ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար. « Պետք է կոտրենք լռությունը»:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան կի Մունը հանդես է եկել ուղերձով Կանանց նկատմամբ բռնության վերացման օրվա կապակցությամբ.
Սեռական և գենդերային հիմքով բռնությունը գլոբալ և համակարգային անհավասարության ամենածայրահեղ դրսևորումն է, որին ենթարկվում են կանայք և աղջիկները: Այն չի ճանաչում աշխարհագրական, սոցիալ-տնտեսական կամ մշակութային սահմաններ:
Ողջ աշխարհում երեք կնոջից մեկը իր կյանքի ինչ-որ պահին ենթարկվում է ֆիզիկիկական կամ սեռական բռնության` սկսած բռնաբարությունից և ընտանեկան բռնությունից, մինչև ոտնձգություններ աշխատավայրում և հետապնդում համացանցում:
Միայն այս տարի Նիգերիայում առևանգվել է ավելի քան 200 աղջիկ:Ականատես ենք եղել Իրաքի կանանց` հակամարտության ընթացքում բռնաբարության և սեռական ստրկության մասին պատկերավոր վկայությունների: Երկու հնդիկ աշակերտուիներին բռնաբարել, սպանել և կախել էին ծառից: Իսկ ԱՄՆ-ում սպորտային թիմերում և համալսարանական կամպուսներում սեռական բռնության` մեծ արձագանք գտած դեպքեր են եղել: Կանայք և աղջիկները բռնության են ենթարկվում բոլոր երկրներում և թաղամասերում, բայց այս հանցագործությունների մասին հաճախ չեն բարձրաձայնում և թաքցնում են: Պետք է կոտրենք լռությունը:
Ահա թե ինչու` այս տարվա Յուրաքանչյուր ոք պարտավոր է կանխել և վերջ տալ կանանց և աղջիկների հանդեպ բռնությանը` սկսելով այս ամենը հնարավոր դարձնող խտրականության մշակույթին ընդդիմանալուց: Մենք պետք է կոտրենք գենդերային բացասական կարծրատիպերն ու վերաբերմունքը, խտրականությունն ու շահագործումը կանխելուն և արմատախիլ անելուն ուղղված օրենքներ ներմուծենք ու իրագործենք և ընդդիմանանք անպատշաճ պահվածքին, երբ էլ որ ականատեսը լինենք:
Պետք է դատապարտենք բռնության բոլոր դրսևորումները, հավասարություն հաստատենք մեր աշխատանքային և ընտանեկան կյանքում և փոխենք կանանց ու աղջիկների առօրյան:
Կար ժամանակ, երբ համարվում էր, որ կանանց իրավունքները միայն կանանց գործն են, բայց ավելի ու ավելի մեծ թվով տղամարդիկ և տղաներ են իրական գործընկերներ դառնում կանանց հնարավորությունների և իրավունքների ընդլայնմանն ուղղված ճակատամարտում: Երկու ամիս առաջ հայտարարեցի մեկնարկը Բոլորս դեր ունենք այս գործում, և ես կոչ եմ անում՝ ստանձնե՛ք Ձեր դերը:
Եթե համախմբվենք մեր տներում, համայնքներում, երկրներում և ողջ աշխարհում, ապա կկարողանանք մարտահրավեր նետել խտրականությանն ու անպատժելիությանը և վերջ դնել կանանց ու աղջիկների նկատմամբ բռնության համաշխարհային խարանը խրախուսող, անտեսող կամ հանդուրժող մտածելակերպին ու ավանդույթներին:
Դիտումների քանակը` 4007