Պանդեմիայի հասնող կանանց նկատմամբ բռնությունը/ ինֆոգրաֆիկա եւ ֆիլմ
Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ 2013-ին՝ աշխարհի կանանց 35% ենթարկվել են ֆիզիկական և/կամ սեռական բռնության զուգընկերոջ կամ ոչ զուգընկերոջ կողից: Այնուամենայնիվ, բռնության ազգային ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կանանց 70 % իրենց կյանքի ընթացքում ենթարկվել է ֆիզիկական կամ սեռական բռնության զուգընկերոջ կողմից:
ՄԱԿ-Կանայք գործակալությունը տարածելով այս եւ ստորեւ ներկայացվող բոլոր տվյալները ահազանգում է, որ կանանց նկատմամբ բռնությունը պանդեմիայի հասնող երեւույթ է: Պեկին+20 գործընթացների շրջանակում այս տվյալները ներկայացվել են նաեւ ինֆոգրաֆիկայի միջոցով: Հիշեցնենք, որ Կանանց նկատմամբ բռնությունը 1995-ին ընդունվածՊեկինի գործողությունների ծրագրի խնդրահարույց բնագավառներից է եւ ՄԱԿ-անդամ բոլոր պետությունները պարտավորություններ են ստանձնել դրա շրջանակում:
- Պարզվել է, որ 2012-ին մահացած կանանց ուղիղ կեսը սպանվել է ընտանիքի անդամ-զուգընկերոջ կողմից:
- Մեծ մասամբ կանանց նկատմամբ բռնության դեպքերը իրավապահ մարմիններին հայտնի չեն դառնում: Օրինակ, Եվրամիության 28 անդամ-երկրների շուրջ 42000 կանանց շրջանում անցկացված ուսումնասիրությունը ցույց տվեց, որ կանանց միայն 14 %-ն է զեկուցել զուգընկերոջ կողմից իրենց նկատմամբ բռնության մասին ոստիկանությանը, և միայն 13% ՝ ոչ զուգընկերոջ կողմից արված բռնության մասին:
- Ամբողջ աշխարհում ավելի քան 700 միլիոն կանայք ամուսնացել են երեխա ժամանակ (18 տարեկանից ցածր): Նրանցից 250 միլիոնն ամուսնացել է 15 տարեկանից ցածր հասակում: Երեխա հարսները հաճախ չեն կարողանում առողջ սեռական կյանք վարել և շատ խոցելի են սեռական ճանապարհով փոխանցվող վարակների, ՄԻԱՎ-ի և վաղ հղիության հանդեպ: Այն փաստը, որ աղջիկները ֆիզիկապես բավականաչափ հասուն չեն լինում երեխա լույս աշխարհ բերելու համար, ռիսկի տակ է դնում և՛ մորը, և՛ երեխային: Աղքատ աղջիկների պարագայում 2.5 անգամ ավելի հավանական է վաղ ամուսնությունը, քան նրանց, ովքեր ավելի ապահով միջավայրում են ապրում:
- Շուրջ 120 միլիոն աղջիկներ ամբողջ աշխարհում (10-ից մեկը) իրենց կյանքի որոշակի հատվածում ենթարկվել են հարկադիր սեռական ակտերի: Ավելի քան 133 միլիոն աղջիկներ ենթարկվել են սեռական խեղման Աֆրիկայի 29 երկրներում և Մերձավոր Արևելքում, որտեղ այս վնասակար պրակտիկան առավել տարածված է: Ծայրահեղ ֆիզիկական և հոգեբանական ցավից բացի աղջիկներին սպառնում է երկարատև արյունահոսություն, վարակներ (այդ թվում ՄԻԱՎ-ը), անպտղություն, հղիության բարդություններ և մահ:
- Մերօրյա ստրկությանը՝ թրաֆիքինգին ենթարկում են միլիոնավոր կանայք և աղջիկներ: Ամբողջ աշխարհում աղջիկները կազմում են հարկադիր աշխատանքի հաշվարկված 20.9 միլիոն զոհերի 55 % և 4,5 միլիոն սեռական շահագործման ենթարկվածների 98 %:
- Եվրամիության երկրների կանանց 40-50% աշխատավայրում բախվում են սեռական ոտնձգության տարբեր ձևերի:
- Միացյալ Նահանգներում հանրակրթական դպրոցի 8-11 դասարաններում աղջկների 83% սեռական ոտնձգությունների է ենթարկվում:
- Քաղաքներում կանայք երկու անգամ ավելի շատ են բռնության ենթարկվում, հատկապես զարգացող երկրներում:
- 2010թ. Նոր Դելիում անցկացված ուսումնասիրությունը ցույց տվեց, որ կանանց 66% վերջին տարվա ընթացքում 2-5 անգամ սեռական ոտնձգության է ենթարկվել: Տարբեր երկրներում անցկացված հետազոտությունը փաստել է գոյություն ունեցող կապը ՄԻԱՎ-ի և ֆիզիկական/սեռական բռնության միջև: Աֆրիկյան երկրներում՝ Տանզանիայում, Ռուանդայում, Հարավային Աֆրիյաում և հատկապես վերջերս Հնդկաստանում ցույց է տվել, որ կանայք տարբեր վարակներով վարակվում են հիմնականում զուգընկերոջ կողմից բռնության ենթարկվելու արդյունքում:
Բռնության բարձր գինը
Զուգընկերոջ սեռական բռնության հետետանքով պետությունների տարեկան ծախսը հաշվարկվել է 5,8 միլիարդ դոլար ԱՄՆ-ում և Անգլիայում և Ուելսում 2004-ին՝ 22,9 միլիարդ:
2009-ին Ավստրալիայում անցկացված ուսումնասիրությունը հաշվարկել է կանանց և երեխաների նկատմամբ բռնության հետեւանքով տարեկան ծախսը՝ 13,6 միլիարդ:
Դիտեք UN Women-ի ինֆոգրաֆիկան այստեղ
Դիտեք նաեւ ֆիլմը , որը ներկայացնում է Հայաստանում առաջին անգամ անցկացված համապետական հետազոտության արդյունքները՝ մեր երկրում առկա կանանց նկատմամբ ընտանեկան բռնության մասին: Հետազոտությունն իրականացվել է 2008 թ. ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում» (ՄԱԲՀ ԸԳԲ) ծրագրի և Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) կողմից։
Հ.Գ. Պաշտոնական տվյալներով, Հայաստանում միայն 2014 թ. հունվար-օգոստոս ժամանակահատվածում ոստիկանությունը կանանց նկատմամբ բռնության մասին 1500 ահազանգ է ստացել, իսկ ընտանեկան բռնություններից 2014- ին տասներկու կին մահացել է:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Այս տարի ընտանեկան բռնություններից տասներկու կին մահացել է
Ինչ հարցեր է կարգավորում «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքը
«Ինչ օրենք էլ ընդունվի, միայն ծայրահեղ դեպքում պետք է խառնվենք ընտանիքի ներքին գործերին»
Ի՞նչն է խանգարում Ընդդեմ գենդերային բռնության ազգային ծրագրի իրականացմանը
«Մի՛ լռիր, ԽՈՍԻ՛Ր: Մենք կարող ենք օգնել քեզ». պատրաստվել է երկրորդ տեսահոլովակը
Դիտումների քանակը` 6487