Օքսֆամը հրավիրում է մասնակցել հանուն հավասարության քարոզարշավի մեկնարկին
«Միասին կանգնեցնենք խորացող անհավասարությունը»
2014 թ. հոկտեմբերի 30-ին մեկնարկում է Օքսֆամ կազմակերպության միջազգային քարոզարշավն՝ ընդդեմ ողջ աշխարհում խորացող անհավասարության: Այս մեկնարկը միաժամանակ կկայանա աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում Հայաստանում:
Օքսֆամի հայաստանյան գրասենյակը, որը շուրջ 20 տարի իրականացնում է Հայաստանում մարդասիրական եւ զարգացման ծրագրեր , ազդարարում է այդ քարոզարշավի սկիզբը Հայաստանում՝ հրավիրելով մասնակցելու մեկնարկային միջոցառմանը, որը կկայանա ՄԱԿ-ի գրասենյակում ժամը 13։00-ին: Այն կնշանավորվի համաշխարհային անհավասարության մասին Օքսֆամի կողմից պատրաստված հաշվետվության հրապարակմամբ, անհավասարություն պատկերող լուսանկարների ցուցահանդեսով և մամլո ասուլիսով:
Քարոզարշավի շրջանակներում Օքսֆամը կոչ է անելու ծավալել միանալու քարոզարշավին` համընդհանուր քննարկում ծավալելով ներկայիս ամենամեծ խոչընդոտի՝ աղքատության հաղթահարման շուրջ :
Աղքատության դեմ պայքարում աշխարհը նշանակալի հաջողությունների է հասել: Ավելի քան 90 երկրների մեծամասնությունում, ուր Օքսֆամը համայնքների հետ համատեղ աշխատում է ծայրահեղ աղքատությունը կրճատելու ուղղությամբ, ավելանում է պարենի և բուժծառայությունների մատչելիություն, կայուն կենսապահովում և իրենց զավակներին կրթության հասանելիություն ունեցող մարդկանց թիվը:
Սակայն վերջին երեսուն տարիներին ճեղքվածքը հարուստների և աղքատների միջև աննախադեպ խորացել է: Ըստ այս տարվա սկզբին Օքսֆամի հրապարակված հետազոտության, ողջ աշխարհում սոսկ 85 անձինք տնօրինում են այնչափ ունեցվածք, որքան երկրագնդի բնակչության կեսը, մինչդեռ յուրաքանչյուր տասից յոթը բնակվում են երկրներում, ուր հարուստների և աղքատների միջև ճեղքվածքը ներկայումս ավելին է, քան երեսուն տարի առաջ:
Անհավասարության նման պարուրաձև ընթացքը խոչընդոտում է աղքատության հաղթահարմանը: Հաշվարկները ցույց են տալիս, որ կես միլիարդից ավելի մարդ կարող էր դուրս գալ աղքատության ճիրաններից, եթե նվազեր անհավասարությունը:
Հոկտեմբերի 30-ին Օքսֆամը կոչ է անելու միանալ հանուն հավասարության եւ արդարության քարոզարշավին:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Աշխատելով մի քանիսի համար» – Օքսֆամը բացահայտում է անարդարությունը.
Դիտումների քանակը` 4132