Կանայք և տղամարդիկ չեն կարող հավասար լինել. Էրդողանի սկանդալային ելույթը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սեքսիստական հայտարարությունները նոր սկանդալի առիթ են դարձել:  Նոյեմբերի 24-ին Ստամբուլում ՝ ելույթ ունենալով  կանանց իրավունքներին  նվիրված համաժողովում,  նա հայտարարեց, որ «կանայք և տղամարդիկ չեն կարող հավասար լինել, քանի որ նրանց մարմիններն ու բնությունը տարբեր են»:

 

Թուրքիայի նախագահի խոսքով` տղամարդն ու կինը չեն կարող հավասար դիրքերում լինել, քանի որ սեռերի միջև կենսաբանական տարբերությունը չի կարող թույլ տալ նրանց կատարել միևնույն գործողությունները:

 

” Չի կարելի խոսել կանանց եւ տղամարդկանց միջեւ իրավահավասարության մասին, քանի որ դա հակասում է բնությանը: Նրանց բնավորությունը, մարմնի կառուցվածքը եւ սովորությունները տարբեր են: Չի կարելի, ասենք՝ աշխատավայրում հավասարի պես դիտարկել իր կրծքի տակ երեխայի կրող կնոջը եւ տղամարդուն: Կանայք չեն կարող կոմունիզմի ժամանակների նման անել նույն աշխատանքն, ինչ որ տղամարդը: Դա հակասում է նրանց նուրբ եւ զգայուն էությանը”,- ասել է նախագահ Էրդողանը

 

Էրդողանը ոչ միայն բացառել է սեռերի իրավահավասարությունն, այլև թիրախային հարձակման է ենթարկել ֆեմինիստներին: Էրդողանի համոզմամբ` այդպիսի կանայք մերժում են մայրությունը:

 

«Մեր կրոնը [իսլամը] կանանց համար հասարակության մեջ դիրք է սահմանել՝ մայրություն: Որոշ մարդիկ կարող են դա հասկանալ, մյուսները՝ ոչ: Դուք չեք կարող դա բացատրել ֆեմինիստներին, որովհետև նրանք չեն ընդունում մայրության գաղափարը կոնցեպտը»,- հայտարարել Է Թուրքիայի առաջնորդը:

 

Նախագահի ելույթը ը խիստ քննադատության է արժանացրել Թուրքիայում: Շատ կանայք վիրավորված են իրենց իրավունքները սահմանափակելու և ոտնահարելու Էրդողանի փորձերից: Ըստ Էրդողանի` կանայք թույլ, անօգնական արարածներ են, որոնց առաքելությունն այս կյանքում սահմանափակվում է միայն մայրությամբ: Իրավապաշտպանները ելույթը միանշանակ որակել են որպես  սեռի հատկանիշով  խտրականություն:

 

Թուրքական մամուլը ՝ անդրադառնալով Էրդողանի ասաշներին , հիշոեցնում է , որ Համաշխարհային տնտեսական ֆորումի Գենդերային անհավասարության վերաբերյալ 2013-ի  զեկույցում 136 պետությունների շարքում Թուրքիան զբաղեցրել է 120-րդ տեղը:

 

Էրդողանի խոսքերին բացասաբար է արձագանքել  միջազգային մամուլը: «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի ու ավելի է նմանվում հարբած հորեղբորը, որն անկոչ հյուրի պես գալիս է Գոհաբանության օրվա ընթրիքին և բոլորին անհարմարություն պատճառում ռումբի էֆեկտ ունեցող հայտարարություններով»,- գրել է ամերիկանյն  Foreign Policy-ն՝ հիշատաելով Էրդողանի՝ անցյալ շաբաթ արած մեկ այլ հայտարարություն, թե Ամերիկան հայտնագործել է ոչ թե Կոլումբոսը, այլ մուսուլմանները:

 

Հիշեցնենք, որ նախորդ սկանդալը այս տարվա հուլիսին էր եւ կապված էր Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչի  անհեթեթ  հայտարարության հետ, որով  նա   կոչ էր արել երկրի կանանց զսպվածություն ցուցաբերել եւ հասարակական վայրերում բարձր ձայնով չծիծաղել: Թուրքիայի կանայք այդ կոչին բավականին սուր էին  արձագանքել… Հազարավոր կանայք  համացանցում տեղադրեցին  իրենց «ծիծաղող» սելֆիները՝ իրենց հաղորդագրություններում ծիծաղելով փոխվարչապետի վրա…

 

 

Դիտումների քանակը` 3737

Գլխավոր էջ