Թերթելով Րաֆֆու «Հայ կինը» հոդվածը…
Հայ մամուլում «կանանց հարցը» սկզբնավորող այս հոդվածը լույս է տեսել 1879 թվականին «Մշակ» թերթում:
***
Եթե ծնունդը տղա էր, նրաանկողինը շրջապատում են մի խումբ պառավներ, որոնք գործ են դնում իրանց ամբողջ կախարդական արհեստը մոր և նորածին մանուկի կյանքն անվնաս պահելու «չարքերից», «ալքերից», «քաջքերից», «դևերից», «մեզնից աղեկներից», «սատանաներից» և այլն: Մանուկի օրորոցը նույնպես զրահավորում են բժժանքներով, հուռութքներով, մահեկներով և մինչև անգամ տերտերիգրած «բըթիկներով»: Իսկ աղջիկը զուրկ է մնում այդ նախախնամություններից: Գյուղացին ծնունդի վրա չէ նայում որպես մի բնական երևույթի վրա, այլ նրա մասին ունի բազմաթիվնախապաշարմունքներ:
***
«Աղջկա երեսը պինդ կլինի, — ասում է գյուղացին, — նրան եթե ջրաղացի քարի տակն էլ գցես, էլի ողջ կդուրս գա»: Այս պատճառով նրան համարյա թե թողնում են բախտի կամքին:Աղջկա խնամատարությունը սկսյալ ծնունդից այն չէ, ինչ որ տղաներինը: Նրան շատ անգամ ձգում են տանը բոլորովին մենակ, կապած օրորոցի մեջ. մայրը չէ վեր առնում իր հետ, որչխանգարեր դաշտային գործերում, ողորմելին ամբողջ օրը ճչում է, աղաղակում է, մինչև ձայնը իսպառ կտրվում է: Խիստ սակավ է պատահում, որ հարևանի կինը նրան օգնության հասներ:Պատահում է ևս, որ փոքրիկ երեխան օրորոց էլ չունի, նրան թողեցին տանը քնած մի շորի կտորի վրա, հանկարծ նա զարթնում է և լաց է լինում. մայրը չկա. նա սկսում է սողալ հատակիվրա, կարծես թե պտրելու մորը, և այսպես հասնում է թոնրի մոտ, մի շարժում բավական է, որ նա ընկնի այդ կրակի խորի մեջ… Ինձ շատ անգամ է պատահել տեսնել գյուղերում կիսով չափխորոված երեխաներ, կամ չափահասներ, որոնց երեսի և ձեռների վրա դեռ երևում են վերքի նշանները. երբ հարցնում ես պատճառը, պատասխանում են, թե երեխայությանս ժամանակընկել եմ թոնիրի մեջ: Ընկնողները մեծ մասամբ ածուխ են դառնում: Բայց աղջկա մահը, ինչ կերպով և հասնելու լիներ, պատճառում է ծնողներին ներքին բավականություն: Ավելորդ բեռըհեռացվում է ընտանիքից:
***
Երբ երեխան մեկ տարին լրացնում է, մայրը նրան իր հետ է առնում, երբ պետք էր գնալ դուրսը գործելու: Այդ նրան շատ զվարճացնում է: Նստած մի ծառի ներքո, դալար խոտերի վրա, նահանդարտ և հետաքրքիր աչիկներով նայում է մոր աշխատությանը: Շատ անգամ անձրևը և կարկուտը պատահում են նրան նույն դրության մեջ, և փոքրիկ գեղջկուհին երեխայությունիցսկսում է սովորել եղանակների խստություններին: Ամեն անգամ, երբ լաց է լինում նա, մայրը աշխատում է հանգստացնել ապտակներով: Մի անգամ ես առիթ ունեցա հարցնել մորից, որսաստիկ ծեծում էր երեխային, անդադար կրկնելով` «սո՛ւս», «սո՛ւս», թե ի՞նչու է այնպես վարվում: Նա բավական սառնասրտությամբ պատասխանեց, «ծեծում եմ, որ ձենը կտրի»: Թեևցավի սաստկությունից նա ավելի լաց էր լինում, ավելի ճիչ էր բարձրացնում, բայց մայրը չէր ուզում հասկանալ, թե ինքն է պատճառը: Բայց աղջիկը շուտով է հաշտվում իր վիճակի հետ.նա մանկությունից հասկանում է. թե ինքն իրավունք չունի պահանջել որ իր հետ մեղմ լինեին, քաղցրությամբ վարվեին, որովհետև նա աղջիկ է:
Րաֆֆի, 1879
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Հաճախ կնոջ համար սա պատերազմ է «միայնակ – ամբողջ աշխարհի դեմ»…
«Ով տղա է բերել ուրախացել են, ով աղջիկ է բերել ասել են՝ տարեք երեսի վրա շուռ տվեք…»
«Իմ ուղեղում չի տեղավորվում, թե ինչու են մարդիկ պտուղը վերացնում սեռի հիմքով»
«Տղուց տղա է ծնվում, լավ տղուց՝ աղջիկ»…
Դիտումների քանակը` 7080