«Եթե բարձր աշխատավարձ է ստանում, ուրեմն արժանի է»…
«Ես կողմնակից եմ, որ բոլորին նույն չափով են հարգում: Եթե բարձր աշխատավարձ է ստանում, ուրեմն արժանի է: Դա ամնեևին չի նշանակում, որ նրան պետք է պատժել», – WomenNet.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, Երևանի նախկին քաղաքապետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով օրերս Ազգային Ժողովում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի կողմից ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում փոփոխությունների նոր տարբերակին;
Հիշեցնենք, որ առաջարկվող վերջին փոփոխությունների համաձայն, մինչև մեկ մլն դրամ ստացող կանանց պետությունը կտրամադրի նպաստն ամբողջությամբ, իսկ դրանից բարձր ստացող կանանց կտրամադրի 4.5 մլն դրամ, մնացածը թողնելով գործատուների հայեցողությանը: Նախարարի հրապարակած տվյալների համաձայն, 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող 400 կին կա Հայաստանում:
Մեր զրուցակից տնտեսագետը տարակուսանք է հայտնում այդ կապակցությամբ: «Եթե այդ 400 կինն է դարձել պրոբլեմ, նշանակում է, որ իսկապես մեր երկրում մի բան այնպես չէ, ու դա այն պարագայում , երբ հայտարարում են, որ խրախուսում են ծնելիությունը, դեմոգրաֆիական խնդիրներ ունեն, մանավանդ, որ այդ 400 կանայք ամեն տարի երեխա չեն ունենալու»,-ասաց Վ.Խաչատրյանը:
Նրա խոսքով, եթե հանկարծ այդ փոփոխությունները նման տեսքով իրավական ուժ ստանան, ապա բերելու են բացասական մի քանի հետևանքների: Տնտեսագետը համոզված է, որ սա գենդերային խտրականության հիմքեր ստեղծող օրինագիծ է:
«Միանշանակ, գործատուն՝ լրացուցիչ ֆինանսական բեռից խուսափելով, ավելի հակված է լինելու բարձր աշխատավարձով տղամարդկանց ընդունել: Դժվար է ասել, թե նման պայմաններում քանի գործատու կշարունակի պահել բարձր վարձատրվող կանանց կամ ինչպես դա կանդրադառնա նրանց կարիերայի վրա : Այս պարագայում մեծ է նաև ստվերի ռիսկը»,-նկատեց նա:
Վ. Խաչատրյանն ընդգծում է, որ նման բարձր աշխատավարձ Հայաստանում ստանում են լավ կրթություն ունեցող, լեզուների բարձր իմացությամբ, հիմնականում ՏՏ բնագավառում աշխատող մասնագետները:
«Եթե նրանք այդքան բարձր աշխատավարձ են ստանում, ուրմեն համապատասխան բարձր որակի մասնագետներ են : Չեմ կարծում, որ վճարողները հենց այնպես նման մեծ գումարներ են տալիս: Նման գիտելիքներ ունեցող կանանց կողմից Հայաստանը լքելու խնդիրը ևս կարող է արդիական դառնալ: Այդ մարդիկ դրսում էլ կարող են հեշտությամբ իրենց աշխատանքը գտնել, ու, իմիջիայլոց, իրենց կատարած աշխատանքի դիմաց այնտեղ ավելի բարձր են վարձատրվելու», – ասաց տնտեսագետը, նշելով, որ հարվածի տակ են հայտնվում միջին դասի ներկայացուցիչները, որոնք պետության հիմքն են կազմում:
Տնտեսագետը վստահ է, որ կառավարությունը զբաղված է առօրյա խնդիրների լուծմամբ, չունի այդ ուղղությամբ ռազմավարություն:
«Նայում են գումարը կրճատելու խնդիր կա, ո՞ւմ կրճատենք, եկեք ծննդաբերող կանանցից կրճատենք, հաջորդ թույլ տեղը ո՞րն է … Սա գումար ափսոսելու տեղ չի: Դա այն գումարը չի, որ պետք է խնայել», – ասում է Խաչատրյանը:
Միայն ու միայն փողի խնայողություն կատարելու նպատակ հետապնդող կառավարությանը Վահագն Խաչատրյանը այլ տարբերակներ է մատնանշում:
«Կան հսկա ակուլաներ, որոնց վրա ծախսերը կրճատելու դեպքում մարդիկ չեն էլ զգա, որ իրենց ծախսերը կրճատել են: Օրինակ, յուրաքանչյուր նախարարությունում կարող են նախարարի մի տեղակալի կրճատել, վստահեցնում եմ՝ այդքան փոխնախարարի կարիք չկա, ժամանակին դրանք ստեղծվեցին, որովհետև կուսակցական ցուցակներից մարդիկ պետք է գործադիր մտնեին: Եթե մի-մի տեղակալ կրճատում են, 400 կանանց հարցը լուծվում է»,-ասաց Վ. Խաչատրյանը:
Նա կարծում է, որ Հանրապետական պատգամավորները կարող են կողմ քվեարկել օրինագծին, եւ գուցե պետք է մինչ այդ այս բոլոր հարցերը տալ խմբակցության անդամ մի քանի կանանց:
Եզրափակելով զրույցը Խաչատրյանը հիշեցրեց, որ յուրաքանչյուր մարդ միշտ ձգտում է ավելիին, մինչդեռ կառավարության արածն, իր խոսքով, այս տրամաբանության մեջ չի տեղավորվում.
