Առաջին կինը Բրիտանիայի խորհրդարանում: սրամտությունն ու սկանդալները

95 տարի առաջ՝ 1919թ. նոյեմբերի 28-ին բրիտանական խորհրդարանի համայնքների պալատում առաջին անգամ կին-պատգամավոր հայտնվեց՝ Նենսի Ասթորը:   

 

Նենսի Ասթորը կանանց իրավուքնների համար պայքարի ակտիվիստ  չի եղել,  սակայն հանդես  է եկել խարհրդարանում կանանց իրավունքների օգտին եւ  իր իսկ կերպարով կանանց վերաբերող  շատ ու շատ տաբուներ  է կոտրել: Նա բրիտանական քաղաքականության ողջ պատմության ընթացքում հանդիպած ամենակոլորիտ և հակասական կերպարներից մեկն է: Կարելի է ասել գրեթե նույն հեղինակությունն ուներ, ինչ այսօր Վլադիմիր Ժիրինովսկին  Ռուսաստանի Դումայում :

 

Նրան համեմատում են նաև Մարգարեթ Թետչերի հետ. ուժեղ բնավորության, կտրուկ արտահայտվելու և իր կարծիքն անզիջում պաշտպանելու պատրաստակամության համար: Տասնյակ տարիներն շարունակ լեդի Ասթորը ցնցում էր հասարակությանն իր պահվածքով և դիպուկ  խոսքով: Բրիտանիայի քաղաքական գործիչներից շատերը նրան տանել չէին կարողանում, սակայն Պլիմուտի շրջանի բնակիչները մեկ քառորդ դար շարունակ նրան էին ընտրում:

 

Հերոսուհիներ և ֆուրիաներ

 

Առաջին անգամ կանանց ընտրելու իրավունք են տվել ամերիկյան նահանգ Վայոմինգում (1869), Նոր Զելանդիայում (1893), Ավստրալիայում (1902) և Ֆինլանդիայի տարածաշրջանում գտնվող Ռուսական կայսրությունում (1906), և ամենավերջինը Սաուդյան Արաբիայում (2011): Ներկայումս այն չկա միայն Վատիկանում, քանի որ միակ իշխանությունը Հռոմի պապն է, իսկ նրան ընտրող կարդինալների շարքում չկան կանայք:

Բրիտանուհիները ձայնի իրավունք են ստացել 1918-ին, իսկ ամերկյան նահանգների մեծ մասում ՝ 1920-ին: Դրան նախորդել է այն բազմամյա պայքարը, որ մղում էին սուֆրաժիստուհիները (suffrage բառից՝- ընտրական իրավունք): Ատլանտիկայի երկու կողմերում քայլերթեր էին կազմակերպում՝ պահանջելով աշխատելու եւ ընտրելու իրավունքը: Ժամանակակից Բրիտանիայում և ԱՄՆ-ում նրանց հերոսուհիներ են համարում: Պահպանողական ժամանակակիցներն անվանում են նրանց «պատուհան կոտրող ֆուրիաներ»:

 

Նենսի Ասթորը վերաբերվում էր սուֆրաժիստուհիներին պահպանողականի և արիստոկրատուհու մեծամտությամբ, սակայն խորհրդարան մտավ նաեւ  նրանց պայքարի շնորհիվ:

 

Քամուց քշվածը

Ծնունդով ամերիկուհի էր. 1879թ. Վիրջինիայում, Երկաթուղային կապալառուի ընտանիքում:  Հայրը նաեւ ստրկատեր էր,  երկար ժամանակ զբաղվում էր ծխախոտի առևտրով :  Քաղաքացիական պատերազմից հետո նրա բիզնեսը տապալվեց, սակայն  նոր դարաշրջանի սկզբում կրկին հարստացավ:

 

