UNICEF-ի «վիդեոխաղը» շոկ առաջացրեց…/ տեսահոլովակ
Փորձելով ուշադրություն հրավիրել պատերազմական գոտում գտնվող Հարավային Սուդանի երեխաների դրության վրա՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (UNICEF) դիմեց անսովոր միջոցների: Կազմակերպությունը նկարահանող խումբ, մի դերասան և երկու սուդանցի երիտասարդ ուղարկեց Վաշինգտոնում անցկացվող համակարգչային գեյմերների ցուցահանդեսին, որտեղ նրանք պետք է նոր «վիդեոխաղ» ներկայացնեին:
Հանդիսատեսին ցուցադրվեց կրակոցներով հագեցած և սարսափ տարրեր պարունակող, պոստ-ապոկալիպտիկ տարածության մեջ ընթացող “Էլիկայի փախուստը” խաղի ծրագիրը: Գլխավոր հերոսուհին ծայրահեղ իրավիճակում հայտնված յոթամյա աղջնակ է: Պատերազմ է, աղջկա մայրը մահանում է խոլերայի պատճառով, իսկ եղբորը սպանում են զինվորները: Նա ընկնում է փախստականների ճամբար, որտեղ մարդիկ սովից մահանում են: Էլիկան ստիպված է մարմնավաճառությամբ զբաղվել, որպեսզի ողջ մնա…
Խաղի սցենարն այնքան շոկային էր, որ հանդիսատեսների մի մասը ուղղակի լքեց սրահը՝ այն համարելով չափազանց դաժան: Նրանք չէին կարող անգամ պատկերացնել, որ նկարագրվածն ամեն օր իրականում կատարվում է պատերազմի մեջ գտնվող Սուդանում: Սա հաստատեցին սուդանցի երիտասարդներ՝ Մարի Մալեկը (ում կյանքի պատմությունն էլ ընկած էր խաղի սցենարի հիմքում) և Մանյանգ Ռիտը:
Շոկ առաջացնելով UNICEF-ը լսելի դարձրեց ողջ աշխարհում պատերազմական գոտիներում տառապող երեխաների ձայնը …
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Եմեն. 15 աշակերտուհիներ են զոհվել դպրոցական ավտոբուսի պայթյունի հետևանքով
Պակիստանում թալիբների հարձակման զոհ են դարձել 140 դպրոցականներ/ լրացված
ՅՈՒՆԻՍԵՖ. 2014-ը կործանարար տարի էր երեխաների համար
«Միայն պատկերացրեք երեխաների համար ավելի լավ ապագա»…/ տեսահոլովակ
Նիգերիայում 300 առևանգված աղջիկներն ազատ են արձակվելու
Հայաստանում երեխաները բռնության են ենթարկվում. Առաջարկվում է խստացնել պատիժները
«Ծեծում են ձեռքով, ոտքերով, երկաթե ձողով…». Զեկույց հատուկ դպրոցների մասին
Դիտումների քանակը` 5136