Պատկերացրեք ապագան IGNITE նախաձեռնության հետ միասին

Կանանց համաշխարհային հիմնադրամը հայտարարում  է «IGNITE: Կանայք գիտութան եւ տեխնոլոգիաների հասանելիության համար»  նոր տեխնոլոգիական  նախաձեռնության մեկնարկի մասին,  որն ուղղված է վերացնելու գենդերային բացը գիտության մեջ և տեխնոլոգիայում: Ցավոք, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ժամանակակից տեխնոլոգիաների հասանելիության հարցում կանայք հետ են մնում տղամարդկանցից:

 

IGNITE առցանց քարոզարշավը՝  մուլտիմեդիա նախագիծ է, որը նպատակ է դնում ուսումնասիրել գիտության և տեխնոլոգիայի դերը կանանց իրավունքների առաջխաղացման հարցում եւ աջակցություն ցուցաբերել կանանց տեխնոլոգիաների հասանելիության առումով:

 

IGNITE համախմբելու է առաջատար մասնագետների, առաջնորդների, նորարարների, իրավապաշտպանների ամբողջ աշխարհում, ովքեր կկիսվեն իրենց հաջողության պատմություններով: IGNITE –ին են միանում Ֆեյսբուքի Շերիլ Սանդբերգը իր հեղինակած «Կանայք, աշխատանքը և առաջնորդելու կամքը» գրքով, Ռեշմա Սաուջանիին, երգիչ/երգահան Քերոլայն Մալաչիին, UNESCO-ի գործադիր տնօրեն Իրինա Բոկովային և այլոք:

 

IGNITE կոչ է անելու կառավարություններին, հիմնադրամներին և կորպորացիաներին ներդրումներ կատարել՝ լրացնելու համար այն գենդերային բացը, որ կա տղամարդկանց և կանանց միջև գիտության և տեխնոլոգիայի հասանելիության առումով: Դա հնարավորություն կընձեռի նկատելի առաջընթաց գրանցել հավասարության և մարդու իրավունքների պաշտպանության առումով, համոզված են նախաձեռնության հեղինակները:

 

«Մենք չենք կարող բաժանել գլոբալ տեխնոլոգիական բացը և կանանց իրավունքների ապագան», -ասում է Մուսիմբի Կանյորոն՝ Կանանց գլոբալ հիմնադրամի նախագահը: «Մենք աշխատում ենք կանանց կազմակերպությունների հետ ամբողջ աշխարհից, որոնք ասում են, որ այդ բացթողումը շատ խորն է: Մենք համաշխարհային տեխնոլոգիական հեղափոխության կիզակետում ենք և եթե կանայք ետևում մնան, հետևանքները շատ տխուր կլինեն»:

 

Կանանց համաշխարհային հյիմնադրամը համագործակցում է ՄԱԿ-կանայք կառույցի հետ,  որը ակտիվորեն խթանում է կանանց մասնակցությունը տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներին:

 

«Գիտությունը, տեխնոլոգիան և նորարարությունը հանդիսանում են գլոբալ զարգացման օրակարգի հիմքը», – ասում է Մլամբո Նգուկան: Գիտության, տեխնոլ;ոգիայի և նորարարության փոխակերպվող ուժն ու ներուժը անհերքելի են, և կանանց ներգրավվածությունը այդ ոլորտներում մեր ժամանակի հրամայականներն են: Գենդերային հավասարությունն ու կանանց առաջխաղացումը չի կարող տեղի ունենալ առանց գիտության, տեխնոլոգիայի և նորարարության, և համապատասխանաբար այս ոլորտները կտուժեն առանց կանանց տաղանդի, հեռանկարների և գիտելիքի»:

 

Որպես տեխնոլոգիական նախաձեռնության մի մաս Կանանց համաշխարհային հիմնադրամը ստեղծել է  նաև տեխնոլոգիական հիմնադրամ, որի նպատակն է ներդնել ավելի քան երկու մլն դոլար առաջիկա երեք տարիների ընթացքում՝ հասանելի դարձնելու տեխնոլոգիաները կանանց և աղջիկների համար:

 

IGNITE ներառի նաև մի բաղադրիչ, որի միջոցով մարդիկ ամենուրեք հրավիրվում են նկարագրելու, թե ինչպես առաջացավ իրենց մոտ հետաքրքրությունը գիտության և տեխնոլոգիայի նկատմամբ: Այս պատմությունները կհավաքագրվեն Symantec-ի 10 միջազգային աշխատակիցների կողմից, որը IGNITE-ի գլխավոր հովանավորն է:

 

Ուղարկեք  ձեր հաջողոթյան  պատմություններն  այստեղ

 

 

Ստորագրեք IGNITE նախաձեռնության ուղերձը  այստեղ  

 

 

Ուղերձը ստորագրություններով ներկայացվելու է ՄԱԿ -ի կենտրոնական գրասենյակ  2015-ի Մարտի 8-ին:

՝

 

Դիտեք քարոզարշավի տեսահոլովակը՝

 

«Պատկերացրեք ապագան՝ Կանայք խոսում են փոփոխություններ սկսելու ներուժի մասին»

 

 


Կարդացեք թեմայի շուրջ  մեր կայքոմ.

 

«DigiTec-2014»-ի արքայադուստրերը

 

Հայաստանի ՏՏ ոլորտում կանայք բացառիկ թիվ են կազմում՝ նրանք 40 տոկոս են

 

«Դուք բոլորդ Բիլ Գեյթս եք»…

 

Հայաստանը նշում է «Աղջիկները ՏՀՏ ոլորտում» միջազգային օրը

 

Ժենյա Ազիզյան. «Բոլոր աղջիկները գնում էին պարի խմբակ, իսկ ես՝ ծրագրավորման»…

 

Համացանցի թագուհիները

 

Շերիլ Սենդբերգը՝ առաջին կինը Facebook-ի տնօրենների խորհրդում

 

 

Դիտումների քանակը` 3998

Գլխավոր էջ