ՄԱԿ. Իսլամական պետության գրոհայինները երեխաներին որպես մահապարտներ են օգտագործում
«Իսլամական պետության» գրոհայինները երեխաներին, այդ թվում և հոգեկան խնդիրներ ունեցողներին, որպես մահապարտ-ահաբեկիչներ և կենդանի վահան են օգտագործում, ասվում է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի նոր զեկույցում, որը նվիրված է Իրաքում երեխաների դրւթյանը: Թեմային անդրադառնում են նաեւ Independent-ը եւ Reuters-ը:
Զեկույցում նշվում է, որ երեխաները ենթարկվում են սեռական շահագործման, սպանվում են, իսլամիստները նրանց նույնիսկ խաչում են և այրում: 2014-ի ընթացքում Իրաքում արեւանգվել է 858 երեխա:
«Մենք փաստեր ունենք, որ երեխաներին որպես մահապարտներ են օգտագործում», – Reuters գործակալությանն ասել է ՄԱԿ երեխաների իրավունքների կոմիտեի անդամ Ռենատ Վինտերը` ավելացնելով, որ դա հսկայական խնդիր է: Նրա խոսքով, առավել խոցելի են եզդի, քրիստոնյա և շիա երեխաները, թեև սուննիների շրջանում նույնպես տուժածներ կան:
«Մեծ թվով երեխաներ սպանվել են կամ ծանր վիրավորել Իրաքի օդուժի հարվածներից, մյուսները զոհվել են սովից, ջրազրկումից և հիվանդություններից, իսկ ԻԼԻՊ-ը պատանդ է վերցրել և սեռական շահագործման ենթարկել նրանց»,-հավելել է ՄԱԿ ներկայացուցիչը:
Դիտումների քանակը` 3792