Մայրության նպաստների մասին օրենքն ընդունվեց վերջնական ընթերցմամբ

Ազգային Ժողովը հերթական քառօրյա նիստերի մեկնարկին քվեարկության դրեց «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը: Եվ որքան էլ ԱԺ ոչ իշխանական խմբակցությունները հայտարարեցին, որ չեն մասնակցելու քվեարկությանը՝ այդպիսով փորձ անելով տապալել նախագծի ընդունման համար անհրաժեշտ քվորումը, այդուհանդերձ այն ընդունվեց  68 կողմ, 1 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

 

Նախքան աղմկահարույց նախագծի քվեարկությունը ոչ իշխանական   խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարեցին, թե ինչու չեն մասնակցի քվեարկությանը: Այդպես, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը նշեց, որ ՀՅԴ-ն չի մասնակցելու ու նաև կոչ արեց բոլոր նրանց,  ովքեր դեմ են օրենքի փոփոխություններին չմասնակցել  քվեարկության:

 

ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց,  որ խնդիրը բավականին լուրջ է և լրջագույն քննարկումների կարիք ունի, որովհետև իր մեջ բազմաթիվ ռիսկեր է իր մեջ պարունակում.

 

«Ես նորից եմ ուզում կրկնել՝ բազմաթիվ պաշտոնյաների կանայք ստացել են միլիոնավոր՝  10, 20 , անգամ 30 մլն դրամների նպաստներ: Խնդիրը լրջագույն կարգավորման կարիք ունի, ուստի ԲՀԿ-ն ևս չի մասնակցի այդ հարցի քննարկմանը՝ մինչև չբերվի այնպիսի տեսքի, որ հնարավո բոլոր ռիսկերը զրոյանան»,- ասաց նա:

 

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, սակայն, մատնանշեց, թե տիկին Զոհրաբյանը ոչ ճիշտ է արտահայտվում, քանի որ, նրա խոսքով՝ «ունենք սահմանափակում բարձրաստիճան պաշտոնյա կանանց համար և նրանք այլևս այդ գումարները չեն ստանա»: Ինչ վերաբերում է բուն օրենքին, ապա ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ սահմանել են բոլոր մայրերի համար, ում աշխատավարձը չի գերազանցում ամսական մինչև 1 մլն. դրամը, 100 տոկոս փոխհատուցում.

 

«Իսկ բոլոր այն մայրերը, որոնք չեն աշխատում, ծննդաբերության հետ կապված ստանում են լրացուցիչ վճարներ: Եվ ես արդեն հիմա չեմ հասկանում՝ դուք դե՞մ եք, որ մայրերը չաշխատեն և հղիության համար փող ստանան: Եթե դեմ եք՝ դեմ քվեարկեք և էլի դեմ քվեարկեք, եթե դեմ եք, որ ով շատ փող ունի ու պետական բյուջեից փող ստանա: Բայց նոյեմբերի 1-ի դրությամբ ունենք ընդամենը 14 կին, որոնց աշխատավարձը մեկ միլիոնից ավելի է»,- նշեց նա:

 

Իր հերթին ԲՀԿ-ական Գուրգեն Արսենյանն ասաց, որ թեև ԲՀԿ-ն հայտարարել է, որ չի մասնակցելու քվեարկությանը, բայց ինքը մասնակցելու է և քվեարկելու է դեմ. «Ես հասկանում եմ, որ իմ գործընկերների չմասնակցելը և իմ դեմ լինելը պահանջում էր ինձանից այս ճշգրտումը»,- հավելեց նա:

 

Իսկ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը մատնանշեց այն խնդրահարույց դրույթը, որ 1 մլն դրամ և ավելի  աշխատավարձ է ստացող կանանց նպաստի փոխհատուցումը դրվում է գոծատուների ուսերին.

