Կրծքով կերակրում. լուսանկարների բացառիկ ցուցահանդեսՀայաստանում
Դեկտեմբերի 23-ին, ժամը 13:30` «ԿԱՌԼԼԵՎՈՆԻ» պատկերասրահում (Վարդանանց 14/1, մուտքը` Վերնիսաժի կողմից), տեղի կունենա կրծքով կերակրման թեմային նվիրված մամուլի ասուլիս, ուր կքննարկվեն Հայաստանում կրծքով կերակրման ոլորտում առկա խնդիրները, այդ ուղղությամբ տարվող աշխատանքները, ցուցահանդեսի նպատակը և այլն:
Խոսնակներ` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենս, ցուցահանդեսի հեղինակ, «Մայրիկների ակումբ» հաղորդման հաղորդավար Մերի Ներսիսյան, Յունիսեֆի բարի կամքի դեսպան, երգչուհի Ալլա Լևոնյան:
Ասուլիսից անմիջապես հետո` ժամը 14:00-ին, տեղի կունենա «Ես սիրում եմ մայրիկիս կաթիկը» կրծքով կերակրման թեմայով լուսանկարների ցուցահանդեսի բացման արարողությունը:
Ցուցահանդեսին ներկայացված կլինեն 4 կին լուսանկարիչների` Անի Կիրակոսյանի, Արև Գրիգորյանի, Իննա Մխիթարյանի, Եվգենիա Էվոյանի լուսանկարները:
Ցուցահանդեսի ընթացքում կհնչեն օրորոցայիններ` կենդանի կատարմամբ, կամփովեն նաև «Կրծքով կերակրման սելֆի» ֆեյսբուքյան մրցույթի արդյունքները:
Միջոցառմանը ներկա կլինեն առողջապահության ոլորտի առաջատար մասնագետներ, հայտնի մայրիկներ, ցուցահանդեսի համար լուսանկարահանված մայրեր ու փոքրիկներ և այլք:
Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը, «Մայրիկների ակումբ» հեռուստահաղորդումը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք՝
Մայրիկների ակումբ, +374 91 510 410
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակ +374 77 232 169
Հիշենք, որ կրծքով սնուցումը կարող է Հայաստանում տարեկան առնվազն 60 երեխայի կյանք փրկել:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Կրծքով սնուցման մասին օրինագիծը ընդունվեց միաձայն
Օգոստոսի 1-7՝ Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթ
«Մինչև 6 ամսեկան հարկավոր է երեխային բացառապես կրծքով կերակրել»
Խորհրդարանական լսումներ` կրծքով կերակրող մայրերին խրախուսելու վերաբերյալ
Կրծքով սնուցում. բնականից ճիշտը չկա
Դիտումների քանակը` 4362