ՄԱԿ-ում դիտարկվում է Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակը
Այսօր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) աշխատանքային խումբը քննարկել է Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակը : Նիստը տեղի է ունեցել Ժնևում, Ազգերի պալատում եւ հեռարձակվել է համացանցով ՝ http://webtv.un.org հասցեով:
Հայաստանը մեկն է 14 պետություններից, որոնք ՀՊԴ աշխատանքային խմբի կողմից կդիտարկվեն հունվարի 19-ից մինչև 30-ը տեղի ունենալիք առաջիկա նստաշրջանի ընթացքում: Հայաստանի առաջին ՀՊԴ-ն տեղի է ունեցել 2010 թ. մայիսի 6-ին:
Դիտարկումը տեղի է ունենում հետևյալ փաստաթղթերի հիման վրա. 1) ազգային զեկույց. վերանայման շրջանակներում Պետության կողմից ներկայացված տեղեկություններ, 2) մարդու իրավունքների ոլորտի անկախ փորձագետների և խմբերի, մարդու իրավունքների պայմանագրային մարմինների և ՄԱԿ-ի այլ մարմինների զեկույցներում ներառված տեղեկություններ, 3) այլ շահագրգիռ կողմերի, այդ թվում մարդու իրավունքների ազգային հաստատությունների, տարածաշրջանային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության խմբերի կողմից տրամադրված տեղեկություններ:
Վերոնշյալ փաստաթղթերում բարձրացված հարցերի թվում են հետևյալները.
խտրականության դեմ պայքար, ազգային փոքրամասնությունների իրավունքներ, սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիման վրա խտրականություն և ԼԳԲՏ անձանց պաշտպանություն,
- խոշտանգումների և վատ վերաբերմունքի արգելում,
- կամայական ազատազրկում, իրավապահ մարմինների աշխատակիցների պատասխանատվություն ուժի ոչ իրավաչափ կիրառման պարագայում,
- կանանց նկատմամբ բռնություն և բռնությունների զոհերի փոխհատուցում,
- դատական համակարգի անկախություն և արդարադատության մատչելիություն,
- կրոնի և համոզմունքի, խաղաղ հավաքների և արտահայտման ազատության իրացում,
- իրավական երաշխիքներ լրագրողների և իրավապաշտպանների համար,
- առողջապահական ծառայությունների հասանելիություն, անվճար միջնակարգ կրթության ապահովում,
- հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության հնարավորություններ,
- արդարացի և բարենպաստ աշխատանքային պայմաններ,
- սեփականության իրավունքներ՝ կապված հանքարդյունաբերության նպատակով հողերի տրամադրման հետ:
Հայաստանի հունվարի 22-ի դիտարկման համար հիմք ծառայած երեք զեկույցներին կարելի է ծանոթանալ այստեղ. http://www.ohchr.org/EN/HRBodies/UPR/Pages/AMSession21.aspx:
ՀՊԴ-ն եզակի գործընթաց է, որի շրջանակներում իրականացվում է մարդու իրավունքների իրավիճակի պարբերական դիտարկում բոլոր 193 պետություններում: 2008 թ. ապրիլին դիտարկման առաջին նիստի կայացումից ի վեր ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունները դիտարկվել են ՀՊԴ առաջին շրջափուլի ընթացքում, իսկ երկրորդի ընթացքում այս պահի դրությամբ դիտարկվել է 112 պետություն: Պետությունների երկրորդ դիտարկման նպատակն է առանձնանշել մարդու իրավունքների ոլորտում զարգացումները տվյալ երկրում առաջին դիտարկումից ի վեր: Այն դիտարկման ներքո գտնվող պետություններին հնարավորություն է տալիս պարզաբանել առաջին դիտարկումների ընթացքում ներկայացված առաջարկությունների իրականացման ուղղությամբ ձեռնարկված քայլերը:
Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում է արտաքին գործերի փոխնախարար Աշոտ Հովակիմյանը: Հայաստանի դիտարկման զեկուցողներ են հանդիսանում Էլ Սալվադորի, Ինդոնեզիայի և Նիգերիայի ((“troika” / եռյակ) ներկայացուցիչները:
Հայաստանի դիտարկման ընթացքում ելույթ ունեցողների ցանկը և հնչելիք բոլոր առկա հայտարարությունները կտեղադրվեն ՀՊԴ արտաքին ցանցում՝ հետևյալ հղումով [օգտագործողի անուն. hrc extranet (բացատով), գաղտնաբառ. 1session]. https://extranet.ohchr.org/sites/upr/Sessions/21session/Armenia/Pages/default.aspx
Նախատեսվում է, որ ՀՊԴ աշխատանքային խումբը Հայաստանի վերաբերյալ առաջարկությունները կընդունի հունվարի 27-ի ժամը 17.00-ին: Դիտարկման ներքո գտնվող պետությունը կարող է ցանկություն հայտնել արտահայտել իր դիրքորոշումները դիտարկման ընթացքում ներկայացված առաջարկությունների վերաբերյալ:
Հավելյալ տեղեկությունների համար և լրատվամիջոցների հարցումների դեպքում խնդրում ենք դիմել Ռոլանդո Գոմեսին՝ +41 (0) 22 917 9711 / rgomez@ohchr.org:
Համընդհանուր պարբերական դիտարկման մասին ավելին իմանալու համար այցելեք http://www.ohchr.org/EN/HRBodies/UPR/Pages/UPRMain.aspx:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդի աշխատանքներին կարելի է հետևել սոցիալական մեդիայով.
Ֆեյսբուք. https://www.facebook.com/UNHRC
Թվիթեր. https://twitter.com/UN_HRC
Յություբ. http://www.youtube.com/channel/UCokQuTYVvkwQb-A3TsSUm-g
Աղբյուրը՝ ՄԱԿ-ի գրասենյակը Հայատանում
Դիտումների քանակը` 3417