Կանայք կրկին բողոքի ցույցի են դուրս եկել, այս անգամ Ազգային ժողովի շենքի դիմաց
«Մենք ողջունում ենք չաշխատող կանանց նպաստ տալու նախաձեռնությունը, սակայն դա չպետք է արվի աշխատող կանանց հաշվին: Դա պետության պարտականությունն է, որպեսզի չաշխատող կինն էլ նպաստ ստանա հետծննդյան շրջանում եւ այդ պարտավորությունը պետք չէ դնել աշխատող կանանց վրա»,- «WomenNet.am»-ի հետ զրույցում ասաց իրավաբան Անաիդա Սիմոնյանը: Նա մի քանի տասնյակ այլ քաղաքացիների հետ եկել էր Ազգային Ժողով՝ խորհրդարանական լսումներից առաջ իր բողոքն արտահայտելու համար: Նրանք պահանջում են «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելիս չոտնահարել աշխատող կանանց իրավունքները:
Հիշեցնենք, որ Կառավարության կողմից հաստատված նախագծով նախատեսվում է կրճատել աշխատող կանանց տրամադրվող հետծննդյան նպաստը, փոխարենը նպաստ տրամադրել նաեւ չաշխատող կանանց:
«Կոչ եմ անում բոլոր իրավագիտակից քաղաքացիներին ոչ մի գնով թույլ չտալ, որ այս նախագիծը օրենք դառնա: Մենք այս ակցիայով ցույց ենք տալիս, որ մինչեւ վերջ պայքարելու ենք մի օրենքի դեմ, որը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Կանայք պատժվում են այն պատճառով, որ պատրաստվում են մայրանալ», – ասում է ակտիվիստ Մանե Թանդիլյանը:
Քաղաքացիները վստահ են, որ իրենց պայքարը դրական արդյունք կունենա եւ Ազգային Ժողովի չի վավերացնի Կառավարության ներկայացրած նախագիծը:
«Մենք այստեղ հավաքվել ենք, որպեսզի ցույց տանք, որ դժգոհ ենք այս նախագծից, և դեմոկրատական երկրում քաղաքացիների դժգոհությունը պետք է լսելի լինի եւ ազդի իշխանության որոշումների վրա»,- «WomenNet.am»-ին ասաց Կանանց ռեսուրսային կենտրոնի ղեկավար Լարա Ահարոնյանը:
Անաիդա Սիմոնյանն էլ հավելեց, որ նախագիծը օրենքի ուժ ստանալուց հետո երկրում կստեղծի մի իրավիճակ, երբ երիտասարդ կանայք այլեւս չեն ցանկանա ընդհանրապես աշխատել. «Շատ կանայք կմտածեն, որ եթե չաշխատող կանայք էլ են ստանալու նույն նպաստը, ինչ աշխատողները, ապա ինչու պետք է իրենք աշխատեն եւ այդքան ջանք գործադրեն, որպեսզի նպաստ ստանան»:
Ցուցարարներից 15 հոգի հնարավորություն ունեցան մասնակցելու Ազգային Ժողովում օրենքի քննարկմանը, նրանից մի քանիսն էլ հանդես եկան ելույթներով, որոնցով քննադատում էին օրենքի նախագիծը՝ փաստելով, որ այն հակասում է Սահմանադրությանը:
Արման Ղարիբյան
Հ.Գ. Աշխատող մայրերի փաստարկները խորհրդարանական լսումների ժամանակ հնչեցրեց քաղաքացիական նախաձեռնության անդամ Տաթևիկ Դավթյանը: Ելույթի տեսագրությունը ներկայացնում է ՝ Henaran.am -ը:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Աշխարհում չկա մի երկիր, որտեղ անաշխատունակության նպաստը փոխհատուցվի 100%-ով». Արտեմ Ասատրյան
Նամակ ՀՀ Վարչապետին. Օրինագիծը հակասում է, խախտում է, ոտնահարում է, վտանգում է…
Բողոքի ակցիա` «Ամոթ է հղիների գումարներից պետբյուջե լցնել»
Մայրության նպաստ. առաջարկվող փոփոխություններն աբսուրդային են
Ո՞վ եւ ի՞նչ չափով կտուժի մայրության նպաստի մասին օրինագծից
Ուշադրություն` բողոքի ակցիա ընդդեմ աշխատող մայրերի նպաստների կրճատման
Լսումներ Ազգային ժողովում՝ հղի կանանց նպաստի կրճատման շուրջ
Ինչպե՞ս և ո՞վ է վճարելու չաշխատող հղի կանանց համար…
«Աշխատող մայրերի նպաստը կկրճատվի, իսկ 30 հազար չաշխատող կին նպաստ կստանա»:
Մայրության նպաստի մասին օրինագիծը բացասական հետևանքներ կունենա
Ինչու՞ է կառավարությունը պատժում աշխատող մայրերին
«Մայրության նպաստի» մասին օրինագիծը կարող է հանգեցնել ծնելիության կրճատման
«Մի անարդարությունը շտկելով մյուս անարդարության հիմք են դնում »
Աշխատող մայրերը դժգոհ են կառավարության հավանությանն արժանացած նախագծից
Երեխայի խնամքի նպաստի տևողությունը չի կրճատվի . հավաստիացնում է կառավարությունը
Նախատեսվում է ներդնել «Մայրության նպաստ» գաղափարն ու նպաստ տրամադրել նաև չաշխատող մայրերին
Աշխատող և չաշխատող մայրեր. միթե՞ դա կարևոր է երեխայի նպաստի առումով
Որքա՞ն կձգվի երեխայի նպաստի հարցում աշխատող եւ չաշխատող մայրերի խտրականության վերացումը
Չաշխատող ծնողների նպաստին կանդրադառնան մեկ տարի հետո
Դիտումների քանակը` 4398