«Ստացվում է, որ իշխանությունն ասում է, եթե դու ավելի շատ ես աշխատում, ուրմեն քեզանից ավելի շատ պետք է տանեմ: Սա է խնդիրը»:
Հ. Կարապետյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Հարկ ենք վճարում պետությանը եւ ակնկալիքներ ունենք պետությունից» / քննարկման տեսագրություն
«Չի կարելի ամեն երեք տարին մեկ հղի կանանց նման սթրեսի ենթարկել»:
Բարձր վարձատրվող կանայք այսուհետ կդառնան անցանկալի՞ աշխատողներ
Մայրերը աշխատելիս/ infografika
Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել աշխատող մայրերին իրենց աշխատավարձի 100 տոկոսը
Միացեք ստորագրահավաքին՝ պահանջելով հրաժարվել խնդրահարույց դրույթներից
«Որևէ աշխատող հղի կին չպետք է տուժի». խոստանում է վարչապետը
Փաստաբանների պալատը կիսում է հասարակության մտահոգությունը
«Հույս ունենանք, որ դժգոհության այս մեծ ալիքը, որ բարձրացել է, անարձագանք չի մնա»
Ի՞նչպիսի դիրքորոշում ունեն կին պատգամավորները աղմկահարույց օրինագծի շուրջ
Միթե՞ արդար է կրկնակի թիրախավորել աշխատող մայրերին / խորհրդարանական լսումների տեսագրություն
Կանայք կրկին բողոքի ցույցի են դուրս եկել, այս անգամ Ազգային ժողովի շենքի դիմաց
«Աշխարհում չկա մի երկիր, որտեղ անաշխատունակության նպաստը փոխհատուցվի 100%-ով». Արտեմ Ասատրյան
Նամակ ՀՀ Վարչապետին. Օրինագիծը հակասում է, խախտում է, ոտնահարում է, վտանգում է…
Բողոքի ակցիա` «Ամոթ է հղիների գումարներից պետբյուջե լցնել»
Մայրության նպաստ. առաջարկվող փոփոխություններն աբսուրդային են
Ո՞վ և ի՞նչ չափով կտուժի մայրության նպաստի մասին օրինագծից
Ուշադրություն` բողոքի ակցիա ընդդեմ աշխատող մայրերի նպաստների կրճատման
Լսումներ Ազգային ժողովում՝ հղի կանանց նպաստի կրճատման շուրջ
Ինչպե՞ս և ո՞վ է վճարելու չաշխատող հղի կանանց համար…
«Աշխատող մայրերի նպաստը կկրճատվի, իսկ 30 հազար չաշխատող կին նպաստ կստանա»:
Մայրության նպաստի մասին օրինագիծը բացասական հետևանքներ կունենա
Ինչու՞ է կառավարությունը պատժում աշխատող մայրերին
«Մայրության նպաստի» մասին օրինագիծը կարող է հանգեցնել ծնելիության կրճատման
«Մի անարդարությունը շտկելով մյուս անարդարության հիմք են դնում »
Աշխատող մայրերը դժգոհ են կառավարության հավանությանն արժանացած նախագծից
Երեխայի խնամքի նպաստի տևողությունը չի կրճատվի . հավաստիացնում է կառավարությունը
Նախատեսվում է ներդնել «Մայրության նպաստ» գաղափարն ու նպաստ տրամադրել նաև չաշխատող մայրերին
Աշխատող և չաշխատող մայրեր. միթե՞ դա կարևոր է երեխայի նպաստի առումով
Որքա՞ն կձգվի երեխայի նպաստի հարցում աշխատող և չաշխատող մայրերի խտրականության վերացումը
Չաշխատող ծնողների նպաստին կանդրադառնան մեկ տարի հետո
Միթե՞ արդար է կրկնակի թիրախավորել աշխատող մայրերին / խորհրդարանական լսումների տեսագրություն
Դիտումների քանակը` 4152