Նենսին և իր քույր Իռենը հանրաճանաչ գեղեցկուհիներ էին: 18 տարեկանում ապագա քաղաքական գործիչն ամուսանացավ նյու յորքյան մեծահարուստ Ռոբերտ Շոուի հետ, սակայն հենց մեղրամսի ընթացքում էլ պարզվեց, որ նա խմիչքի հանդեպ անտարբեր չի, և 6 տարի առանձին ապրելուց հետո նրանք վերջնականապես բաժանվեցին: Այս ամենը հաղթահարելու նպատակով Նենսին մեկնեց Լոնդոն, սիրահարվեց այդ երկրին և մնաց այնտեղ ամբողջ կյանքում: Մեկ տարի անց նա ամուսնացավ խոշորագույն անշարժ գույքի սեփականատիրոջ և թերթային մագնատի որդու՝ Ուոլդորֆ Ասթորի  հետ:

«Անձամբ  ձեզ դա չէր սպառնում»

1919թ. Ուոլդորֆ Ասթորը ժառանգեց հորից լորդի տիտղոսը եւ լքելով համայնքների պալատը  մտավ Լորդերի պալատ: Նենսին մասնակցեց Համայնքների պալատում նրա թափուր տեղի համար  առաջիկա ընտրություններին, և շնորհիվ հայտնի ազգանվան և Առաջին համաշխահայինի ժամանակ կատարած բարեգործությանը՝ հաղթեց: Խարհրդարանի նիստերի դահլիճում նրան շատ անհարմար տեղ հատկացրերցին, և ամեն անգամ նա ստիպված էր լինում անցնել կոլեգաների ոտքերի վրայով: Մի անգամ Ուինսթոն Չերչիլն ասաց նրան. «Մենք հույս ունեինք շոըտափույթ ազատվել ձեզնից, քանի որ երբ դուք առաջին անգամ մտաք համայնքների պալատ, ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ ինչ-որ մի կին ներխուժել է իմ լոգարան»: Եվ հնչեց Նենսիի պատասխանը. «Հաշվի առնելով ձեր արտաքինը՝  անձամբ  ձեզ դա չէր սպառնում»:

 

Չերչիլի հույսերը չարդարացան. 10 տարի անց խորհրդարանում արդեն  15 կին կար: Նենսին սատարում էր կանանց՝ պետական ծառայություն մուտք գործելու, մանկապարտեզներ բացելու հարցերում, սակայն նրա ամենակարևոր պայքարը ալկոհոլի դեմ էր ուղղված՝ միգուցե առաջին անհաջող ամուսնության պատճառով: 1930-ականներին լեդի Ասթորի հետաքրքրությունն ուղղվեց միջազգային գործերին:

 

Սկեսրայրը ժամանակին նորապսակներին նվիրել էր Թեմզայի ափին գտնվող մի շքեզ առանձնատուն (Կլայվդեն), որտեղ նրանք մշտապես մեծ ընդունելություններ էին կազմակերպում: Լեդի Ասթորի մշտական հյուրերն էին վարչապետ Նեվիլ Չեմբերլենը, հայտնի դիվանագետներ, լորդեր, ինչպես նաև Լոնդոնում ամերիկյան դեսպան Ժոզեֆ Քենեդին՝ ապագա նախագահի հայրը: Պատերազմի ժամանակ Կլայվդենի սեփականատերերը այն հիվանդանոցի վերածեցին: 1945թ-ին ,  առաջին հետպատերազմյան ընտրություններից առաջ  պահպանողական կուսակցության ղեկավարները խորհուրդ տվեցին լեդի Ասթորին հեռանալ քաղաքականությունից: Պատճառը՝ նրա  հիտլերյան Գերմանիայի  նկատմամբ ցուցաբերած  դիրքորոշումներն էին:   Նա ի սկզբանե  դեմ է եղել Գերմաիայի հետ պատերազմին եւ բրիտանացի պահպանողականներից  շատերի նման  հանդուրժող վերաբերմունք էր ցուցաբերում Հիտլերի նկատմամբ՝ դիտարկելով ֆյուրերին որպես  բոլշեւիկների դեմ պատնեշ:

