16- օրյակի կարգախոսը. «Նարնջագույնով պատեք ձեր շրջակայքը»

Այս տարի նոյեմբերի 25 -ի՝ Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա  և Գենդերային բռնության դեմ ակտիվության  16-օրյակի հիմնական կարգախոսն է «Նարնջագույնով պատեք ձեր շրջակայքը»:  

 

Որպես պայծառ և լավատեսական գույն՝ նարնջագույնն ընտրվել է  որպես ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կողմից  « Միասին վերջ դնենք  կանանց նկատմամբ բռնությանը» քարոզարշավի ( UNiTE to End Violence against Women ) գույն : Այն  խորհրդանշում է ավելի լավ ապագա – ապագա, որը  զերծ կլինի մարդու իրավունքների ոտնահարումից  եւ բռնություններից, ինչից այսօր տուժում է յուրաքանչյուր երրորդ կին աշխարհում:

 

Էմփայը Սթեյթ Բիլդինգը, ՄԱԿ-ի քարտուղարության շենքը և Նյու Յորքի Թայմս Սքուեյրի մեծ էկրանները կլուսավառվեն այդ օրը նարնջագույնով: Դրա հետ մեկտեղ ՄԱԿ-ի կենտրոնական րասենյակում  տեղի կունենա ոգեկոչման միջոցառում:

 

Նոյեմբերի 25-ից/ Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օր/ մինչև դեկտեմբերի 10 / Մարդու իրավունքների օրը/  ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյա քարոզարշավի շրջանակներում ողջ աշխարհում  տարբեր միջոցառումներ են անցկացվելու ողջ աշխարհում՝  կանանց և աղջիկների դեմ բռնության հիմնախնդրին հանրության ուշադրությունը գրավելու համար: Հիշեցնենք, որ միջազգային քարոզարշավի գաղափարը  առաջարկվել է  Կանանց համաշխարհային առաջնորդության կենտրոնի կողմից 1991 -ին:

 

Այս տարի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ձեռնարկած քարոզարշավը, որն ուղղված է կանանց նկատմամբ բռնության վերացմանը, հրավիրում է ձեզ «Նարնջագույնով պատելու ձեր շրջակայքը»: ՄԱԿ-ը առաջարկում է  տանել  UNTITe քարոզարշավը ամենուր՝  կազմակերպելով «Նարնջագույն իրադարձություններ» ձեր միջավայրում նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում:

 

Փակցրեք նարնջագույն դրոշներ, կազմակերպեք նարնջագույն քայլերթեր՝ բարձրացնելու իրազեկությունը կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ, և քննարկեք հնարավոր լուծումները:

 

ԿՄԻԱՆԱ՞Ք ՄԵԶ:  ՄԱԿ-ը առաջարկում է կիսվել  նկարներով, տեսանյութերով և հաղորդագրություններով՝ ցույց տալու համար ձեր նարնջագույն շրջակայքը

Ֆեյսբուքում ՝ https://www.facebook.com/SayNO.UNiTE  եւ

Թվիթերում  https://twitter.com/SayNO_UNiTE

 

Դիտումների քանակը` 4770

Գլխավոր էջ