 

«Այստեղ շատ մարդիկ կան, որ առնչվում են գործարար աշխարհի հետ, ես ուզում եմ հիշեցնեմ, որ լրացուցիչ այդ գումարը դրվելու է ձեր ուսերին, ընդ որում պետությունը դա անում է առանց ձեզ հետ համաձայնեցնելու: Եվ երկրորդը՝ հղիների  միջև անհավասար դաշտ է ստեղծված, մենք առաջարկում էինք այդ 1 մլն դրամի շեմը պարզապես հանել օրենքից, քանի որ դա անընդունելի է, բայց մեր առաջարկությունը չի ընդունվել, այնպես որ մենք նույնպես չենք մասնակցի քվեարկությանը»,- շեշտեց տիկին Բիշարյանը:

 

Նշենք, որ օրենքում այս դրույթը փեւակերպված է հոդված 22-ի երկու ենթակետերով.

 

5. Եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված՝  վարձու աշխատողին տրվող մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը գերազանցում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի տասնհինգապատիկը, ապա վարձու աշխատողի մայրության նպաստը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի տասնհինգապատիկից:

 

16. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված չափը գերազանցող գումարից մայրության նպաստը նշանակելու (հաշվարկելու) եւ գործատուի միջոցներից վճարելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են գործատուների կնքած կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրերով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:

ՀՀԿ անունից հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ով վրդովված էր այս մոտեցմամբ, քանի որ, նրա խոսքով, օրինագիծը ծնվել էր հենց նրա համար, որ իր ընդդիմադիր գործընկերների մատնանշած նեգատիվ  երևույթները  վերացվեն ու գոյություն ունեցող անարդարությունը, որ գոյություն է ունեցել գործող պրակտիկայի մեջ, վերացվի.

 

«Մտադրություն կար, որ անարդարությունը չաշխատող մայրերի մասով, որոնք չեն ստանում որևէ նպաստ, որևէ օգնություն պետության կողմից, դա էլ վերացվի: Բացի այդ  այս օրինագիծը բավականին մեծ ճանապարհ է անցել ու քննարկվել է բազմաթիվ հասարական կազմակերպությունների հետ և փորձել ենք,  որպեսզի բոլոր նեգատիվ երևույթները վերացնենք»,- ասաց նա ՝ ավելացնելով, որ թեև բովանդակային քննարկումների ժամանակն անցել է, բայց հիշեցնում է, որ այս օրինագծում բազմաթիվ դրական փոփոխություններ կան և հղի կանայք դրանից բացարձակապես չեն տուժելու:

 

Ամփոփելով քննարկումը նկատենք, որ դրա արդյունքում  պարզված  փաստը՝ մեկ միլիոնից ավել աշխատավարձ ստացող ընդամենը 14 կնոջ վերաբերյալ,   իրականում նշանակում է, որ օրենքով ամրագրված սահմանափակման արդյունքում պետության  կողմից տնտեսվող  գումարը շատ ավելի համեստ է, քան ի սկզբանե փորձում էր ներկայացնել Սոցապ նախարարությունը: Այստեղից հարց՝ արժե՞ր  դրա համար բացասական նախադեպ ստեղծել՝ խտրականության ենթարկելով  բարձր վարձատրվող կանանց եւ գործատուների հետ խնդիրներ առաջացնելով  նրանց համար… Իսկ եթե խոսքը եզակի  չարաշահումների ճանապարհը փակելու մասին էր, ապա գուցե հնարավոր էր այլ եղանակներ գտնել, քան վերընշված հղի կանանց սթրեսի ենթարկել…

 

Է. Մակարյան

 

 

Նախագծի երկրորդ ընթերցումից արված փոփոխությունները   եւ  միջազգային փորձի վերաբերյալ  այստեղ 

 

Նախագծի առաջին ընթերցումը այստեղ

 

Նախագծի պատմությունը  այստեղ

 

 

 Ընդունված փոփոխությունների վերջնական տեքստը այստեղ 

 

Թեմայի ողջ նախապատմությունը  մեր կայքում.

