Տաք կերակուր չպատրաստելու պատճառով սպանել է կնոջը

Սա այս տարվա ընթացքում Տավուշի մարզում ամուսնու կողմից կնոջը խեղդամահ անելու 3 դեպքն է: Երկու դեպքերը կատարվել են Բերդի տարածաշրջանում, խանդի հողի վրա, այդ գործերով դատավճիռներ են կայացվել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: 

 

 

Իջեւան քաղաքի բնակիչ Ռադիկ Գաբրիելյանի դատավարության առաջին նիստը կայացավ նոյեմբեր 13-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում, հաջորդ նիստը նշանակված է նոյեմբերի 19-ին: 1951թ. ծնված Ռադիկ Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2014թ. հունիսի 27-ին՝ ժամը 20-ի սահմաններում, ամուսնական կյանքի ընթացքում կնոջ՝ Ջուլիետա Եղիշյանի հետ ձեւավորված անբարյացակամ փոխհարաբերությունների պատճառով, որպես առիթ օգտագործելով տաք կերակուր չպատրաստելու հանգամանքը, ձեռքերով խեղդամահ է արել կնոջը: Վերջինս Իջեւանի դպրոցներից մեկում ֆրանսերեն է դասավանդել, եղել է վատառողջ: Ռադիկ Գաբրիելյանը նախկինում եղել է Տավուշի մարզպետարանի աշխատակից, նաեւ լրագրող է աշխատել: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով («Սպանությունը»):

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ Armlur.am

 

 

Դիտումների քանակը` 3206

Գլխավոր էջ