Այս տարի ընտանեկան բռնություններից տասներկու կին մահացել է
Պաշտոնական տվյալներով, Հայաստանում միայն 2014 թ. հունվար-օգոստոս ժամանակահատվածում ոստիկանությունը կանանց նկատմամբ բռնության մասին 1500 ահազանգ է ստացել, իսկ ընտանեկան բռնություններից այս տարի տասներկու կին մահացել է: Այդ կանանց մահացության դեպքերը ոստիկանությունում արձանագրվել է որպես ընտանեկան բռնության հետեւանքով մահացության դեպքեր:
Մասնագետները նշում են, որ խնդրի կանխարգելումը Հայաստանում դանդաղ է եւ բարդ՝ մի քանի պատճառներով. առկա է հասարակության իրավագիտակցության ընդհանուր ցածր մակարդակ, բռնության ենթարկվածների կողմից իրավապահ մարմինների նկատմամբ անվստահություն, հասարակությունում արմատացած կարծրատիպեր, եւ որ ամենակարեւորն է ՝ համապատասխան օրենքի բացակայություն, ինչը, ըստ մասնագետների, ստեղծում է անպատժելիության մթնոլորտ:
Հայաստանում չկա ընտանեկան բռնության համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենք: ՀՀ քրեական օրենսգրքում կան ընդհանուր հոդվածներ, որոնք քրեական պատասխանատվություն են նախատեսում ծեծի, ինչպես նաեւ ֆիզիկական եւ սեռական բռնության համար: Հայաստանի ոստիկանության կազմում գործում է մասնագիտացված բաժն, որը զբաղվում է ընտանեկան բռնության դեպքերի վերհանմամբ եւ կանխարգելմամբ, ինչպես նաեւ դրա պատճառների վերլուծությամբ եւ դրանց վերացմամբ:
«Մեդիա կենտորնում» դեկտեմբերի 8-ին տեղի ունեցավ քննարկում, նվիրված՝ նոյեմբերի 25-ից մեկնարկած Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյակին: Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Հենրիետ Արեսը և Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի ներկայացուցիչ Պերճուհի Կաժոյանը:
«Ընտանեկան բռնության համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքի ընդունումը կարևոր է, որպսզի ձևավորվեն մեխանիզմներ կոնկրետ դեպքերի բացահայտման և մեղավորների պատժման համար: Օրենքը մինչև հիմա չի ընդունում Ազգային ժողովում տարբեր պատճառներով, որոնցից մեկն այն է, որ շատ պատգամավորներ այստեղ խնդիր չեն տեսնում», – նշեց Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի ներկայացուցիչ Պերճուհի Կաժոյանը, միևնույն ժամանակ հավելոլով, որ դրական տեղաշարժ այս օրենքի ընդունման հարցում նկատվում է:
«Օրենքի նոր նախագիծը մեր կողմից լրամշակված փոխանցվել Ազգային ժողովի բոլոր պատգամավերներին: ներկայումս Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկվում է նախագիծը», – տեղեկացրեց Պերճուհի Կաժոյանը:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը կարևորեց հատուկ օրենքի ընդունումը, որի կներառի քրեական հետապնդում, պաշտպանություն, կանխարգելում բաղադրիչները:
«Օրենքի ընդունումը կարևոր է, որպեսզի ստեղծվեն գործող մեխանիզմներ ընտանեկան բռնության դեպքերի վերհանման, պատժման և կանխարգելման համար: Այն նաև կարևոր տնտեսական բաղադրիչ է իր մեջ պարոնակում: Օրինակ, երբ ԱՄՆ-ում ժամանակին ընդունվեց համապատասխան օրենքը, հնարավոր եղավ խնայել միլիարդավոր դոլարներ», – նշեց դեսպանը, ի նկատի ունեննալով, որ օրնեքի ընդունումմից հետո ԱՄՆ-ում ստեղծվեցին ընտանեկան բռունթյան դեմ պայքարի կանխարգելիչ մեխանիզմներ և տուժողների քանակը կրճատվեց:
Հեֆերնը նաև հավելեց, որ ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ ոստիկանության ընտանեկան բռնության դեպքերով զբաղվող բաժնի գործունեությանը: «Այդ բաժնի աշխատակիցները մեր աջակցությամբ անցել են համապատասխան վերապատրաստում ԱՄՆ-ում», – նշեց նա:
Կանանց նկատմամբ բռնությունը, ինչպես նշեց Հենրիետ Արեսը, շարունակում է լուրջ խնդիր լինել Հայաստանում։ Համաձայն Հայաստանի Հանրապետության ոստիկանության հաշվետվությունների՝ 2014թ. հունվար-օգոստոս ժամանակահատվածում մոտ 1,5 հազար կին ենթարկվել է բռնության, հավելեց նա։ Հենրետ Արեսի խոսքերով, Հայաստանում շատ են ընտանեկան բռնությունների չբացահայտված դեպքերը: «Բռնությունների կանխարգելմանը պետք է մասնակցեն կանայք և տղամարդիկ: Միայն այս կերպ կարելի է այնպիսի միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի բռնությունը հարաբերություններից վերանա», – հավաստեց բանախոսը:
Միջոցառման բանախոսները ոչ պակաս կարևոր համարեցին նաև օրենքի ընդունման հետ մեկտեղ վերացնել այլ լուրջ խոչընդորտներ՝ հասարակության իներտությունը և իրավագիտակցության ցածր մակարդակը:
Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է համակարգված աշխատանք պետական մարմինների, հասարակության տարբեր խավերի, ՀԿ-ների ու լրատվամիջոցների հետ:
«Միայն մեկ օրենքը չէ, որ կփոխի իրավիճակը: Անհրաժեշտ են համախմբված ջանքեր, հատուկ մշակված քաղաքականություն», – վստահ է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Հենրիետ Արենսը:
Ամփոփելով նշենք, որ պետությունը վերցրել է իր վրա խնդրի կարգավորման որոշակի պարտավորություններ, որոնք արտացոլված են ընդդեմ գենդերային բռնության 2011-2015 թվականների կառավարության ռազմավարական ծրագրի մեջ:
Դիտումների քանակը` 3491