 

Մայրության նպաստների մասին աղմկահարույց նախագիծը ընդունվեց առաջին ընթերցմամբ

 

 

«Քաղցր կենացներ են ասում մայրերի հասցեին, իբրև թե մեծարում նրանց, բայց իրականությունն այլ է…»

 

«Գտնել այնպիսի լուծումներ, որոնցից չի տուժի օրինաբար աշխատող Հայաստանի և ոչ մի քաղաքացի»…

 

«Եթե բարձր աշխատավարձ է ստանում, ուրեմն արժանի է»…

 

«Հարկ ենք վճարում պետությանը եւ ակնկալիքներ ունենք պետությունից» / քննարկման տեսագրություն

 

«Չի կարելի ամեն երեք տարին մեկ հղի կանանց նման սթրեսի ենթարկել»:

 

Բարձր վարձատրվող կանայք այսուհետ կդառնան անցանկալի՞ աշխատողներ

 

Մայրերը աշխատելիս/ infografika

 

Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել աշխատող մայրերին իրենց աշխատավարձի 100 տոկոսը

 

Միացեք ստորագրահավաքին՝ պահանջելով հրաժարվել խնդրահարույց դրույթներից

 

«Որևէ աշխատող հղի կին չպետք է տուժի». խոստանում է վարչապետը

 

Փաստաբանների պալատը կիսում է հասարակության մտահոգությունը

 

«Հույս ունենանք, որ դժգոհության այս մեծ ալիքը, որ բարձրացել է, անարձագանք չի մնա»

 

Ի՞նչպիսի դիրքորոշում ունեն կին պատգամավորները աղմկահարույց օրինագծի շուրջ

 


Միթե՞ արդար է կրկնակի թիրախավորել աշխատող մայրերին / խորհրդարանական լսումների տեսագրություն

 

Կանայք կրկին բողոքի ցույցի են դուրս եկել, այս անգամ Ազգային ժողովի շենքի դիմաց

 

«Աշխարհում չկա մի երկիր, որտեղ անաշխատունակության նպաստը փոխհատուցվի 100%-ով». Արտեմ Ասատրյան

 

Նամակ ՀՀ Վարչապետին. Օրինագիծը հակասում է, խախտում է, ոտնահարում է, վտանգում է…

 

Բողոքի ակցիա` «Ամոթ է հղիների գումարներից պետբյուջե լցնել»

 

Մայրության նպաստ. առաջարկվող փոփոխություններն աբսուրդային են

 


 
Ո՞վ և ի՞նչ չափով կտուժի մայրության նպաստի մասին օրինագծից

 

 Ուշադրություն` բողոքի ակցիա ընդդեմ աշխատող մայրերի նպաստների կրճատման

 

Լսումներ Ազգային ժողովում՝ հղի կանանց նպաստի կրճատման շուրջ

 

Ինչպե՞ս և ո՞վ է վճարելու չաշխատող հղի կանանց համար…

 

«Աշխատող մայրերի նպաստը կկրճատվի, իսկ 30 հազար չաշխատող կին նպաստ կստանա»:

 

Մայրության նպաստի մասին օրինագիծը բացասական հետևանքներ կունենա

 

Ինչու՞ է կառավարությունը պատժում աշխատող մայրերին

 

«Մայրության նպաստի» մասին օրինագիծը կարող է հանգեցնել ծնելիության կրճատման

 

«Մի անարդարությունը շտկելով մյուս անարդարության հիմք են դնում »

 

Աշխատող մայրերը դժգոհ են կառավարության հավանությանն արժանացած նախագծից

 

Երեխայի խնամքի նպաստի տևողությունը չի կրճատվի . հավաստիացնում է կառավարությունը

 

Նախատեսվում է ներդնել «Մայրության նպաստ» գաղափարն ու նպաստ տրամադրել նաև չաշխատող մայրերին

 

Աշխատող և չաշխատող մայրեր. միթե՞ դա կարևոր է երեխայի նպաստի առումով

 

Որքա՞ն կձգվի երեխայի նպաստի հարցում աշխատող և չաշխատող մայրերի խտրականության վերացումը

 

Չաշխատող ծնողների նպաստին կանդրադառնան մեկ տարի հետո

 

Միթե՞ արդար է կրկնակի թիրախավորել աշխատող մայրերին / խորհրդարանական լսումների տեսագրություն

 

Դիտումների քանակը` 7348

Գլխավոր էջ