Թուրքիայում ամուսինը սպանել է կնոջը՝ երկրորդ դուստրն ունենալու համար

Դեպքը տեղի էր ունեցել անցյալ տարվա  հունվարին Թուրքիայում, իսկ դատը  վերջերս է ավարտվել: Կնոջ  սպանության պատճառ էր հանդիասացել այն փաստը, որ նա՝ հակառակ ամուսնու սպասումների,  երկրորդ աղջիկն էր ունեցել; 

 

Ինչպես  հաղորդում է Hurriyet Daily News-ը՝ վկայակոչելով «Anadolu» գործակալությունը, Դիարբեքիրում 29-ամյա մատուցող Վեյսի Թուրանը էլեկտրական հոսանքով սպանել էր կնոջը՝ շիկացած լարը դնելով քնած կնոջ ոտքին: Մահից մեկ օր առաջ 33-ամյա Մուբարեք Թուրանը ծննդաբերել էր երկրորդ աղջկան, ինչն առաջացրել էր ամուսնու կատաղությունը, քանի որ նա  տղա էր ուզում:  Տղամարդը սպանությունը նախապես էր ծրագրել՝ հատուկ այդ նպատակով գնելով էլեկտրականությունից պաշտպանող ձեռնոցներ եւ էլեկտրական սարքավորում:

 

Հունվարի 21-ին ամուսնուն դատապարտել են ցմահ ազատազրկման:

 

Դիտումների քանակը` 4627

Գլխավոր էջ