաֆայել Մարտիրոսյանն ու 15-ամյա Վարդան Այվազյանը: Նրանք փայլուն ներկայացրեցին հանրահայտ կոմպոզիտորների գործեր, ինչը առաջացրեց ներկաների հիացմունքը: Ավելի քան 30 րոպե տևած համերգի ընթացքում չէին դադարում ծափահարություններն ու բրավոները: Երեխաների անակնկալը սակայն այսքանով չավարտվեց: Համերգի վերջում նրանք ներկայացրեցին մի երգ` նվիրված մայրիկին: Ամբողջ դահլիճը մի պահ լռության մեջ էր, հուզված էին բոլորը:

 

Ռիտա Սարգսյանը երեխաներին մաղթեց նորանոր բեﬔր, ցանկացավ, որ աշխարհում աուտիզմով հիվանդ երեխաների թիվը նվազի, իսկ նրանց բարեկաﬓերինը՝ ավելանա:

 

Ռաֆայել Մարտիրոսյանի մայրը շնորահակալություն հայտնեց ներկաներին՝ նշելով, որ երկար ճանապարհ են անցել իրենց խնդրի հետ, սկզբում՝ ﬕայնակ, հետո՝ ընկերներով, հետո՝ մասնագետներով:

 

«Մենք կարողացանք ﬔր երազանքը կատարել: Առաջին տիկինը ﬔզ լսեց, ﬔնք շատ խնդրեցինք, նա անտարբեր չգտնվեց ﬔր նկատմամբ: Արդեն իրար հետ ենք, տեսնում ենք ﬔր երկրում ինչ-որ ապագա: Եթե առաջ ապրում էինք ﬔկ օրով, ապա այսօր տեսնում ենք ապագա»,- ասաց նա:

 

«Աուտիզմի հաղթահարում» ծնողական կազմակերպության նախագահ Հասմիկ Մարգարյանի խոսքերով` այսօր հասել են բազմաթիվ հաջողությունների և հիմնականը այն է, որ սիրո մթնոլորտում երեխաները ստանում են իրենց նախընտրելի կրթությունը:

 

Համերգի մասին առավել մանրամասն «Նովոյե վրեմյա. թերթի    Браво, Рафаэль! Браво, Вардан!  Աննա Սաթյանի  հեղինակած նյութում:

 

 

Նշենք, որ աուտիզմ բառացի թարգմանությամբ նշանակում է «ինքն իր մեջ փակված»: Սա այն արատներից է, որ դիտարկվում է բժշկական, հոգեբանական, մանկավարժական տեսանկյուններից: Մինչ այժմ աուտիզմի ֆիզիոլոգիական հիմքերը բացահայտված չեն: Հայտնի է, որ աուտիզմը չորս անգամ ավելի շատ է հանդիպում տղաների մոտ, քան` աղջիկների: Ամեն 20 րոպեն մեկ աշխարհում ախտորոշվում է աուտիզմի նոր դեպք: Եթե երկու տարի առաջ ասում էին հարյուրից մեկի մոտ կա այդ համախտանիշը, ապա այսօր` 68 երեխաներից 1-ը ախտորոշվում է աուտիզմի համախտանիշով:

 

 

Հիվանդությունը դրսևորվում է մինչև երեխայի կյանքի հինգ տարիները: Կարող են բացահայտել նաև ավելի վաղ, այն շրջանում, երբ երեխան սկսում է կապ հաստատել արտաքին աշխարհի հետ: Հիմնական դրսևորումը անտարբերությունն է շրջապատող աշխարհի նկատմամբ, հիվանդներն ունենում են նաև պատրանքներ, խոսքի խանգարումներ:

 

Աուտիզմով հիվանդ երեխաները ոչ մի հետաքրքրություն չեն ցուցաբերում արտաքին աշխարհի նկատմամբ և վախի զգացում ունեն: «Նրանք  շփվող չեն, սիրում են մենակություն,  ունեն շատ վախեր: Պատկերացրեք, որ երեխայի ու նրան շրջապատող աշխարհի միջև ապակյա պատ կա, որը նա չի կարողանում հաղթահարել: Մանկավարժի, հոգեբանի խնդիրն է երեխային ադապտացնել շրջապատող աշխարհին, սովորեցնել ապրել մեր աշարհում»,- բացատրում  է հատուկ մանկավարժ Մարիամ Օհանյանը:

 

Մասնագետի խոսքով,  լուրջ խնդիր է մեր վերաբերմունքը հիվանդների նկատմամբ:  Իրականում հենց մեր վերաբերմունքը կարող է այնպես անել, որ աուտիզմով հիվանդ մարդիկ դուրս գան իրենց փակ տարածություններից` դառնալով հասարակության լիարժեք անդամ:

 

Դիտումների քանակը` 3991

Գլխավոր էջ