Նոբելյան խաղաղության մրցանակը շնորհվել է 17-ամյա Մալալա Յուսուֆզային

Օսլոյի քաղաքապետարանում տեղի է ունեցել Խաղաղության նոբելյան մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը: Դափնեկիրներ՝ պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզան ու երեխաների իրավունքների համար պայքարող հնդիկ Կայլաշու Սատյարտխին Նորվեգիայի նոբելյան կոմիտեի նախագահ Թյորբորն Յագլանդից ստացել են ոսկե նոբելյան մեդալներն ու դիպլոմները:

 

«Մրցանակը այս տարվա դափնեկիրներին է հանձնվում երեխաների ու դեռահասների հալածանքների դեմ նրանց անսպառ պայքարի ու բոլոր երեխաների ուսում ստանալու իրավունքի պաշտպանության համար: Երեխաները պետք է դպրոց գնան, նրանց շահագործումն անթույլատրելի է»,- ասվում է նոբելյան կոմիտեի հայտարարության մեջ:

 

Մրցանակի դրամական բաղկացուցիչը՝ 8 մլն շվեդական կրոն (1,07 մլն դոլար) չափով, բաժանվելու է 2 դափնեկիրների միջեւ: Մալալան արդեն հայտարարել է, որ ուղղելու է այդ գումարը Պակիստանում նոր դպրոցներ բացելու  նպատակին:

 

 Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Մալալան Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացավ


14-ամյա աղջկան ուզում էին սպանել` սովորելու մասին երազելու համար

 

Մալալան արժանացավ Եվրախորհրդարանի «Սախարով»-ի մրցանակին

 

Թալիբների մահափորձից հրաշքով փրկված Մալալան ելույթ ունեցավ ՄԱԿ-ում / վիդեո

 


14-летняя Малала Юсафзай – угроза талибам

 

Malala Yousafzai: Pakistan Taliban causes revulsion by shooting girl who spoke out

 

Malala at UN: One Child, One Pen Can Change the World/ video

 

Դիտումների քանակը` 3464

Գլխավոր էջ