 

Ստալինի աչքերի մեջ նայելով

Պատմության մեջ բազմաթիվ են այն դեպքերը, երբ աջ և ձախ արմատականների միջև փոխադարձ կապ է հաստատվել: 1930-ականների սկզբին լեդի Ասթորը մտերմացավ լեյբորիստ պատգամավոր Էլլեն Ուիլկինսոնի հետ:

 

Երկար տարիներ մտերմություն է արել Բեռնարդ Շոուի հետ, սակայն նա ձախերի կողմից, էր, մինչդեռ ինքը աջերի շարքում էր: 1931թ-ին հենց  Շոուն համոզեց նրան գնալ Սովետական Միություն: Լենինգրադում հյուրերը մնում էին Աստորիա հյուրանոցում, որը կառուցվել էր հեղափոխությունից առաջ և անվանվել էր Նյու Յորքի Աստորների դինաստիայի պատվին կառուցված հյուրանոցի անունով: Մոսկվայում նրանց ընդունել է Ստալինը:  Ասթորը ասաց իրեն . « Որքան ժամանակ եք պատրաստվում սպանել ձեր հպատակներին»:  Ասում են, նա  միակն է, ով Ստալինի աչքերի մեջ նայելով նրան մարդասպան է անվանել:

 

Սուր լեզու

Նենսի Ասթորի շատ կատակներ համարվում են անգլիական դասական հումորի վառ օրինակներ: Մի անգամ երեկույթներից մեկի ժամանակ նրան հարցնում են. «Դուք երեվի եկել եք մեր ամուսիններին փախցնելու»: Եվ ի պատասխան Նենսին ասում է. «Եթե միայն դուք իմանայիք, թե ինչ դժվարությամբ եմ ես ազատվել իմինից»:

 

Նրա ամենահայտնի կատակը   կապված է Չերչիլի հետ: Նրանք երկար տարիներ քաղաքական հակառակորդներ են եղել: Մի անգամ Նենսին ասում է Չերչիլին. «Եթե դուք իմ ամուսինը լինեիք, ես ձեր սուրճի մեջ թույն կլցնեի», և հնչում է պատասխանը. «Մադամ, եթե դուք իմ կինը լինեիք, ես այն կխմեի»:

 

Ասթորի ոչ բոլոր արտահայտություններն էին Ժամանակակիցները  հաջող համարում , դրանց թվում ակնհայտ սկանդալային եւ նույնիկ ռասիստական բնույթի դարձվածքներ կային,   հատկապես աֆրոամերակացիների մասին, որոնց նա խորհուրդ էր ալիս  նույնքան ջանասիրաբար սովորել, որքան իր մանկության ժամանակներում  աշխատում էին նրանց նախնինները պլանտացիաներում:

 

Այնուամենայնիվ, եւս  մեկ մեջբերում Նենսի Ասթորից, այս դեպքում հայրիշխանության մասին. «Ի՞նչը կարող է ավելի վատը լինել քան աշխարհը, որը ղեկավարվում է  տղամարդկանց կողմից, երեւի թե միայն կանանց կողմից ղեկավարվող աշխարհը»…

Նենսի Ասթորը մահացել է 85 տարեկանում: Վերջին տարիներին նա շատ միայնակ էր: Նա պատմության մեջ մտավ որպես մեկը, ով բացեց կանանց համար ճանապարհ դեպի քաղաքականություն:

 

Աղբյուրը  BBC (կրՃատումներով)

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Առաջին հանրապետության կին պատգամավորները

 

 

Դիանա Աբգար – աշխարհի առաջին կին դեսպանը

 

Խոհանո՞ց թե քաղաքականություն. 1918-ին նման հարց չէր քննարկվում…

 

 

Դիտումների քանակը` 7702

Գլխավոր էջ