Կարմիր կակաչների դաշտը` պատերազմում զոհվածների հիշատակին

Արդեն շուրջ 4 մլն մարդ է այցելել Լոնդոնի «Թաուեր» աշտարակը` կաչմիր կերամիկական կակաչների անհավանական ծովի ականատեսը դառնալու համար: Կակաչները  ի հարգանք  Առաջին աշխարհամարտում զոհված բրիտանական զինվորականների  հիշատակի են տեղադրվել:

 

«Blood Swept Lands and Seas of Red» («Արյամբ լվացված հող ու կարմիր ծովեր») այս արտ-ինստալյացիան ստեղխվել է   Առաջին աշխարհամարտի 100-ամյա տարելիցի առթիվ: Նախագծի հեղինակն է՝ արվեստագետ Փոլ Քամինսը:

Ընդհանրապես, կակաչները Եվրոպա մայրցամաքի զինվորական գերեզմանների խորհրդանիշն են, կարմիրն էլ՝ պատերազմում թափված արյունն է : Ինստալյացիայի  յուրաքանչյուր ծաղիկ խորհրդանշում է պատերազմում ընկած բրիտնացի զինվորի հիշատակը:

 

888 246 կարմիր կակաչից կազմված հսկայական  ինստալյացիան վերածել է լոնդոնյան հայտնի աշտարակի շրջակայքը  արնագույն ծաղկի դաշտի: Նոյեմբերի 11-ին՝ պատերազմի ավարտին նվիրված հիշատակության օրը հսկա ինստալյացիան  կհամալրվի վերջին ծաղկով:

Այնուհետեւ կակաչները կհանեն ու կուղարկվեն  այն բարեգործների հասցեներով, որոնք  արդեն գնել են դրանք :  Կակաչների վաճառքից առաջացած գումարն ուղղվելու է բարեգործությանը` վետերաններին ու մյուս կարիքավորներին օգնության նպատակով: Արդեն հավաքվել է 15 մլն ֆունտ ստեռլինգ:

 

Դիտումների քանակը` 6408

Գլխավոր էջ